ՊՀ-ը կազմված է յոթ պարբերություններից և ութ խմբերից:1−3 պարբերությունները կոչվում են փոքր,4−6՝ մեծ, իսկ 7-ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:
Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A) և երկրորդական (B):
Հարցեր.
Կալիումը (K) փափուկ մետաղ է, որը կարելի է կտրել դանակով:
ա) Ներկայացրո՛ւ մետաղներին բնորոշ մեկ ֆիզիկական հատկություն:
4 պարբերություն, 4 շարք
բ) Պարբերական համակարգի ո՞ր խմբին է պատկանում K տարրը:
K = գլխավոր
2.
Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը’ Be, Sr, Zn, Mg, Ca:
3.Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.
II խումբ
Գլխավոր ենթախումբ
1. Be’ բերիլիում
2.
3.
4.
5.
6.
Երկրորդական ենթախումբ
1. Zn’ ցինկ
2.
3.
4•
Հաշվե՛ք, նյութի՝ C3H8 հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:
1․Իտալիայի բնությունը բազմազան է, ներառյալ լեռները, հովիտները, գետերը, լճերը և ծովափերը: Հունաստանը բնութագրվում է լեռնաշղթաներով, ծովային ափերով և բազմաթիվ կղզիներով։ Երկու երկրներն էլ ունեն յուրահատուկ բնական գեղեցկություններ։ Հարցը, թե որտեղ են կյանքի համար ավելի բարենպաստ պայմանները, կախված է մարդկանց անհատական նախասիրություններից և կարիքներից:
Իտալիան ունի ավելի բազմազան լանդշաֆտ՝ հյուսիսում բարձր լեռներով, բազմազան բուսականությամբ և ավելի բազմազան կլիմայով: Հունաստանը հիմնականում բաղկացած է լեռնային կղզիներից և մայրցամաքից՝ ավելի դաժան պայմաններով և միջերկրածովյան բուսականության գերակշռությամբ:
Իտալիայի և Հունաստանի միջև ընտրությունը կախված է անհատական նախասիրություններից: Իտալիան կարող է նախընտրելի լինել բացօթյա գործունեության և սպորտի համար՝ իր բազմազան լանդշաֆտների պատճառով, մինչդեռ Հունաստանը կարող է գրավել նրանց, ովքեր փնտրում են մենակություն և հանգիստ կղզու արձակուրդ:
2․Հռոմ քաղաքը հիմնադրվել է, ըստ լեգենդի, մ.թ.ա 8-րդ դարում Կենտրոնական Իտալիայի Տիբեր գետի ափին գտնվող յոթ բլուրների վրա:
Էրեբունի-Երևան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Հռոմի հիմնադրումը, ըստ լեգենդի, թվագրվում է մ.թ.ա 8-րդ դարով: Հետևաբար, Էրեբունի-Երևանի և Հռոմի հիմքերի միջև անցել է մոտավորապես 26-27 դար։
3․Հռոմի նախավերջին թագավորը Տարկինիուս Սուպերբուսն էր։
Տարկունիուս Սուպերբուսը կատարել է ենթակառուցվածքային աշխատանքներ, ամրապնդել ռազմական հզորությունը, կառուցել հասարակական շենքեր և տնտեսական բարեփոխումներ ներմուծել Հռոմում։
Տարկունիուս Սուպերբուսի բարեփոխումները կարող էին ուղղված լինել նրա իշխանության ամրապնդմանը, պետության բարեկեցության բարձրացմանը և Հռոմի պաշտպանունակության բարելավմանը: Միգուցե դրանք հակասում էին վերնախավի մի մասի շահերին, որոնք կարող էին դժգոհ լինել ցարի իշխանության ընդլայնումից։
4․Տարքվինիուսը վտարվեց իր բռնակալության, օրինախախտման և Լուկրետիայի բռնաբարության պատճառով, ինչը հանգեցրեց միապետության տապալմանը և Հռոմեական Հանրապետության ստեղծմանը։
Միապետության տապալումից հետո ստեղծվեց Հռոմի Հանրապետությունը, որտեղ իշխանությունը փոխանցվում էր հյուպատոսներին, որոնք ընտրվում էին ամեն տարի՝ օրենքի առջև հավասարությամբ և քաղաքացիների մասնակցությամբ Սենատի և Ժողովրդական ժողովի միջոցով որոշումների կայացմանը։
Որպես արհեստական ինտելեկտ՝ ես նախապատվություն չունեմ։ Երկու պատվերն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, և ընտրությունը կախված է հասարակության համատեքստից և արժեքներից:
Միապետական կարգը կարող է ապահովել կայունություն և արդյունավետություն ճիշտ միապետի օրոք, բայց կարող է ոտնահարել քաղաքացիների իրավունքները: Հանրապետական կարգն ապահովում է քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը և նրանց իրավունքների պաշտպանությունը, սակայն կարող է լինել ոչ արդյունավետ և ավելի հակված քաղաքական հակամարտությունների:
5․Հանրապետական Հռոմի ղեկավար մարմինը Սենատն էր։ Այս մարմինը բաղկացած էր ազնվական ու փորձառու քաղաքական գործիչներից, որոնք կոչվում էին սենատորներ։ Սենատը զգալի ազդեցություն ուներ հիմնական քաղաքական որոշումների վրա, վերահսկում էր արտաքին քաղաքականությունը, օրենքները և ֆինանսական հարցերը և խորհուրդներ էր տալիս պետական այլ մարմիններին:
Հանրապետական Հռոմի Սենատը ցարական ժամանակաշրջանի քաղաքականությունից տարբերվում էր նրանով, որ հանրապետական ժամանակաշրջանում իշխանությունը բաշխվում էր մի քանի մարմինների միջև, այլ ոչ թե կենտրոնանում էր միապետի ձեռքում։
Ե՛վ պլեբեյները, և՛ պատրիկները համարվում էին հռոմեական քաղաքացիներ:
Առաջադրանք 1.
Հին Հռոմ
Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :
Ապենինյան թերակղզի Եվրոպայի խոշորագույն թերակղզիներից է։ Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։ Թերակղզում են գտնվում Իտալիա, Սան Մարինո և Վատիկան պետությունները։ Թերակղզու տարածքը 131,000 կմ² է, երկարությունը՝ 1100 կմ, իսկ լայնությունը՝ 130-300 կմ։ Անվանումն ստացել է թերակղզում գտնվող Ապենինյան լեռներից։
Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:
Հին Հռոմ հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանում, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476):
Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:
Հռոմում դեռևս պահպանվել էին տոհմացեղային կենցաղի շատ վերապրոկներ:Այդյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ՝ առաջնորդի ղեկավարությամբ: Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածծքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների: Հետագայում այդ կարգը խախտվեց, ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ, այդուհանդերձ հողի միակ սեփականատերը ցեղն էր: Այդ իրավունքը փոխանցվեց հռոմին, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ:Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերոլու իրավունք էին ստանում: Նրանք դառնում էին նաև զինվոր՝ պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը:Աշխարհաժողովին մասնակցելն քաղաքացիների իրավունքն էր:
Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:
Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք. ա. VI դ. կեսերին բարենորոգումներ կատարեց. Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում:Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստմարդկանց եկամուտի:Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների:Դրանից օգտվելով՝ Հռոմի վերջին արքան՝ տարքվինիոսը, որոշեց աշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նա իրեն վեր դասելով օրենքներից բռնություններ գործդրեց: Արդյունքում Հռոմի բնակչությունը Ք. ա. 510 թ. արքային արտաքսեց: Հետո ծերակույտը որոշեց, որ Հռոմում էլ արքա չի լինելու, ծերակույտից ընտրվելու են որոշ մարդիկ և կառավարելու երկիրը (Կոնսուլները):
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Անհասկանալի բառեր չկային։
2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:
Գյուլնազ տատիկը շատ բարի և երեխասեր էր, գիտեր բազմազան հեքիաթներ և միշտ պատմումեր երեխաներին , երբ նրանք խնդրում էին։ Նա երբեք առանց աշխատանքի չէր նստում ու պատմում։ Գործում էր, կարում էր, կարկատում էր և այլն։
3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր:
Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։
Այս տողերով Աղայանը փորձում է ասել, որ մանուկները ավելի ուղիղ և պարզ են տեսնում աշխարհը և չեն փորձում այն բարդացնել, իսկ մեծերը յուրաքանչյուր ուղիղ խոսք փորձում են մեկնաբանել։ Աղայանը ուզում էր հիշեր մանկության ժամանակ լսած բոլոր խելացի խոսքերը, որոնք այն ժամանակ չէր կարող հասկանալ, բայց այժմ կմեկնաբաներ։
4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում):
1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում: 1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել է Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին`ցարին տապալելու կոչով։ Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։
Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
———
Հատվածն այն մասին է , որ առաջ կյանքը ավելի հեշտ է եղել և բարին ավելի շատ է եղել։ Բարության պակասելու հետ, աշխարհները հեռացել են և անընդհատ հեռանում են։
Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
———
Հատվածն այն մասին է, որ սկզբում մութ աշխարհից բարի մարդիկ կարողացել էին բարձրանալ մյուս աշխարհ և հետ վերադառնալ, բայց միևնույն է, չարության շատանալու հետ այս սանդուխքն էլ է վերացել։
2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:
Այս հեքիաթը ինձ շատ է դուր եկել։ Ճիշտ է , միքիչ խառն էր, բայց հետաքրքիր էր և սովորելու խորհուրդ ուներ իր մեջ։ Ինչպես բոլոր հեքիաթները բարու և չարի մասին էր և ինչպես բոլոր հեքիաթներում, բարին հաղքեց չարին։
Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրս եկել: Գյուղից փոխադրվում են քաղաք, սակայն մեկը փախչում է հոր տանից, մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝ Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելու համար: Ապա մեկը տպարանից, մյուսը կոնսիստորիայից շարունակում են իրենց սիրելի գրական գործը: Երկուսն էլ քաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջական կյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում: Ղ. Աղայանը կապը գյուղից չի կտրում մինչև իր կյանքի վերջը, գյուղի հոգսերն է քաշում, գյուղում եղած տարիներին նրա տունը դառնում է մի կուլտուրական վայր, որտեղ գյուղացիք լսում են նրա խոսքն ու զրույցը: Հովհաննեսն էլ միշտ կապված էր գյուղին, գնում էր հաճախ գյուղ, օգնում էր գյուղացիներին: Գյուղի ամենածանր օրերին իր համարձակ խոսքով ու գործով հաշտություն է քարոզում հայ, թուրք, վրացի ազգերի միջև: Երկուսն էլ, սիրելով իրենց հարազատ ազգը, անկեղծ սիրում էին հարևան թուրք և վրացի ժողովուրդներին: Ղ. Աղայանի կինը, լինելով քաղաքացի, կապված էր քաղաքի հետ և չէր սիրում Աղայանի՝ գյուղի բարեկամներին: Աղայանը և իր կինը (Նատալյա Բահադրյանը) ազգակցական կապ ունեին. կինը Աղայանի մորեղբոր կնոջ քրոջ աղջիկն էր: Չէր սիրում Աղայանի եղբայրներին՝ բացի մեկից՝ Սարգիս Աղայանից, որ հանդիսանում էր մեր տան պահապան հրեշտակը: Հ. Թումանյանի կինը հակառակն էր: Նա սիրում էր գյուղը և գյուղացիներին մի առանձնահատուկ սիրով և նվիրված էր իր ամուսնուն: Երկուսի դուռն էլ բաց էր գյուղացիների առաջ: Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա: Երկու բանաստեղծների կանայք՝ Օլգան և Նատալյան, իրար մոտ էին, մտերիմ, անչափ իրար սիրում էին, վշտերն ու ուրախությունները բաժանում էին իրար մեջ: Նույն մտերմությունը և սերը կար երկու բանաստեղծների ընտանքիների և զավակների միջև: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: Ղ. Աղայանն իր ընտանիքի մեջ նահապետական էր, պահպանողական, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Հ. Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Հ. Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամաանկ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել: Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը, ունենալով տեսական, գրական, գիտական, լեզվագիտական պաշար, իրար օգնում էին, իրար լրացնում նկատողություններով, խորհուրդներով: Նրանք կխոսեին անվերջ բնության, հասարակական երևույթների մասին, իսկ կենտրոնական նյութը գրականությունն էր: Ղ. Աղայանը երգում էր փոքրուց, լավ, ուժեղ ձայն ուներ: Թումանյանի ձայնն ու լսողությունը համեմատաբար թույլ էին, բայց նա էլ էր երգում: Երկուսն էլ լավ գիտեին մեր շարականները, տաղերն ու մեղեդիները: Երկուսն էլ սիրում էին մեր ժողովրդական հին, լավագույն ծեսերը: Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը: Երկուսի մեջ էլ գոյություն ուներ հեռավորությունից իրար զգալու երևույթը: Մի անգամ Աղայանը զգում է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գալիս է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»… Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»…
1862 թվականին Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թվականներին աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում: 1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել է Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև, մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին`ցարին տապալելու կոչով։ Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։
————
Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, Շիրվանզադեն ու մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երեւանյան անունով հրապարակի վրա հեռագիրներ էինք կարդում: Հեռվում երեւաց Պռոշյանը: Շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած եւ ծայրին կախած գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր օրվա պարենով: Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես: Պռոշյանը մոտեցավ մեզ ու կանգնեց իմ մոտ: Հանկարծ Շիրվանզադեն աչքի տակով տեսավ, որ նրա վերարկուի՝ տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է: Թումանյանին աչքով արեց Շիրվանզադեն: Նա փթկաց եւ, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ՝ նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի: Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են. ահա թե ինչուՊռոշյանի գրպանը պարում էր: -Ա՛յ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞ւմ,-գոչոց Աղայանն ահեղ ձայնով: -Սո՛ւս արա, գյադա՛,-պատասխանեց Պռոշյանն անհոգ,-լակոտներս «ցոցխալ» շատ են սիրում, նրանց համար եմ գնել: -Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, ասաց Աղայանը,- որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը: -Գնուն են, գնում եմ, լոռեցի չոբան:
2. Ընդհանրացնելով տեքստը՝ գրիր Աղայանի մասին, ինչ առանձնահատկություններ ուներ, ինչպիսի մարդ էր:
Հայ գրող Ղազարոս Աղայանը արմատներով գյուղից էր և մինչև իր կյանքի վերջը պահել է կապը գյուղի հետ։ Նա հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Եղել է գրագետ, բազմակողմանի զարգացած, ունեցել է լավ ձայն և երգել է։ Ընտանիքում եղել է խիստ և անգամ բռնակալ։ Նրա կինը քաղաքացի էր և չէր սիրում գյուղը ու գյուղացիներին։ Ղ․ Աղայանը իր երեք դստրերին բարձրագույն կրթության չի տվել և ստիպել է զբաղվել ինքնակրթությամբ։ Նա իր զավակներին չի թողել մասնակցել իր կազմակերպած խնջույքներին, միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում, երբ պետք էր սպասարկել։
«Սիրելի պապիկ․․․ինչքան եմ նկարդ նայելով պատկերացրել մեր զբոսանքները, մեր զրույցները։ Միշտ տատիկիցս խնդրում էի, որ ավելի շատ պատմեր քո մասին, որ գոնե պատմություններով ճանաչեի քեզ, գտնեի մեր նմանությունները։ Հիշում եմ, ոնց էր տատիկը ծիծաղում , ասելով, որ ինչքան նման ես պապիկիդ, երկուսդ էլ քաղցրակեր եք։ Ոնց եմ երազում քեզ տեսնել իրական կյանքում, բայց իմ երևակայական կյանքում դու միշտ իմ հետ ես։ Իմ երազներում, մենք շատ ենք զբոսնել միասին Երևանի այգիներում ու պուրակներում, պաղպաղակ կերել և նստել շատրվանների մոտ հովանլու։ Շատ եմ ափսոսում, որ շուտ ես հեռացել մեզանից։ Ճիշտ է , ես գիտեմ, որ դու երկնքից մեզ հետևում ես և ուրախանում մեր հաջողություններով, բայց շատ կուզեի տեսնել քո ուրախությունը , ինձ գրկելով և փայլուն աչքերով ոգեշնչելով։ Պապիկ ջան, կներես, որ նամակս կարճ ստացվեց, պարզապես առանց հուզմունքի չեմ կարողանում քեզ հիշել»։
Как вы думаете, почему Бетховен изложил свои чувства в музыкальном произведении?
Он смог лучше выразить свои чувства через музыку.
Если бы Бетховен жил в наше время, какой музыкальный инструмент он выбрал бы для исполнения?
Фортепиано
Почему это произведение стало таким популярным?
Услышав ее первые звуки практически любой человек мгновенно узнает и произведение, и автора. Действительно, это, вероятно, одна из самых известных, если не самая известная сольная фортепианная пьеса из когда-либо сочиненных.
В чем секрет актуальности «Лунной сонаты»?
Многие музыкальные критики характеризуют сонату, как «одну из вдохновеннейших», обладающую «самой редкой и самой прекрасной из привилегий – нравиться посвященным и профанам».
Послушайте «Лунную сонату», опишите спектр эмоций, который заложен в музыке.
Дополнительное задание:
Найдите интересные факты про Бетховена.
Людвиг Ван Бетховен ступил на музыкальную тропу благодаря своему отцу. Тот рано распознал в ребёнке талант к музыке, и всячески поощрял его развивать этот талант.
Ещё в детстве будущий композитор освоил игру на клавесине и на скрипке.
Даже находясь в высоком обществе, Бетховен нередко выглядел неопрятно. Он никогда не придавал большого значения причёске, одежде и внешнему виду в целом.
Однажды Бетховен прервал концерт, когда несколько человек в зале завели между собой разговор, при этом назвав их свиньями.
Впервые повстречавшись с императрицей, Бетховен вместо глубокого поклона едва прикоснулся к своей шляпе.
У композитора были проблемы с математикой. Особенно тяжело ему давалось умножение.
Одной из странных привычек Бетховена было приготовление кофе ровно из 64 зёрен, не больше и не меньше.
Однажды на светском вечере Бетховен отказался выступить перед гостями по просьбе князя, владельца имения, и заперся в комнате в знак протеста. Разгневанный князь приказал выломать двери, и Бетховен удалился, заявив, что князей много, а вот Бетховен на свете только один.
Когда композитор начал терять слух, он не пал духом и продолжил сочинять музыку по памяти. К 27-летнему возрасту он полностью оглох.
Бетховен так никогда и не женился, и не оставил после себя потомков, хотя романы в его жизни случались.
Людвиг Ван Бетховен поддерживал революцию, но он очень глубоко разочаровался в Наполеоне, когда тот провозгласил себя императором (интересные факты о Наполеоне).
Самые известные свои произведения Бетховен написал уже после того, как перестал слышать.
Точная дата рождения великого композитора до сих пор неизвестна.
После потери слуха он общался с окружающими с помощью тетрадей, в которых собеседники писали свои реплики, а композитор отвечал им вслух.
За все годы Бетховен написал только одну оперу — «Фиделио».
Приведите примеры музыкальных композиций, которые стали результатом чувства любви.
Այս արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Ռոալդ Դալի «ՄԲՀ» (Մեծ Բարի Հսկա) գիրքը։ Ես մինչ այդ ծանոթ էի Ռոալդ Դալի ուրիշ գրքերին։ Այս գրքում ներկայացված էր մի որբ աղջկա մասին, ում գողացել էր մի հսկա։ Պարզվեց, որ այդ հսկան բարի էր և մարդկանց չէր ուտում։ Սակայն նա հսկաներից միակն էր, որ ուտում էր բանջարեղեն։ Աղջիկը շատ հետաքրքրասեր էր և իր անթիվ հարցերի միջոցով պարզեց հսկաների աշխարհի բոլոր թերությունները։ Նա հսկայի միջոցով փորձում էր փրկել մարդկանց, իսկ հսկան դեմ չէր օգնել աղջկան, քանի որ ինքն էլ էր շատ բարի և խղճում էր մարդկանց։ Ես հավանեցի աղջկա և հսկայի համարձակությունը, որոնք պատրաստվում էին պայքարել տասներկու անսահման չար և անչափ ուժեղ հսկաների դեմ։ Նրանք ուզում էին փրկել մարդկությանը հսկա կոչվող չարիքից։ Գրքում շատ հետաքրքիր պահեր կային, սակայն ինձ դուր է եկել այն հատվածը, երբ ՄԲՀ որոշեց պատժել ամենամեծ ու ամենադաժան հսկային, քանի որ նա միշտ նեղացնում ու ծաղրում էր իրեն, իր մարդ չուտելու պատճառով։ Իսկ պատիժը ՝ սարսափելի երազն էր, որը դարձավ տուրուդմփոցի պատճառ։
Գիրքը հետաքրքիր է և կարդացվում է մի շնչով։ Խորհուրդ կտայի ֆանտաստիկա սիրողներին ընթերցել այս գիրքը։ Այսքանը!!!