1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտը սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության, հուսահատ կանչերը:
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Հայտնվեցին յուրահատուկ իրիկնային ձայները` միանգամայն ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:
2. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:
Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Կրակ ՝
Հրեղեն կրակ (ինչպսի՞), այն կրակը (ո՞ր), աղջկա կրակը (ո՞ւմ), աչքերի կրակը (ինչի՞)
Ջուր՝
Սառը ջուր (ինչպսի՞), լեռնային ջուրը (ո՞ր), մարդու ջուրը (ո՞ւմ), գետի ջուրը (ինչի՞)
Հող՝
Սև հող (ինչպսի՞), կիսանապատային հողը (ո՞ր), գյուղացու հողը (ո՞ւմ), տնամերձ հողը (ինչի՞)
Օդ՝
Թարմ օդ (ինչպսի՞), անտառային օդ (ո՞ր), մարդու օդ (ո՞ւմ), մթնոլորտի օդ (ինչի՞)
Երեխա՝
Հարցասեր երեխա (ինչպսի՞), Այն երեխան (ո՞ր), կնոջ երեխան (ո՞ւմ), առյուծի երեխա (ինչի՞)
Տուն՝
Մեծ տուն (ինչպսի՞), գյուղի տունը (ո՞ր), մեր տունը (ո՞ւմ), շան տունը (ինչի՞)
















