Ֆիզիկա

Մեխանիկական աշխատանք

Կրկնել <<ՈՒժեր>> թեմաները,կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել հարցմանը։

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում(ծանոթանալ)։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցուցյամբ։

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Ազդող ուժից և այդ ուժի ազդեցուցյամբ մարմնի անցած ճանապարհից։

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A = F x s

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

1 Ջոուլ = 1 Նյուտոն x 1 մետր

1 Ջ = 1 Ն․մ

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը դա միավոր ժամանակում կատարված աշխատանքն է։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N = A/t

1 Վատտ = 1 Ջոուլ/1 վարկյան

1 Վտ = 1Ջ/վ

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A = N x t

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89,պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև110Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից մինչև էջ85։

Աշխարհագրություն

Քիմիական արդյունաբերություն

դասի հղումը

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Հումք, ջուր, էլեկտրաէներգիա, գիտատեխնիկական նորարարություններ։

  1. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է արհեստական նյութեր, որոնք փորձում են մոտեցնել բնականին։

  1. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  

Շուտ փչացող և հնացող արտադրանքի հումքն են ներմուծում, երբեմն նաև խտանյութը կամ թերի մշակվածը, իսկ այլ սննդամթերքներ ներմուծում են պատրաստի վիճակում։

Կենսաբանություն

Կենսաբանության ինքնաստուգում։

Գրել օղակաձև որդերի մի քանի օրինակներ

անձրևորդեր, տզրուկներ, էխիուրիդներ:

Օղակաձև որդերի բազմացում

Նրանք կիսվում են, և այդպես բազմանում։

Ի՞նչ է ռեգեներացիան

Ռեգեներացիա՝ դա մարմնի վնասված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակությունն է։

Օղակաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներն են կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ։

Անձրևորդները

Այդ որդերը ապրելով հողում փխրեցնում են հողը և դարձնում ավելի պիտանի։ 

Ժապավենաձև որդերի օրինակներ

Եզան երիզորդներ ցեստորդներ։

Ժապավենաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներով կվարակվենք, եթե ուտենք վատ եփված միս, որի տերը վարակված կենդանի է եղել։

Դա Եզան երիզորդն է ։

Եզան երիզորդի թրթուրային շրջանը անցնում է խոշոր եղջերավոր անասունների բարակ աղիներում, այնուհետև մարդը ֆինայով վարակվում է, երբ օգտագործում է վարակված կենդանու վատ եփված միս։ Մարդու աղիներում ֆինայի թաղանթը պատրվում է և երիզորդի գլխիկը ծծիչի միջոցով ամրանում է աղիքի պատին և սնվելով մարդու հաշվին զարգացնում է իր օրգանիզմը։

Ո՞ր մակաբույծով կվարակվենք, եթե ձեռք տանք վարակված կատվին կամ շանը։

Դա Էխինակոկն է։

Մարդը Էխինակոկով վարակվում է, երբ շփվում է շների կամ կատուների հետ և կուլ է տալիս նրանց մազը։

Ի՞նչ է ֆինան

Ֆինան կլոր սիսեռաձև օրգանիզմ է, որի մեջ գտնվում է տափակ որդերի գլուխը և վիզը։

Ֆլեշմոբ

Կատարել եմ։

Մարտ ամսվա բլոգային աշխատանք

Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը

Ժապավենաձև որդերի մասին

Կենսաբանություն

Կենսաբանություն

Կենսաբանություն

Մարտի 18-24

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․

Կենսաբանություն

Ժապավենաձև որդերի մասին

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ է ֆինան

Ֆինան կլոր սիսեռաձև օրգանիզմ է, որի մեջ գտնվում է տափակ որդերի գլուխը և վիզը։

  1. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Եզան երիզորդի թրթուրային շրջանը անցնում է խոշոր եղջերավոր անասունների բարակ աղիներում, այնուհետև մարդը ֆինայով վարակվում է, երբ օգտագործում է վարակված կենդանու վատ եփված միս։ Մարդու աղիներում ֆինայի թաղանթը պատրվում է և երիզորդի գլխիկը ծծիչի միջոցով ամրանում է աղիքի պատին և սնվելով մարդու հաշվին զարգացնում է իր օրգանիզմը։ Այն չունի մարսողական համակարգ։

  1. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Մարդը Էխինակոկով վարակվում է, երբ շփվում է շների կամ կատուների հետ և կուլ է տալիս նրանց մազը։

Գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:’

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Աղբյուրը

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

1.

Հեղինակն ուզում է ասել, որ մենք ենք մեր կյանքի հրաշագործը։ Յուրաքանչյուրս ինքն իրեն կարող է տանել իր երազանքի հետևից և իրականություն դարձնել այն։

2.

Այս բանաստեղծությունում Բախը ուզում է ասել, եթե դու ուզում ես դառնալ ուժեղ, անկախ և բոլոր իրավիճակների տերը լինող մարդ, ապա անկախ նրանից, թե ինչ կմտածեն ուրիշները, դարձիր այդ մարդը։

Մաթեմատիկա

Համաչափություն | Ա․Բ մաթեմ

Նայիր այս պատկերներին:

12.png

Պատկերները միանգամայն տարբեր են իրարից, և հնարավոր չէ դրանք շփոթել միմյանց հետ: Սակայն նրանք բոլորն ունեն մի կարևոր հատկություն. այս պատկերները համաչափ են:

Լավ պատկերացնելու համար համաչափության հատկությունը, նայիր այս պատկերներին, որոնք համաչափ չեն:

32.png

Պատկերի համաչափությունը նշանակում է, որ գոյություն ունի մի ուղիղ (այն կոչվում է պատկերի համաչափության առանցք), որը պատկերը բաժանում է միանման տեսք ունեցող երկու մասերևի՝ ձախ և աջ: Դրանք միանման են այն առումով, որ եթե ուղղի երկայնքով ծալել թուղթը, որի վրա նկարված է պատկերը, ապա ձախ և աջ մասերը կհամընկնեն:

Համաչափ պատկերները հաճախ հանդիպում են իրական կյանքում՝

Aksiala9.jpg

և բնության մեջ՝

111.jpg

Առաջադրանքներ․

1)Արդյո՞ք տրված պատկերը համաչափ է գծված առանցքի նկատմամբ։

Ոչ։

2)Նշված կանաչ կետերից ո՞րն է ուղղի նկատմամբ համաչափ A կետին․

Պատ․՝ M։

3) Գրեք ուղղի նկատմամբ համաչափ կետերի զույգերը․

F և T

B և L

C և M

D և N

E և P

A և K

4)Գտեք համաչափ կետերի զույգերը x և y առանցքների նկատմամբ․

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-15.png

G և H

A և B

D և F

E և C

5)Քանի՞ համաչափության առանցք ունի քառակուսին։

2

6)Տարեք այնպիսի p ուղիղ, որի նկատմամբ A և B կետերը լինեն համաչափ։

7) Կառուցեք այն կետերը, որոնք համաչափ են տրված կետերին։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:

Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:

Սխալ է – Գնալով։


Քո գնալուց հետո հյուրեր եկան:

Ճիշտ է։


Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:

Ճիշտ է։


Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:

Ճիշտ է։


Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:

Ճիշտ է։


Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:

Ճիշտ է։


Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:

Ճիշտ է։


Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:

Ճիշտ է։


Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:

Ճիշտ է։


Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:

Ճիշտ է։


Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:

Ճիշտ է։

Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Ճիշտ է։

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. . Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող մարդը շատ գրքեր է գրել։

Կառուցող մարդը սկսեց նոր շենքի կառուցումը:

Ներող մարդիկ շատ բարի են լինում։

Բարձրացող կապիկը կարող է ծառից թռվռալ։

Արևմուտքով հիցող զույգը շատ գեղեցիկ է միասին: