Մայրենի

«Զատկի տոնն իմ ընտանիքում» 17.04.2022

Ամեն տարի Զատկի տոնին ընտանիքիս հետ այցելում եմ եկեղեցի: Հետո մենք գալիս ենք տուն, նստում ենք սեղանի շուրջ: Տատիկս մինչև մեր գալը դնում է սեղանին ձուկ, փլավ, կանաչեղեն և գույնզգույն ներկված ձվեր: Մեծերը խմում են կարմիր գինի, շնորհավորելով միմյանց, ասելով ՛Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի ՛: Ես իմ ընկերների հետ խաղում եմ զատկական խաղեր: Զատիկը իմ ամենասիրելի տոներից մեկն է: