Անգլերեն

English 12.04.2022

 (70) 13. Read the conversation between Ling an Amy. Then put the verbs in brackets into the present simple or the past simple.

Ling: Hi Amy. Were you at home last weekend?

Amy: No, I was not. My family and I went to the beach. We often go to the beach at weekends.

Ling: You’re lucky.  Did you have a nice time?

Amy: Oh, yes! I  had a great time!

Ling: Where did you stay?

Amy: We stayed at my grandparents’ house.

Ling: Oh. Do they live near the beach?

Amy: Yes, they do. Their house is right by the beach.

Ling: Wow! That’s cool. And what did you do there?

Amy: We walked along the beach and swam in the sea.

Ling: That sounds like a lot of fun.

Մայրենի

«Տերտերի լոբին» 12.04.2022

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և  հագուստի գրպանը դնում:
Մեծ պասի առաջին իսկ օրվանից նա ամեն օր մի լոբի էր հանում , դեն գցում և գրպանի մնացած լոբիներով իմանում, թե Զատկին քանի օր է մնացել: Մի օր էլ իրիցկինը էս տերտերի գլխին փորձանք է բերում: Ամուսնու փարաջան թափ է տալիս և միամտաբար լոբիները ցաք ու ցրիվ են լինում: Իրիցկինը մնում է շվարած: Վախենալով, որ տերտերը, ուր որ է, կգա, մի բուռ լոբի է բերում ու լցնում փարաջայի գրպանը: Այս դեպքից հետո տերտերը լրիվ կորցնում է գլուխը և ծխականների հարցմունքին , թե  Զատկիկը քանի օրից է գալու, ախ քաշելով պատասխանում է. <<Ախր ինչ ասեմ, թե գրպանիս լոբուն մտիկ տամ, էս տարի Զատիկը ըսկի էլ չի գալու>>:

Իմ կարծիքով, ավարտը կարելի է այսպես գրել:

Մի օր էլ իրիցկինը էս տերտերի գլխին փորձանք է բերում: Ամուսնու փարաջան թափ է տալիս և միամտաբար լոբիները ցաք ու ցրիվ են լինում: Իրիցկինը մնում է շվարած: Սկզբում նա ցանկանում է առանց ամուսնուն ասելու, մի բուռ լոբի լցնել գրպանը: Բայց հասկանում է, որ դա սխալ է, չի կարելի խաբել: Եվ որոշում է ամուսնուն պատմել: սկզբում քահանան բարկանում է: Բայց հետո միասին մտածելով, ելքը գտնում են: Տերտերը հիշում է, որ գրպանից հանել էր ընդամենը հինգ լոբի: նրանք հաշվում են 49 լոբու հատիկ: Հատո հանում են հինգ հատիկը: Նրանք շատ ուրախանում են, որ գտան ելքը ՝ ո՛չ իրիցկինը սու խոսեց, ոչ էլ տերտերը ծխականների մոտ ծիծաղելի վիճակում հայտնվեց:

Без рубрики

Լրացուցիչ աշխատանք 12.04.2022

Ես շատ եմ սիրում նկարել, երգել և պարել: Ազատ ժամանակ հաճախ երգում կամ նկարում եմ:

Ես արդեն երկու տարի հաճախում եմ պարի: Մենք սովորում ենք տարբեր ոճերի պարեր: Շաբաթը երկու օր ես սիրով գնում եմ պարի: մեր խմբում կա 15 երեխա: Նրանք սովորում են Երևանի տարբեր դպրոցներում: Ընկեր Անահիտի շնորհիվ մենք դարձել ենք լավ ընկերներ: Մեր «Դոլլս» պարի համույթը մասնակցել է 2 համերգի: Մենք պատրաստվում ենք երրորդ համերգին: Որպեսզի լավ ելույթ ունենանք, մենք պարապում ենք մոտ 2 ժամ:

Ես համոզված եմ, որ ընկեր Անահիտի ջանքերի շնորհիվ մեր երրորդ ելույթը նույնպես հիանալի կանցնի: