Без рубрики

Ինչ կլիներ եթե աշխարհը շուռ գար

         

Մի տարօրինակ առավոտ էր, երբ ես արթնացա քնից:

կարծես ամեն ինչ շրջվել էր: Մայրիկս պայուսակս վերցրեց,

դրեց ուսերին և շտապեց դպրոց: Ես մտածեցի, որ եթե

մայրիկս աշակերտուհի է, ուրեմ ես էլ կարող եմ լինել ուսուցչուհի: Որպեսզի համոզվեմ, արագ հագնվեցի և

շտապեցի դպրոց: Ճանապարհին տեսա, որ մրգերի վրա

ծառեր են աճել, մեքենաները շրջված են երթևեկում:

Երբ մտա դպրոց ուսուցչուհիներս աշակերտ էին

դարձել և բարձրաձայն աղմկում էին: Ես զայրացած ասացի, որ լուռ մնան և բոլորը լուռ նստեցին: Շատ զվարճալի էր ինձ համար: Ես շատ կուզեի, որ աշխարհը

միշտ այսպես շուռ եկած լիներ: