Месяц: Май 2022
Մայրենիի հաշվետվություն հունվարից – մայիս
«Ոսկի քաղաքը» Մայրենի 31.01.2022
ԱՆԳԻՆ ՔԱՐԸ (ԱՐԱԲԱԿԱՆ) 04.02.2022
բառարանների տեսակները 07.02.2022
Իմ տերյանական բանաստեղծությունը 11.02.2022
14-18 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ
Հովհաննես Թումանյանի բառարանը «Բարեկենդանը» 19.02.2022
Իմ Հովհաննես Թումանյանը 21.02.2022
21-25 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ
«Ձևն ու հոգին» Հ.Թումանյան 25.02.2022
«Իմ ընկեր Նեսոն» գրավոր վերլուծություն 01.03.2022
Առաջադրանքների փաթեթ Մարտի 14-18:
Հովհաննես Թումանյան «Մայրը» 21.03.2022
Ղազարող Աղայան «ՃԱԽԱՐԱԿ» 31.03.2022
Հ. Թումանյանի և Ղ. Աղայանի ընկերությունը:
«Զատկի տոնն իմ ընտանիքում» 17.04.2022
Կիսամյակային հաշվետու պատում 17.05.2022
Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»
Ջաննի Ռոդարի «Մեծ գազարը» 17.05.2022
Ուսումնական փաթեթ ընկերոջս համար 24.05.2022
Ծանոթանում ենք Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի կյանքին և ստեղծագործությանը
Translation 26.05.2022
Մաքուր մոլորակ
Շատ սիրուն մի մոլորակ ունի ծառեր ու ծաղիկներ, դա միայն մեր մոլորակն է՝Երկիր մոլորակը: Մարդիկ իրենց մոլորակը մաքուր են պահում, որպեսզի օդը մաքուր լինի, իրենք էլ՝ առողջ: Որպեսզի ունենանք մաքուր մոլորակ, յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատը մաքրենք աղբից, ծառեր տնկենք, ջրենք և խնամենք: Բնությունը խնամելը մեր պարտքն է Երկրին:
Սամվել Բաղդասարյան՝ 2․3 դաս
Ողջու՜յն, ես Երկիր մոլորակի մի փոքրիկ մասնիկ եմ։ Ես՝ շատ եմ սիրում իմ մոլորակը և վստահ եմ ,որ մոլորակն էլ ինձ է շա՜տ սիրում։ Մենք պետք է մեր շրջապատը մաքուր պահենք, ավելորդ թափոններ չթողնենք մեր շրջապատում,որպեսզի բնությունը միշտ կանաչ լինի և օդն էլ՝ մաքուր։
Լիա Բադոյան՝ 2․3 դաս
Clean planet
A very beatiful planet has trees and flowers, it is only our planet, the planet Earth. People keep their planet clean so that the air is clean and they are healthy. In order to have a clean planet, each of us must clean our surroundings from garbage, planet, plant, trees, water and take care it. It is our duty to our planet to take care of nature.
Hello, I’m a small part of planet Earth. I love my planet very much and i’m sure the planet loves me too. We must keep our surroundings clean, do not leave unnecessary waste in our surroundings, so that nature is always green and the air is clean.
Տարվա նախագիծ
Ջաննի Ռոդարի «Սև քթերի կղզին »
Ես իմ դասընկերների՝ Հասմիկի, Նարեի և էդգարի հետ ստեղծել եմ նախագիծ՝ Ջաննի Ռոդարիի «Սև քթերի կղզին» հեքիաթի շուրջ։
Առաջին փուլով մենք կարդացել ենք, մանրամասն քննարկել ենք, բաժանել ենք մասերի։ Մի գեղեցիկ գարնանային օր, մեր սիրելի դպրոցի բակում պատմեցինք հեքիաթը։ Կադրում չի երևում, բայց մենք զրուցեցինք և հասկացանք, թե ինչ է սովորեցնում մեզ այս հեքիաթը։
Պանդոկի տերը թեև համարձակ չէր, բայց շատ բարի մարդ էր։ Նա օտարերկրացուն բացատրում էր իրենք երկրի օրենքը և զգուշացնում էր, որ նա չհայտնվի բանտում։ Բայց տարերկրացին ոչ միայն չենթարկվեց այդ հիմար, անիմաստ կանոնին, այլ տեղացիներին սովորեցրեց ապաշտպանել իրենց իրավունքները։
Ես այս հեքիաթից, նախագծից սովորեցի, որ պետք է կարողանալ պաշտպանել սեփական կարծիքը, չենթարկվել բոլոր հիմար, անիմաստ հրամաններին։
Մաթեմատիկայի ֆլեշմոբ 26.05.2022
1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:

Պատ․՝ 13 + 2 = 15
2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար քայլ, իսկ Դավիթը՝ 17: Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:
Պատ․՝ Նարե։
3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:
Պատ․՝ 8 և 5 տարեկան։
4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:
Պատ․՝ ամենաքիչը Դավիթը ։
5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
Պատ․՝ 18:
6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
Պատ․՝ ընդամենը 15 կոնֆետ, I — 5, II — 4, III – 3, IV — 2, V — 1 կոնֆետ։Պատ․՝ ընդամենը 15 կոնֆետ, I — 5, II — 4, III – 3, IV — 2, V — 1 կոնֆետ։
7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15: Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:
Պատ․՝ Արամը ուներ 17 խնձոր։
8. Արամը չորսերով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ հինգերով (50, 45, 40 և այլն) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:
Պատ․՝ Արամ – 9 թիվ, Գեղամ – 11 թիվ։
9. Ամառային ճամբարը սկսվում է 2022թ. մայիսի 30-ից և տևելու է 12 օր: Շաբաթվա ի՞նչ օր կլինի ճամբարի վերջին օրը:
Պատ․՝ ուրբաթ։
10. Մեկ կիլոգրամ ելակի գնով կարելի է գնել երկու կիլոգրամ լոլիկ: Մեկ կիլոգրամ լոլիկի գնով կարելի է գնել երեք կիլոգրամ վարունգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ կարելի է գնել երկու կիլոգրամ ելակի գնով:
Պատ․՝ 12 կգ վարունգ։
Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ
Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, որոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներկայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:
Ճահիճներ
Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ
Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, որոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներկայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:
Ծանոթանում ենք Կոմիտասի՝ Սողոմոն Սողոմոնյանի կյանքին և ստեղծագործությանը
Մասնակիցներ՝ 5.1 և 5.2 դասարանների սովորողներ
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ:
Ժամկետը՝ Մայիսի 25-ից մինչև հունիսի 5-ը:
Նպատակը՝ Սովորողները ծանոթանում են մեծանուն կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործությանը։
Խնդիրները՝ 5.1 դասարանը ներկայացնում է Կոմիտասի կյանքը, կենսագրությունը։
5.2 դասարանը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործությունը։
Երկու դասարանները հաճախում են Կոմիտասի թանգարան, ներկայացնում իրենք տպավորությունները տեսահոլովակի, պատի թերթի տեսքով։
Կազմակերպում ենք վիկտորինա՝ յուրաքանչյուր դասարան պատրաստում է տասական հարց մոյւս դասարանի համար։
Արդյունքը ՝ Սովորողների բլոգում:
Ուսումնական փաթեթ ընկերոջս համար 24.05.2022
- Որ՞ հայտնի գրողի նկարն է։

Պատասխան՝
2. Ով՞ է գրել «Սև քթերի կղզին» հեքիաթը։
Պատասխան՝
3. Ո՞րն է Եղիշե Չարենցի առաջին բանաստեղծությունը։
Պատասխան՝
4. Բնութագրի՛ր Հովհաննես Թումանյանին։
Պատասխան՝
5. Գրի՛ր մի բանաստեղծություն բնության մասին։
6. Դու գիտես՞, ինչպես են ստեղծում ֆլեշմոբ։ Բացատրիր։
Պատասխան՝
7. Բնութագրի՛ր քեզ։
Պատասխան՝
8. Բառերը խառնվել են։ Դասավորի՛ր նրանց, ստացիր նախադասություն։ Ընդգծել գլխավոր անդամները։ Համառոտել նախադասություները։
Ա․ երկնքում, արևը, պայծառ, շողում է, կապույտ։
Բ․ առաջադրանքներ, կատարում, են, Վիկան, և, Հասմիկը։
Գ․ ծաղիկները, դաշտում, բուրում են, գույնզգույն, լայնարձակ։
9. Գծերի փոխարեն գրի՛ր բաց թողնված դ կամ թ տառը։
Ուրբա– օրը Երևանից մեկնեցինք Վար–ենիս։ Ավտոմեքենան դան–աղ սլանում էր ծառազար– ու ըն–արձակ ճանապարհով։ Ճանապարհին երևում էին ծաղկազար– այգիները։ Օ–ը լցված էր վար–երի անուշ բույրով։ Զվար–ը ուրախ երգում էր։ Նվար–ը զվար–աձայն երգում էր։
10. Ո՞րն է քո սիրած հեքիաթը։ Նշիր հեղինակին և հերոսներին։