1. Դիտի՛ր մուլտֆիլմը
«Կախարդական լավաշը»
Ի՞նչ խորհուրդ տվեց մայրն իր որդուն:
«Թե ուզում ես բախտավոր լինես ու քո հացը վաստակես, սրտիդ ուզած գործը գտիր»։
Ինչպե՞ս հանկարծ լավաշը դարձավ կախարդական:
Լավաշի կեսը հանեց խուրջինից ու հանկարծ մի ավազակ բուսնեց միջից:
Ի՞նչ խորհուրդ տվեց ալևորը պատանի Նաղաշին:
Լավաշդ նորից կախարդական կդառնա, երբ այն կջրես քրտինքով սեփական:
2. Այս տեսքտերի նախադասությունները խառնված են: Կարդա՛ և պատասխանի դաշտում համարակալի՛ր դրանք: Ի՞նչ հասկացա՞ր, ի՞նչ են ուսուցանում առակները:
Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է ընկնում գետնին երկնքից, մեզ համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չկեղտոտվի: Գետնին ընկած հացի փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած, և քանի որ մի ոտքի վրա կանգնելը դժվար է ու հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում: Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում: Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը:
Մի արդար ու հավատարիմ մարդ, հացը ափի մեջ առած, ուտելով ճանապարհ է գնում:Ինչպես է պատահում՝ ձեռից մի փշուր հաց հանկարծ գետնին է ընկնում ու կանաչ խոտերի մեջ կորչում:Փնտրում է նա էս հացի կտորը, փնտրում, բայց այդպես էլ չի գտնում:Շատ է նեղվում, վշտանում, որ մեղք է գործել և, ուրիշ ճար չգտնելով, հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում ու կարողություն դիզում:Վաստակած միջոցներն առած՝ նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը:: Վրան Աստծո տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:
Այս առակները ուսուցանում են , որ հացը գետնին գցելը մեղք է:Այն մարդիկ շատ դժվարությամբ են աշխատում : Հացը գետնին տեսնելիս չի կարելի տրորել ,այլ պետք է վերցնել դնել մի բարձր տեղ, որ թռչունները ուտեն:
3. Հորինի՛ր մեկական հանելուկ լավաշի, հացի, աղի մասին։
Խմորից է, բայց հաց չի,
Բարակ է ,բայց թուղթ չի: լավաշ
Լինում է այն սև և սպիտակ,
Շատ համեղ և փափուկ:
Հենց քաղցած ենք մենք լինում,
Իսկույն նրան ենք ուտում: հաց
Սպիտակ է նա շաքարի պես ,բայց քաղցր չի,
Թե շաքարը կարաս ուտես,
Այն ,որ ուտես կծարավես: աղ
4. Շարունակի՛ր առած-ասացվածքները:
1.Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:
2.Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ:
3.Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:
4.Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն:
5.Առանց հացի չի լինի աշխատել , իսկ առանց գինու՝ պարել:
5. Իսկ դու լսե՞ս ես լավաշի մասին այս գեղեցիկ առասպելը;Ըստ առասպելի, երբ Գեղամի թոռ Արամը պատերազմում էր Ասորեստանի հզոր թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, Արամը հանկարծ գերի է ընկնում Ասորեստանի թագավորին: Եվ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ Արամը պետք է 10 օր հաց չուտի, իսկ 11-րդ օրը նրանք պետք է աղեղնամարտի բռնվեին իրար հետ: Արքան խոստանում է բաց թողնել Արամին, եթե նա կարողանա հաղթել իրեն:Ամբողջ գիշեր մտորումների մեջ լինելուց հետո, Արամը Նաբուգոդոնոսորին խնդրում է, որ հայկական զորքից իր համար մի վահան բերեն: Արքան չի մերժում նրա խնդրանքը և սուրհանդակ է ուղարկում հայկական զորքի մոտ: Հայկական զորքը, գուշակելով, թե ինչ է ցանկանում իրենց արքան, վահանի կաղապարի տակ լավաշ են թաքցնում:Սակայն սուրհանդակները գլխի չեն ընկնում, որ վահանի տակ հնարավոր է հաց թաքցնել: Երբ վահանը հասցնում են Արամին, նա ասում է, որ այն այդքան էլ հարմար չէ և իրեն ուրիշ վահան է անհրաժեշտ: Եվ այսպես 10 օր շարունակ սուրհանդակները մեկ վահան և մեկ լավաշ են բերում Արամին:11-րդ օրն Արամը և Նաբուգոդոնոսորը դուրս են գալիս մենամարտելու: Ասորեստանի արքան վստահ էր, որ Արամը 10 օր հաց չուտելուց հետո ուժասպառ է եղել, և ինքը հեշտությամբ կարող է հաղթել նրան: Սակայն Արամին հաջողվում է հաղթել Նաբուգոդոնոսորին և վերադառնալ հայրենիք: Հայրենիք վերադառնալուց հետո, թագավորը հրամայում է, որ Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:
5. Աղը լցրո՛ւ սեղանին, սկսի՛ր նկարել; Ստացված գեղեցիկ պատկերները լուսանկարի՛ր, լուսանկարները տեղադրի՛ր քո բլոգում, կիսվի՛ր հղումով այստեղ;



