Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

 Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է): Նա դրանցով (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):

————

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեցչմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:

 Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվել են: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղել է: Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:

Առաջինը՝ ներկա, երկրորդը ՝ անցյալ։

2. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

——

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը  հայերեն «Մշո ճառընտիր»  գիրքն է,  որ  պատրաստել էին  արջառի ու երինջի  կաշվից:  Դա յոթանասունհինգ սանտիմետր  լայնություն ունի  և մոտ երեսուներկու կիլոգրամ է կշռում :  Հայ  գյուղացինրը  մեծ  գումարով  փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակում էին:

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

——

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն  նրանք էին թափառում/ել ծառանման պտերների հսկա անտառներում:

Ռուսերեն

5 урок проекта «Любовь- вечная тема в искусстве»

Ознакомьтесь с картинами известных художников и их описанием.

https://muzei-mira.com/kartini_russkih_hudojnikov/3024-na-kacheljah-nikolaj-aleksandrovich-jaroshenko-opisanie-kartiny.html

https://muzei-mira.com/belgium_jivopis/3111-kartiny-vljublennye-rene-magritt-smysl-i-opisanie-kartiny.html

https://artchive.ru/artists/7114~Franchesko_Ajets/works/10327~Potseluj

Как чувство любви проявляется в каждой из этих картин? Подробно изложите свое мнение.

В первой картине, мужчина и женщина в любви и они ведут себя как дети, катаясь на качелях.

Во втором картине, мужчина и женщина целуются, но почему их лица не видны. Можно сказать пока они не будут целоваться , они не поймут и смогут узнать друг друга поближе.

В третьем уже видно что мужчина и женщина целуются драматично (Мне это нравится))))

Какая картина произвела на вас наибольшее впечатление? Почему?

3 . Потому что мне нравится когда люди в любви и они проявляют эту любовь.

Напишите сочинение-описание любой из предложенных картин.

План сочинения:

1. Автор и название картины.

2. Главные герои картины (кто они, их внешний вид, действия)

3. Окружение (что изображено на переднем и заднем плане)

4. Краски, запахи, настроения.

5. Ваше впечатление от картины.

————

Автор картины’ Франческо Айец. А картина называется «Поцелуй». Главные герои в картине была пара, обнимающаяся и целующаяся. Молодой человек и девушка изображены в нежных объятиях, их лица прижаты друг к другу, их глаза закрыты в моменте страсти и любви. Они очень любят друг друга. На заднем плане виднеется городской пейзаж с зданиями и деревьями. Вид из окна или открытая терраса создают ощущение уединения пары, они словно отрезаны от суеты мира вокруг. Окружение служит лишь фоном для выражения их чувств, не привлекая к себе внимания. Картина преобладает нежными и теплыми оттенками, которые отражают интимность момента. Цвета создают атмосферу умиротворения и любви. это произведение, которое заставляет зрителя задуматься о силе и значении любви. Оно передает интимность и тепло, которые возникают между двумя влюбленными людьми. Картина заставляет вспомнить о тех моментах в жизни, когда мы чувствовали себя самыми счастливыми и связанными с нашими близкими. Она напоминает о важности моментов интимности и привязанности в нашей жизни, делая эту картину вечной и значимой.

Պատմություն

Պատմություն

  1. Սիցիլիա կղզու պատճառով է պատերազմը և Հռոմը հաղթեց։
  2. Այդ տարածքները Հռոմը անվանում էր պրովինցիաներ։ նրանք կառավարում էին պաշտոնի ժամկետը անցած մարդու կողմից։
  3. Եգիպտոսը, Աֆրիկա, Հռոդոս, Սելևկյա, Կապադովկիա, Պաֆլոգոնիա և այլն։
Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. . Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր):  Այդ փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

Երբ քամին դադարում էր, ալիքները դառնում էին ավելի սահուն ու զառիկող,  նրանց բարձրությունը փոքրանում էր:   Այդ փոփոխությունները  կատարվում էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակում էին իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

———

Երբ քամին դադարել էր, ալիքները դարձել էին  ավելի սահուն ու զառիկող,  նրանց բարձրությունը  փոքրացել էր:Այդ փոփոխությունները  կատարվել էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակել էին իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

Առաջին տեքստը ներկա ժամանակ է , իսկ երկրորդը անցյալ։

2. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու: սահմանական եղանակ


Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք: ըղձական եղանակ


Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք: ենթադրական եղանակ


Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք: հարկադրական եղանակ


Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք: հրամայական եղանակ

3. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տեքստը  կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու  արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական  կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի  թանգարանում,  ի թիվս  բազմաթիվ  այլ ց ուցանմուշների,  աշխարհում  առաջին  խաղաղ  դաշնագիրն է  պահվում: Այդ եզակի  «փաստաթուղթը»  մեր  թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը:  Դաշնագիրը քարի վրա է փորագրված  և տեքստի տակ ստորագրության  փոխարեն երկու տիրակալների  անձնական  խորհրդանիշներն են քանդակված:

—————

Մեր թվարկությունից առաջ 1290 թվականն է։ Բաց դաշտում այրող արևի տակ կանգնած են խեթական և եգիպտական հոգնած ու տանջված զինվորները։ Հակառակորդ բանակների մեջտեղում դրված է մի սեպագիր արձանագրութամբ սալ և կանգնած են այդ զորքերի առաջնորդները՝ եգիպտական փարավոնը և խեթական արքան։ Միայն մնում է ստորագրել պայմանագիրը։ Ստորագրության փոխարեն կնքվում է նրանց զինանշաններով։ Այդ պայմանագիրն է, որը հասել է մինչև մեր օրերը և պահվում է ՄԱԿ–Ի թանգարանում։

2. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Ես ընտրել եմ Դ – ն , քանի որ արագիլի մեկ ոտքի վրա կանգնելը բոլորովին չի թևթևացնում երկրի հոգսը։ Ուղղակի նա գունազարդում է իր պահվածքը։

Նաև ընտրել եմ Զ – ն, որը ավելի շատ է բնութագրում երևույթը։ Երբ ավելորդ հարց չենք տալիս, անհեթհեթ պատասխան չենք ստանում։

Կենսաբանություն

Ձկների բազմազանությունը և դասակարգումը / Ձկների ներքին կառուցվածք

Դասագրքի հղումը

Նոր դասագրքի հղում

Ապրիլի 1-7

Ընկերներ ջան, այս քննարկելու ենք ձկներ թեման, որը կրկնություն էր․

~ Գրաֆիկ Դիզայն ~

Ուսումնասիրում

Քանի որ , ես այդքան էլ չգիտեմ իմ կազմակերպության մասին, որոշեցի ուսումնասիրել ուրիշ այդպիսի կազմակերպություններ։

Ուսումնասիրելով կազմակերպություննս, հասկացա, որ պետք է ունենա շատ բաց և ուրախ գույներ, օրինակ ՝ կապույտ, վարդագույն, բաց կարմիր և բաց կանաչ։

Այս նկարները շատ գեղեցիկ են համապատասխանում՝

Ես շատ շատ եմ ուզում, որ այսպես լինի իմ կազմակերպությունը, բայց նաև ես իմացել եմ, որ երեխաները, ովքեր նայել են Վիլլի Վոնկայի ֆիլմը , միանքամից ուզեցին, որպեսզի իր գործարանում լինեն, բայց տխրում են, քանի որ չկա այդպիսի հրաշքներ։ Ես չեմ սիրում , երբ երեխաները տխրում են, դրա համարել որոշելու եմ Վիլլի Վոնկայի նման գործարան ստեղծեմ, բայց ավելի մանկական և հետաքրքիր։

Նաև ուսումնասիրելով կազմակերպությունները, ես շատ տեղեկություններ եմ գտել Քաղցրավենիքի խանութների մասին։,

Ապրանքների տեսականին. Քաղցրավենիքի խանութները սովորաբար առաջարկում են կոնֆետների լայն տեսականի՝ տարբեր ճաշակի և նախասիրությունների համար: Սա ներառում է ավանդական ֆավորիտներ, ինչպիսիք են շոկոլադե սալիկները, մածուն կոնֆետները, կոշտ կոնֆետները, լիկյորը, թթու կոնֆետները և հատուկ ուտեստները, ինչպիսիք են գուրման շոկոլադները և ռետրո կոնֆետները:

Բրենդերի բազմազանություն. Քաղցրավենիքի խանութները կարող են տեղափոխել տարբեր ապրանքանիշերի ապրանքներ՝ սկսած հայտնի բազմազգ ընկերություններից մինչև արհեստագործական փոքր արտադրողներ: Այս բազմազանությունը թույլ է տալիս հաճախորդներին ընտրել ծանոթ ֆավորիտներից, ինչպես նաև բացահայտել նոր և յուրահատուկ քաղցրավենիք:

Անհատականացում և անհատականացում. որոշ կոնֆետների խանութներ առաջարկում են հարմարեցման տարբերակներ՝ թույլ տալով հաճախորդներին ստեղծել անհատականացված կոնֆետների տեսականի կամ նվերների փաթեթներ: Սա կարող է ներառել կոնկրետ կոնֆետներ ընտրելը, հատուկ նվերների զամբյուղների ստեղծումը կամ նույնիսկ կոնֆետների փաթաթանների անհատականացումը հաղորդագրություններով կամ պատկերներով:

Մասնագիտացված ապրանքներ. Բացի հիմնական կոնֆետներից, շատ կոնֆետների խանութներ առաջարկում են հատուկ ապրանքներ, ինչպիսիք են ներմուծվող քաղցրավենիքները, առանց շաքարի տարբերակները, օրգանական կամ ամբողջովին բնական կոնֆետները, տարբեր դարաշրջանների նոստալգիկ կոնֆետները և տոների և հատուկ առիթների սեզոնային հյուրասիրությունները:

Նվերներ և փաթեթավորում. Քաղցրավենիքի խանութները հաճախ առաջարկում են նվերներ տալու տարբերակներ, ինչպիսիք են նախապես փաթեթավորված նվերների տուփերը, քաղցրավենիքի ծաղկեփնջերը կամ թեմատիկ նվերների զամբյուղները: Նրանք կարող են նաև առաջարկել դեկորատիվ փաթեթավորման և փաթեթավորման ծառայություններ՝ նվերների շնորհանդեսը բարելավելու համար:

Խանութի փորձառություն. Քաղցրավենիքի խանութի մթնոլորտը հաճախ ստեղծվում է կարոտ և ուրախություն առաջացնելու համար: Վառ գույները, տարօրինակ զարդերը և գայթակղիչ ցուցադրությունները ստեղծում են գրավիչ և զվարճալի միջավայր հաճախորդների, հատկապես երեխաների համար:

Առցանց ներկայություն. Շատ կոնֆետների խանութներ ընդլայնել են իրենց հասանելիությունը՝ հաստատելով առցանց ներկայություն՝ թույլ տալով հաճախորդներին զննել և գնել իրենց արտադրանքը հեռակա կարգով: Քաղցրավենիքի առցանց խանութները կարող են առաջարկել առաքման տարբերակներ՝ քաղցրավենիքն անմիջապես հաճախորդների դռան մոտ առաքելու համար

Ընդհանուր առմամբ, քաղցրավենիքի խանութներն ապահովում են հաճելի գնումների փորձ բոլոր տարիքի քաղցրավենիքի սիրահարների համար՝ առաջարկելով հյուրասիրությունների մեծ տեսականի՝ յուրաքանչյուր քաղցր ատամը բավարարելու համար։

Հուսով եմ , իմ կազմակերպությունը հաջողված է լինելու։ ԱՅՍՔԱՆԸ!!!!

Գրականություն

Աղայանի մասին. ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ

Ղազարաոս Աղայանի մասին է պատմում Ստ. Զորյանը իր «Հուշերի գրքում»:

Փառահեղ ծերունի էր. բարձրահասակ, թիկնեղ, լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ ճերմակ մորուքը, ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե´ր. Նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ:

Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, մի զորություն, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպ ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:

Անցնում է, ասենք, մի գործակատար կամ վաճառական` երկուսն էլ գլխարկները հանում, բարևում են հարգանքով. անցնում է մի աշակերտ կամ ուսուցիչ` գլխարկ բարձրացնելով, բարևում են խոնարհ ակնածանքով. անցնում է բժիշկ կամ իրավաբան` բարևները սիրալիր են և միշտ հարգալից:

Թվում է` ամբողջ թաղը, նույնիսկ ամբողջ քաղաքը ծանոթ է նրան: Թերևս այդպես է: Բայց ոչ. նրան բարևում են և անծանոթները: Ես ինքս, անձամբ ծանոթ չլինելով Աղայանին, բարևում էի ջանադիր:

Իսկ նա, ընդունելով բոլոր բարևները, քայլում էր հանդարտ ու խոհուն. թվում էր` նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անձնական են և միանգամայն հանուր:

Ես նրան տեսնում էի միշտ Վելյամինովսկայա փողոցում, մի փողոց, որ գտնվում էր Թիֆլիսի կենտրոնական` Երևանյան հրապարակի մոտ, քաղաքային տան կողքին: Թե այդ փողոցը և թե նրանից վերև ու ներքև տարածվող ընդարձակ թաղերն ամբողջ բնակված էին հայերով: Ոչ միայն այդ. այս թաղերում էին գտնվում հայկական միջնակարգ ու ծխական դպրոցները, հայկական շատ հաստատություններ` ընկերություններ ու խմբագրատներ, տպարաններ, գրախանութներ և այլն: Ինքը Աղայանը արդեն ապրում էր Վելյամինովսկայա փողոցում:

Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին` պաշտոնատուն, գործարան, դպրոց, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով և հետաքրքիր, ուշադիր նայում անցորդներին, ընդունելով նրանց բարևները:

Այդ պահին նա թվում էր մի զորավար, որ դուրս է եկել ստուգելու իր վաշտերը, տեսնելու, թե յուրաքանչյուր ոք կատարո՞ւմ է իր պարտքը:

Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր , թե միշտ հարցնում է.

— Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս …

Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում` նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից. բացասականի ժամանակ` տխրում ու դառնում խոհուն:

Ընդհանրապես նա այնքան պայծառ էր ու վեհատեսիլ, որ ես չէի հավատում, թե «Իմ կյանքի գլխավոր դեպքերի» մանրախնդիր, կրքոտ էջերը նա է գրել: Նրա կառուցվածքին ու բարի նայվածքին վայել էին լայնախոհություն ու սրտացավություն. «Անահիտը»,«Ճախարակը» և«Ծիծեռնակը բուն է շինում» …

Գարնանը և ամռանը նա շրջում էր թեթև հագուստներով և ծղոտե գլխարկով: Իսկ ձմեռը հագնում էր երկար սև դրապ վերարկու, որի մեջ նա, թվում էր, ավելի է ծերանում, մանավանդ որ գլխարկը լինում էր նույնպես սև ու լայնեզր:

Տան թեթև գնումները, ըստ երևույթին, կատարում էր ինքը, բայց տուն տանելուց առաջ երկար շրջում էր փողոցում այդ թեթև իրերի կապոցը ձեռքին: Իսկ ձմեռը նա այդ իրերը, որոնք լինում էին մեծ մասամբ Չիչկինի և Շադինովի խանութներից գնած կարագ, պանիր կամ երշիկ, կապոցի թելով կախում էր վերարկուի խոշոր կոճակներից և շրջում այդպես: Նրա ասպետական բնավորությունը երևի չէր հանդուրժում, որ ձեռքերն զբաղված լինեն չնչին բաներով. չէ՞ որ մարդկանց պետք է բարևեր կամ, խոսելիս, լայն շարժումներ կատարեր:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

————————

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք  բերել,  որը  վառ  անհատականությամբ  ու  յուրահատուկ  հումորով  օժտված  մի  էակ  է:  Ամեն  օր  նրան  դուրս  ենք  տանում  ու  կապում  ծառին:  Առաջին  երկու  օրը  խելոք  նստում  էր  տան  մուտքի  մոտ,  ու  նրա  կողքով  չընդհատվող  հոանքով  անցնում էին որսորդները,  մեզ սննդամթերք բերող  պառավ  կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ  բերող  փոքրիկ  տղաներ:   Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի  ու  կհետաքրքրի  կապիկին:  Այդպես էլ եղավ:  Նա շատ շուտ գլխի ընկավ,  որ պարանի  երկարությունն  իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից:  Հենց  որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում,  կապիկն իսկույն դուրս  է ցատկում  դարանից  ու բռնում խեղճի ոտքը:  Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում,  որին  նույնիսկ  ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

2. . Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

————

Բարձր  կրունկներով կոշիկներն առաջին անգամ  երևացել են ուշ միջնադարյան  Փարիզում:  Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր բարձր ու մարմնի  ծանրությունը  ոտքի թաթերի վրա պիտի դներ:  Պատճառն այն  էր, որ այն  ժամանակ  Փարիզի  փողոցները սալահատակված չէին և մարդիկ մի մայթից  մյուսն անցնելու  ժամանակ խրվում էին ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարել էր բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել: