Ռուսերեն

Итоговая работа

Прочитайте текс ( в нем пронумерованы предложения) и выполните задания после

.(1)Сколько превосходных слов существует в русском языке для называния природных явлений!

(2)Зарница – долгий отблеск далёких молний. (3)Чаще всего зарницы разгораются в июне. (4)Существует народное поверье, что зарницы «зарят хлеб», — и от этого он растет быстрее.

(5)В одном поэтическом ряду с зарницей стоит слово «заря». (6)Это слово не произносится громко. (7)Оно возникает из тишины ночи, когда над зарослями деревенского сада занимается чистая и слабая синева.

(8)Вот на бревенчатые стены ложатся квадраты оранжевого света, и бревна загораются, как янтарь. (9)Восходит солнце.

(10)Заря бывает не только утренняя, но и вечерняя. (11)Множество красок расстилается по небу – от червонного золота до бирюзы. (12)Загораются первые звезды, а заря еще долго остывает над далями и туманами.

В каком предложении наиболее полно раскрывается основная мысль текста?

Основная мысль текста раскрывается в предложении 11: «Множество красок расстилается по небу — от червонного золота до бирюзы». Это предложение показывает разнообразие и красоту природы во время зари.

Какое из заглавий лучше отражает тему текста?

1)Превосходные слова русского языка.

3)Зарница

2)Природные явления.

4)Заря и зарница

Выпишите из предложений 8-10 слова-антонимы.

Утренняя — вечерняя

бревенчатые — гладкие

загораются — погасают

восходит — заходит

солнце — луна

заря — сумерки

Найдите среди предложений 8-11 предложение с однородными членами. Напишите его номер.

(10)Заря бывает не только утренняя, но и вечерняя.

(12)Загораются первые звезды, а заря еще долго остывает над далями и туманами.

Вставьте пропущенные буквы и раскройте скобки.

К вечеру пошёл снег. Мօхнатые снежинки закружились в воздухе. В один миг ступеньки лесной сторожки сделались белыми. Снег продолжал падать. Я шёл по тропинке в лесу и оглядывался по сторонам. По лёгкой пороше к елям тянется след белки. А на лесной полянке виднеются следы рябинника. Из еловой чащи послышался стук дятла. В густом ельнике попискивали хлопотливые синицы.

Деревья украсились кружевными хлопьями. Старые пни превратились в молодёжь, надев на головы снежные шапки.

Люди развеселились. Малыши играли в снежки, катались на лыжах.

Поставьте подходящее по смыслу местоимение.

Встречался (с кем?) с ним

подошел  (к кому?) к ней

спросил  (у кого?) у них

надеюсь (на кого?) на тебя.

Запишите числа словами.
18; 21; 15; 19; 70; 30; 500; 16; 60; 75; 12; 25; 900;

18 — Восемнадцать

21 — Двадцать один

15 — Пятнадцать

19 — Девятнадцать

70 — Девятнадцать

30 — Тридцать

500 — Пятьсот

16 — Шестнадцать

60 — Шестьдесят 

75 — Семьдесят пять

12 — Двенадцать

25 — Двадцать пять

900 — Девятьсот

Ֆիզիկա

Հեղուկի ճնշում:

6.05-10.05;13․05-17․05

Լաբորատորիայում կատարված․Գազի ճնշումը հաստատող փորձեր և տանը կատարված փորձերը տեղադրել բլոգներում հղումը ուղարկել ինձ:

Ծանոթանալ ՝թեման.Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:Պասկալի օրենք:Հիդրոստատիկ ճնշում:Հեղուկի ճնշումը անոթի հատակին և պատերին:

 Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 111-ի և էջ116 -ի

 Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 112-ի և էջ116 -ի<<Հարցեր և առաջադրանքները>>

Լրացուցիչ առաջադրանք.ցանկացողները պատրաստեն նյութ  Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ120, 121-ի ևէջ109 -ի թեմաներով։

Մաթեմատիկա

Հանրահաշիվ

518. Հաշվե՛ք հարմար եղանակով.

ա) 16 ⋅ 24 = (20 — 4) (20 + 4) = 202 — 42 = 400 — 16 = 384

բ) 8 ⋅ 14 = (11 — 3) (11 + 3) = 112 — 32 = 121 — 9 = 112

գ) 3.5 ⋅ 2.5 = (3 + 0.5) (3 — 0.5) = 32 — 0.52 = 9 — 0.25 = 8.75

դ) 39 ⋅ 41 = (40 — 1) (40 + 1) = 402 — 12 = 1600 — 1 = 1599

ե) 11 ⋅ 19 = (15 — 4) (15 + 4) = 152 — 42 = 225 — 16 = 209

զ) 1.9 ⋅ 2.1 = (2 — 0.1) (2 + 0.1) = 22 — 0.12 = 4 — 0.01 = 3.99

519. Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի.

ա) (x − y) (x + y) = x2 — y2

բ) (x2 + 2) (2 − x2) = 4 — x4

գ) (2a + b) (2a − b) + b(b + c) =4a2 — b2 + b2 + bc = 4a2 + bc

դ) (7m − 2n) (2n + 7m) = 49m2 — 4n2

ե) (1 + bc) (bc − 1) = b2c2 — 1

զ) (x − 2y2) (x + 2y2) − x (x − y3) = x2 — 4y4 — x2 + xy3 = — 4y4 + xy3

520. Գրե՛ք բազմանդամների արտադրյալի տեսքով.

ա) (x + 2)2 − 52 = (x + 2 — 5) (x + 2 + 5) = (x — 3) (x + 7)

բ) (2x + 1)2 − y2 = (2x + 1 — y) (2x + 1 + y)

գ) (4a + 1)2 − 16 = (4a + 1 — 4) (4a + 1 + 4) = (4a — 3) (4a + 5)

դ) (4x + y)2 − y2 = (4x + y — y) (4x + y + y) = 4x (4x + 2y)

ե) 49 − (5t + 2)2 = (7 — 5t — 2) (7 + 5t + 2) = (5 — 5t) (9 + 5t)

զ) (3x + y)2 − z2 = (3x + y — z) (3x + y + z)

Sք = x ⋅ x = x2

Sու = (x — 2) (x + 2) = x2 — 4

x2 > x2 — 4

Sք > Sու

Հայոց լեզու

«Իրականություն քողարկված հումորով»

Ես 7.8 – ից եմ։ Ինձ դուր է գալիս իմ դասարանը, անկախ այն ամենից , ինչ ասում են ուրիշները։ Բոլորս համարյա հասակակիցներ ենք։ Ունենք նույն ձգտումները։ Բոլորս էլ ունենք թերություններ։ Չնայած մեր բազմաթիվ տարբերություններին, մեզ միավորում է մեր հումորը և զվարճասիրությունը։ Ճիշտ է ես գիտակցում եմ, որ մեր զվարճասիրությունը չափազանց է և այժմ մեր գիտելիք հավաքելու տարիներն են , բայց ամեն դեպքում մեր տարիքը իրենն անում է։ Ուրիշներն ասում են, որ մեր դասարանը դպրոցի անկարգ դասարաններից մեկն է, և անգամ դասարանում կան աշակերտներ, որոնք կուզենային փոխել իրենց դասարանը։ Բայց ոչ ես, քանի որ իմ դասարանը ինձ շատ հարազատացել է և ես իմ ընկերներին ընդունում եմ իրենց թերություններով հանդերձ։

Հույսով եմ, որ նրանք էլ ինձ են այդպես ընդունում։

Գրականություն

Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,,

Կարդա՛ Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,, ստեղծագործությունը։ 

Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության վերաբերյալ։

Ես չեմ սիրում սուտը , բայց երբեմն անհրաժեշտ է լինում ստել։ Այժմ շրջապատում կան շատ մարդիկ, որոնց դուր է գալիս քաղցր սուտը , քան դառը ճշմարտությունը։ Բայց ես անձամբ գերադասում եմ թեկուզ դառը ճշմարտությունը քաղցր ստից։

 

Գրել ասացվածքներ, առածներ ստի մասին, մեկնաբանել։ 

Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը։

Ճշմարտությունը միշտ գնահատելի է, որքան էլ այն տհաճ լինի։

Սուտը կարճ ոտքեր ունի։

Ցանկացած սուտ արագ բացահայտվում է ։

Սուտի լեզուն դանակից վատ է։

Դանակը վնասում է մարմինը, իսկ սուտը հոգին։

————

Սուտ ասողի տունը պաժառ ընկավ, ոչ ոք չհասավ օգնության։

Հաճախակի ստողին ոչ ոք չի հավատում։

Քիմիա

Մայիսի 13-17

Տնային

Սովորի՛ր

  1. Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում. Li2O, BaO, Al2O3, FeO, CrO, ZnO, CaO, Na2O

Li2O `

BaO `

Al2O3 `

FeO `

CrO `

ZnO `

CaO `

Na2O `

2.Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները Li2O, BaO, Al2O3, FeO, CrO, ZnO, CaO, Na2O

Mr (Li2O) = 2Ar (Li) + Ar (O) = 12 + 16 = 28

Mr (BaO) = Ar (Ba) + Ar (O) = 137 + 16 = 153

Mr (Al2O3) = 2Ar (Al) + 3Ar (O) = 54 + 48 = 102

Mr (FeO) = Ar (Fe) + Ar (O) = 56 + 16 = 72

Mr (CrO) = Ar (Cr) + Ar (O) = 52 + 16 = 68

Mr (ZnO) = Ar (Zn) + Ar (O) = 65 + 16 = 81

Mr (CaO) = Ar (Ca) + Ar (O) = 40 + 16 = 56

Mr (Na2O) = 2Ar (Na) + Ar (O) = 46 + 16 = 62

3. Որոշե՛ք կապի տեսակը. Al, BaO, FeO, CO, H2, ZnO

Al — Մետաղական կապ

BaO – Իոնային կապ

FeO – Իոնային կապ

CO – Կովալենտային կապ

H2 – Կովալենտային կապ

ZnO – Իոնային կապ

—————

Դասարանական

Հարցեր և վարժություններ

  1. Ո՞ր դեպքում է առաջանում տարրերի ատոմների միջև իոնային կապ:

Երբ միանում եմ մետաղի և ոչ մետաղի ատոմները։

  1. Ստորև ներկայացված բանաձևերից ընտրե՛ք իոնային կապով միացությունները՝ LiF, N2O ,Na2O ,PF3, NH3, MgJ2, O2, CH4, CaCl2 :

LiF, Na2O, MgJ2, CaCl2։

  1. Ինչպե՞ս է սահմանվում տարրի օքսիդացման աստիճանը:

Օքսիդացման աստիճանը ցույց է տալիս մոլեկուլում դեպի ատոմը կամ ատոմից շեղված էլեկտրոնների թիվը։

Լաբորատոր փորձ

Ցինկի հիդրօքսիդի փոխազդեցությունը թթուների և ալկ լկալիների լուծույթների հետ

Թարմ ստացված ցինկի հիդրօքսիդի սպիտակ նստվածքի վրա մի դեպքում ավելացնել մի քանի կաթիլ աղաթթաթթվի լուծույթ, իսկ մյուս դեպքում` նատրիումի հիդրօքսիդի։ Արդյունքները գրանցել աշխատանքային տետրում:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:


 Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:

 Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, որպեսզի արտադրանքը որակյալ լինի։

Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, բազմազանությունը ապահովելու համար։


 Ես չեմ տեսել տոթակեզ անապատը։

 Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ հարուստ բուսականություն։

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ տեսել եմ սաղարթախիտ անտառներ։


Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, քանի որ ջրավազանը մինչև վերջ լցված չէր։

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ զբաղվեց լողով։

2. Տրված  նախադասությունները  համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:

Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:

Առաջին նախադասության մեջ կարևոր է ջրային բույսերը, իսկ երկրորդում բուսական թագավորությունը ։

– – – –– – – – –

Ո՞ր բույսերն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:

Ջրային բույսերը երկրագնդի ո՞ր թագավորության իննսուն տոկոսն են կազմում:

————


 Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:


Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:

Առաջին նախադասության մեջ կարևոր է երկրագունդը , իսկ երկրորդում իննսուն տոկոսը։

––––––––

 Որտեղի՞ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:


Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ ո՞ր տոկոսն են կազմում ջրային բույսերը։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

————

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատել է տալիս, մինչև որ
մշակն էլ չի դիմանում: Զգալ տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս: Հասկանալ կտամ, թե ես ով եմ, – զայրացած գոռգոռում էր նա: Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

2. Ընդգծված բառերը դարձրո՛ւ ժխտական։ 

 Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց: 

————

Այժմ ոչ բոլորն էին ուզում այստեղ գալ հանգստանալու:
Ոչ մեկ լրջորեն չվերաբերվեց այդ առաջարկին:
Ոչ մեկ համառորեն չէր թակում ձեր դուռը:
Երկրում այլևս հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան:
Դիմորդը ոչ բոլոր հարցերին պատասխանեց: 

3․ Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու :

Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:
Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:

———

Բոլորը հասկանում են իմ ցավը:
Ամեն ինչ ավելի լավ է, քան մենակությունը:
Ամեն ինչ խնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ամեն ինչ կարող է փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում շատերը եկան:
Ամեն ինչ խանգարում էր  գիշերային անդորրը: