Անգլերեն

English 26.04.2022

(144) 11. Compare the pictures.

1) Cars are safer than motorbikes. Motorbikes are more dangerous than cars. Motorbikes are not as safe as cars.

2) Planes are faster than Ships. Ships are slower than planes. Ships are not as fast as planes.

3) Trains are more expensive than buses. Buses are cheaper than trains. Buses are not as expensive as trains.

Продолжить чтение «English 26.04.2022»
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 28.04.2022

858. Գտնել այն թիվը, որի

Ա) 1/3 – ը 5 է

 5 x 3 : 1 = 15

Բ) 3/7 – ը  21  է

21 x 7 : 3 =147 : 3 = 49

859. Ո՞րն է մեծ.

Ա) 45 մետրի 3/5 — ը, թե՞ 30 մետրի 4/5 – ը,

45 մետրի 3/5 – ը մեծ է 30 մետրի 4/5 – ից:

Բ) 2/3 մետրի 3/5 — ը, թե՞ 3/5 մետրի 2/3 – ը

1 մետր = 100 սմ

2/3 մետրի 3/5 – ը մեծ է 3/5 մետրի 2/3 – ից:

866. Ա) Խանութը ձմերուկ էր ստացել: Մինչև կեսօր վաճառեցին ստացած ձմերուկի 2/5 – ը, իսկ կեսօրից հետո՝ 1/3 – ը, որից հետո խանութում  մնաց  80 ձմերուկ: Քանի՞ ձմերուկ էր ստացել խանութը:

Լուծում

Պատ.՝ կար 300 ձմերուկ:

Բ) Մեկը ծախսեց իր փողերի կեսը և մնացածի – 1/3 — ը: Դրանից հետո նրա մոտ մնաց 900 դրամ: Որքա՞ն փող կար նրա մոտ սկզբում:

Լուծում

Պատ.՝ կար 1200 դրամ:

892. Անկանոն կոտորակը դարձնել խառը թիվ.

897. Անջատել կոտորակի ամբողջ մասը.

1007. Կատարել գործողությունները.

1008. Կատարել գործողությունները.

1009. Կատարել գործողությունները.

1010. Կատարել գործողությունները.

1012. Կատարել գործողությունները.

1016. Կատարել գործողությունները.

1028. Կատարել գործողությունները.

Մայրենի

«ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ»

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
3
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
4
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն:

Քայլում էր ճանապարհով և տեսավ, թե ինչպես է հարուստը ծեծում էր ծառային: Զինվորը նվագեց, հարուստը սկսեց պարել: Ծառան փրկվեց և փախավ: Հեռվից տեսավ մի որսորդի, ով ցանկանում էր եղնիկի ձագուկին սպանել: Թմբկահարը իր նվագով փրկեց եղնիկի ձագուկին: Նա հասկացավ, որ իր նվագով կարող է շատերին փրկել: Բայց հասկանում էր, որ չար և դժբախտ մարդիկ են նեղացնում ուրիշներին: Եվ որոշեց իր երաժշտությամբ երջանկացնել մարդանք: Չէ՞ որ երջանիկ մարդիկ երջանկություն են տարածում