Մայրենի

14-18 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:


Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Տարբերությունն այն է, որ Ա-ն հասարակ անուններ են, իսկ Բ-ն հատուկ անուններ:

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Հատուկ գոյականները — Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Աևան Արաքս, Նիագարա,

Հասարակ գոյականները — հայր, տղա, տղամարդ, տատ, վարիչ, ուսուցիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, իտալուհի, բժշկուհի, քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

181. Բացատրի´րթե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Վարդան Այգեկցի, Գրիգոր Նարեկացի, Անանիա Շիրակացի — հատուկ անուններ:

182. Բացատրի՛րթե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

Շուշան — շուշան — ծաղկի անուն

Աշոտ Երկաթ — երկաթ -մետաղ

Ձախորդ Փանոս — ձախորդ — անհաջողակ

Առյուծ Մհեր — առյուծ — ուժեղ կենդանի

Հովհաննես Երզնկացի — երզնկացի — Երզնկայի բնակիչ

Վարդան Արևելցի — արևելցի — արևերքի բնակիչ

Արքաների հովիտ — արքա — թագավոր

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները

են երկու խմբի՝ անձ և իր:

Երեքշաբթի

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                          բ) Մանուկներ                      գ) Հատիկներ
դեղձանիկներ                                 երեխա                                  կապիկներ
վագրեր                                             պատանիներ                       ձագուկներ
առյուծներ                                        երիտասարդներ                 կանայք
սիրամարգ                                       մարդիկ                                 տանտիկիններ

Յուրաքանչյուր շարքի ընդհանրություն ունեն եր ներ վերջավորությունը, որպես ընդհանրություն՝ եր ներ վերջավորությունը հոգնակի Ա շարքում՝ սիրամարգ, Բ շարքում՝ մարդիկ, Գ շարքում՝ կանայք:

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Այստեղ բառերը եզակի են:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ:

Այստեղ բառերը հոգնակի:

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրիկներ, մատանիներ, տատիկներ, կատուներ, թութակներ, գրպաններ:

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:

երկու եզակի և հոգնակի


2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):

մեկ հատ:


3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):

հոգնակին շատ:

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառեր, ձայններ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր. քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր:


Բ. Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ. պանրագործարաններ:

ներ բառը ավելանում է Բազմավանկ բառերին իսկ եր բառը միավանկ բառերին:

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.

ձայններ, հույններ, գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ, պանրագործարարններ:


բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Փնջեր, սրտեր, գրեր, ձվեր, սրեր, թքեր, մայրեր, տատեր, պապեր բեռերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Оставить комментарий