1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
Տրանսպորտի միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների հումքի փոխադրումը: Նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով:
2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն:
Բեռնաշրջանառությունը դա տրանսպորտով փոխադրվող բեռների քանակն է որոշ ժամանակում: Ուղևորաշրջանառություն ավտոմոբիլով փոխադրված ուղևորների թվաքանակն է։
3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞:
Ավտոմեքենաներ, ավտոբուսներ, բեռնատարներ և ինքնաթիռներ։ Դրանք կարևոր են, որովհետև միայն այս տեսակներ կարող են օգտագործվել Հայաստանում։
Առաջադրանքներ: 1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Իմ կարծիքով, հայրը որդուն սիրում է նրա համար, որ նա իր որդին է։ Իսկ սովորել պարտադրելը, դա արվում է երեխայի լավ ապագայի համար։
2. Ինչպե՞ս կգնահատես Ջուլիոյի արարքը:
Ջուլիոյի արարքը ՝ խելացի, հասկացող և սիրող որդու արարք էր, որը փորձում էր թեթևացնել հոր աշխատանքը։
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
Որովհետև նրանք միշտ իմ կողքին են, սիրում , օգնում և աջակցում են։ Ես նրանց մշտական հոգածության ներքո եմ։
Ես երբեմն կարծում եմ, որ ես անտեսված եմ ընտանիքում, բայց հասկանում եմ , որ իմ ծնողները ինձ իսկապես սիրում են և փորձում են այնպես անել, որպեսզի ես առողջ, անհոգ և երջանիկ մեծանամ։
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
Իմ հիմնական աջակցությունը ծնողներիս, իմ լավ սովորելն է։
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:
Այս պատմությունը ընտանեկան սիրո մասին է։ Սերը չեն արտահայտում բառերով, այլ արարքներով։
Այո , ընկերությունը նման է գրքի։ Նա էլ գրքի նման լցնում է մեր առօրյան, հարստացնում է , գույներ է տալիս։ Ընկերությունը դառնում է մեր ուժը, մեր հենարանը, մեր աջակիցը։ Բայց այս ամենը իսկական և լավ ընկերության մասին է։ Որը մեզ օգնում է, և ո՛չ թե ցավ պատճառում։ Ընկերությունն էլ գրքի նման բացվում է օր օրի և մեզ ցույց տալիս մեր ընկերոջ բոլորովին անհայտ կողմերը։ Սակայն իսկական ընկերները իրար քննարկելով ու կիսվելով հարթում են բոլոր դժվարություններն և մաքուր պահում իրենց ընկերությունը։ Ես գրքերից գիտեմ լավ ընկերության արժեքը, բայց դեռ ինքս չեմ ճաշակել ընկերության քաղցր պտուղները․․․․․․
Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով: Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, դրվում է քիմիական նշանի վերևում, ընդ որում սկզբից գրվում է նշանը (+ կամ –), ապա՝ լիցքի թվային արժեքը:
Օրինակ
Քլորաջրածնի մոլեկուլում ջրածին տարրի օքսիդացման աստիճանը +1 է, իսկ քլորինը` –1, որն էլ գրառվում է այսպես՝ H+1Cl−1:
Օքսիդացման աստիճանը կարող է ունենալ դրական, բացասական և զրոյականարժեքներ:
Եթե քլորաջրածնի մոլեկուլում տեղի ունենար ընդհանուր էլեկտրոնային զույգի լրիվ տեղաշարժ դեպի քլորի ատոմը, ապա ջրածնի ատոմը կլիցքավորվեր +1 լիցքով, իսկ քլորի ատոմը` –1լիցքով:
Դրանք պայմանական լիցքեր են և անվանվում են օքսիդացման աստիճան:
Միացությունում ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրի ատոմի օքսիդացման աստիճանը բացասական է, իսկ կապեր առաջացնող մյուս տարրերի ատոմներինը՝ դրական:
Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական:
Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի:
Տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները.
1. Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար են 0-ի:
Օրինակ
H02,O02,Cl02,Zn0
2.Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում` հիդրիդներում −1 է:
3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2-ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում` –1:
Օրինակ
H2O2 -ում թթվածնի օքսիդացման աստիճանը –1 է:
4. I,II,III խմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին, բացառությամբ I խմբի երկրորդական ենթախմբի:
5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի
օրինակ՝ H2O, SO2, SO3, P2O5
Հարցեր.
ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ի՞նչ ենք հասկանում տարրի օքսիդացման աստիճան ասելով:
Օքսիդացման աստիճանը ցույց է տալիս մոլեկուլում դեպի ատոմը կամ ատոմից շեղված էլեկտրոնների թիվը։
Ինչպե՞ս է գրառվում օքսիդացման աստիճանը։
Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, գրվում է էլեմենտի վերևում և սկզբից գրվում է + կամ — նշանը:
Թվարկե՛ք հաստատուն օքսիդացման աստիճան ունեցող տարրերը։
Պարզ նյութերում Օքսիդացման աստիճանը միշտ 0 է , ջրածնի ատոմի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, իսկ թթվածնի ատոմինը ՝ -2: I,II,III խմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին, բացառությամբ I խմբի երկրորդական ենթախմբի:
Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.
Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։
3․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին:
Գազի մոլեկուլները, բացի իրար բախվելուց բախվում են նաև անոթի պատերին և դրա պատճառով ճնշում են գործադրում անոթի պատերին:
Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
Տարբերությունը կայանում է կազմակերպչության մեջ։
Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
Փայտանյութ, հատապտուղներ, մրգեր, սնկեր, դեղաբույսեր, վայրի կենդանի և այլն։
Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:
Սրանց անխնա օգտագործումը վնասում է մեր երկրի թոքերը, կենդանիների և բույսերի շատ տեսակներ հայտնվում են կարմիր գրքում, վնասում ենք օվկիանոսների հավասարակշռությունը ։
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որնապշեցնումէրմարդկանցդեռհնադարում, Քեոփսի բուրգն է: Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որիժամանակդաշտենթողնումկատաղածցուլին: Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որիցտեղացիներըկաթենստանում: Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի, որըԽաղաղօվկիանոսիարևելյանմասումէ: Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որկղզուափերիմոտենգտնվումևտասնվեցդարառաջենստեղծվել: Քսան տոննանոց արձանները, որոնցիցմիքանիսիբարձրություննութմետրիէհասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով: Հնագետներին մի քանի ամիս է պետք, որառանցվնասելումամուռիցուտիղմիցմաքրենծովիհատակիցգտնվածանտիկսափորը: Անապատներում,որտեղկատաղիուքմահաճքամիներիցտուժումենև՛մարդիկ, և՛կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում են, ործովափնյամիքանիքաղաքաստիճանաբարիջնումենջրիտակ:
———
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է: Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ։ Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում։ Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից ուղևորվեց Զատկի կղզի։ Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները։Քսան տոննանոց արձանները, կանգնած են ուղղահայաց դիրքով: Հնագետներին մի քանի ամիս է պետք։ Անապատներում,քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով: Մասնագետները պնդում են։