Без рубрики

ընթերցանության ֆլեշմոբ

1.Երգերի տողերը խառնվել են, դասավորի՛ր ճիշտ տեղերում։

Captionless Image

Կարկաչա

Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեր են հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Զնկլիկ օրոճ

Հարսին հանին քողերով,
Զնգլիկ կարմիր սոլերով,
Զնգլիկ նախշուն թաթերով,
Զնգլիկ դեղին մոմերով:

2. Կարդա՛ ասիկ-ասույթները, գուշակի՛ր, թե ո՞ր ծեսի / տոնի՞/ համար են հորինված: Գրի՛ր պատասխանը։

Captionless Image

Զատկի Տոնը

4. Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և պատասխանի դաշտում գրի՛ր տաս փաստ զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

1.Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։

2.Օրինակ՝ մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։

3.Բզեզի <զատիկ> անվանումը շատ հին է և կապված է, ըստ երևույթին, այն բանի հետ, որ նա երևան է գալիս զատիկ տոնի օրերին:

4.Երբ զատիկը վտանգ է զգում, նրա ոտքերի ծալքերում հայտնվում են նարնջագույն հեղուկի կաթիլներ: Այդ հեղուկը շատ անդուր համ ունի և խրտնեցնում ու վանում է բզեզի թշնամիներին:

5.Նրա կերը լվիճներն են` մատղաշ բույսերի հյութը ծծող մանր միջատները:

6.Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր:

7.Զատիկի մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև ,երկարությունը՝ 1, 1-16 մմ :

8.Քչերը գիտեն, որ առաջին հայացքից անվնաս թվացող զատիկը գիշատիչ է:

9.Սև պուտիկներով այս կարմիր միջատին գոնե մեկ անգամ բռնել բոլորն են փորձել: Բայց շատ հաճախ նրանց բռնել էլ հարկավոր չէ, զատիկները երբեմն գալիս ու հանգիստ նստում են ուսիդ կամ ձեռքիդ:

10.Ասում են, թե նա հասկանում է մարդկային լեզուն և բավական է նրան ինչ-որ բան ասել ու նա անմիջապես կթռչի Աստծու մոտ ու կհայտնի Նրան մարդկանց խնդրանքներն ու ցանկությունները:

5. Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը ո՞ր նյութի շարունակությունն է։ Պատասխանի դաշտում նշի՛ր վերնագիրը:Սուրբ Զատիկ: Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից:

Մեծ Պահք: Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և տևում 48 օր։Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից(ծխախոտ, ոգելից խմիչք, որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։

Ակլատիզ: Ակլատիզ կամ Ախալոճ, Աքլատիզ, Գոգոռոզ և այլն։ Մեծ Պասի խորհրդանիշ է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ՝ վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնո հայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։

Լրացում՝ Պետք է ջանալ բարիք գործել՝ օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա,, եթե այն, ինչ մենք ուտում ենք, տանք աղքատներին։

Մեծ Պահք

6. Հորինի՛ր պատմություն Ակլատիզի և Ուտիս տատի մասին։ Վերնագիրը չմոռանաս։

Ակլատիզը և Ուտիս տատը

Ակլատիզը և Ուտիս տատը վաղեմի թշնամիներ էին:Նրանք միշտ վիճում էին այն հարցի շուրջ,թե ով է իրենցից ավելի կարևոր և սիրված:Նրանց վեճի ականատեսը դարձավ <<Զատիկ>> տոնը :Նա փորձեց համոզել երկուսին էլ,որ իրենք երկուսն էլ կարևոր և սիրված են: <<Զատիկ>> տոնը բացատրեց երկուսի նշանակությունը և փոքրիկ <<խռովարարները>> վերջապես հասկացան,որ իրենց վեճը անիաստ է և դրանից հետո դարձան մտերիմ ընկերներ:

Без рубрики

Վայրի կարապներ. Հ. Ք. Անդերսեն

Ես կարդացել եմ Անդերսենի <<Վայրի կարապներ>>  հեքիաթը:
Հեքիաթից ինձ դուր  եկավ այս հատվածը.
Դահիճն արդեն պատրաստվում էր բռնել Էլիզի ձեռքերից, բայց աղջիկը տասնմեկ շապիկները արագ գցեց կարապների վրա, և նրա առջև հայտնվեցին տասնմեկ գեղեցկադեմ արքայազուններ:
Հեքիաթի հերոսներն էին՝ թագավորը, չար թագուհին , թագավորի աղջիկ ՝Էլիզը և տասնմեկ եղբայրները:
Հերոսներից ինձ դուր  եկավ Էլիզի կերպարը, քանի-որ  նա շատ բարի և հոգատար քույրիկ էր իր եղբայրների համար:Նրա տանջանքի շնորհիվ փրկվեցին իր եղբայրները:
Ինձ դուր չեկավ թագուհու կերպարը , քանի-որ նա շատ չար կախարդ էր:Նա այնպես կախարդեց ,որ խեղճ եղբայրները վերածվեցին վայրի կարապների, իսկ Էլիզին այնպես տգեղացրեց , որ հայրիկը չճանաչեց իր աղջկան և վռնդեց տանից:
Ես շատ  եմ սիրում Անդերսենի հեքիաթները և բոլոր իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս կարդալ դրանք:

Անգլերեն

9.10.11.

9.look at the texst and complete the sentences.

Every day I get up at 8 o’clock.

I wash my face and hands.

I take  my books and exercise books and go to school.

In the street I see my friend.

In the evening I read a book and watch TV.

At 10 o’clock I go to bed.

10.Look at  the texst and fill in at, in, to , after.

I get up  at 8 o’clock.

After  breakfast I take my books and go  to  school.

In  the street I see my fiend.

After school I come home.

 In the evening I read a book.

At 10 o’clock I go to bed .

11. True or false.

I go to school at 8 o’clock.  false

I do my morning  exercises. true

After breakfast I take my books and exercise-books and go to school.true

In the morning I watch TV or read a book. false

I play computer games.true