Без рубрики

Իմ զվարճալի ու տարօրինակ երազը

Մի օր բակից վերադարձա տուն, այնքան հոգնած էի, որ անմիջապես քնեցի ու մի զվարճալի ու տարօրինակ երազ տեսա:Երազում տեսա ինձ, բայց մեջքիս թևեր էին աճել ու ես փորձեցի թռչել: Թռչեցի այնքնան բարձր, որ հայտնվեցի ամպերի մեջ, որտեղ կային շատ թռչուններ, և բոլորը ողջունում էին ինձ:Թռչելիս այնքան մոտ էի արևին ,որ թվում էր հիմա կայրվեմ:Արագացրեցի թռիչքս , որ փախչեմ արևից  ու  ի~նչ ուրախություն ՝ վերջապես հայտնվեցի  անձրևի գրկում,այն ինձ ոտքից  գլուխ թրջեց:Հանկած զգացի, որ թևերս անհետանում են և արագ սլանում եմ ներքև:Արթնացա և հասկացա, որ մայրիկս է արթնացնում: Ափսոս, որ շուտ արթնացրեց,դեռ ինչքա~ն հետաքրքիր ու զվարճալի արկածներ էին ինձ սպասվում: