Մայրենի

Մայրենի 19.04.2022

228. Տրված բառակապակցցություններից ամեն մեկի իմաստն արտահայտել մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս –սուն ածանցը:

Երեք տասնյակ – երեսուն, չորս տասնյակ – քառասուն, հինգ տասնյակ – հիսուն, վեց տասնյակ – վաթսուն, յոթ տասնյակ – յոթանասուն, ութ տասնյակ – ութսուն, ինը տասնյակ – իննսուն:

Սուն ածանցը նշանակում է տասը:

229. Զննել տրված բառաշարթերը և փորձել պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից գրություն ունեն, ևորո՞նք ՝ հարադիր:

Ա. – Կից գրություն ունեցող թվականներ – տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. – Հարադիր գրություն ունեցող թվականներ – հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ:

230. Տրված թվականները գրել բառերով:

65 — վաթսունհինգ

48 — քառասունութ

107 – հարյուր յոթ

93 — իննսուներեք

6087 – վեց հազար ութսունյոթ

4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786 – յոթ հարյուր ութսունվեց:

231. Պարզել, թե ինչպե՛ս է գրվում ինը:

1. Երբ ինը բառից հետո գրված բառը սկսվում է ձայնավորով, ը – ն դառնում է ն ՝ ինը – ինն:

— Ինն անգամ վաթսո՞ւն, — կրկնեց նա:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

2. Երբ ինը թվականը դառնում է բաղադրյալ, ը – ն դառնում է ն:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

3. Երբ ինը թվականից հետո գրվող թիվը սկսվող բառը գրվում է բաղաձայնով ուղագրությունը չի փոխվում:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

232. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատել և տարբերությունները գրել: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրել:

Օրինակ՝

Ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տադնչորսերորդ մոլորակում: — Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

Բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել: — Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել:

Գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է: — Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է:

Դ) Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց: — Առաջնորդը վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:

Ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում: — Գրքի համար երեք հարյուր քսանմեկ խնդիրն եմ լուծում:

Զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի համար երկու տանը: — Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի երկրորդ տանը:

233. Փակագծում տրված թվականներն այնպե՛ս գրել, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին:

Օրինակ ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: — Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից: — Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: — Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: — Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի: — Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն: — Յուրաքանչյուր չորորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել: — Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:       

Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: — Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:  

Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: — Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է:

 234. Մխալները գտնել և ուղղել:

Օրինակ ՝

Մեր գյուղի համար երրորդ դպրոցը վերջերս է կառուցել: —  Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս կառուցվել: Մեր գյուղի երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել:

Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է: — Համար մեկ տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է: Առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:

Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: — Թիվ տասը մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: Տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:

Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: — Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, քառասունիններորդ արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունինը արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

Հինգերորդ համարի նկարն ուշադրությունս գրավեց: — Հինգ համարի նկարն ուշադրությունս գրավեց: Հինգերորդ նկարն ուշադրությունս գրավեց:

Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է: — Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար ինն է: Ասածդ տղան ուժով և ճարպկությամբ իններորդն է:

Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը: — Այդ ուղևորին բաժին ընկավ ութ համարի նավախցիկը: Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ նավախցիկը: