Կենսաբանություն

Ապրիլ ամսվա ամփոփում կենսաբանություն

Ձկների բազմազանությունը և դասակարգումը / Ձկների ներքին կառուցվածք

Միջատների բազմացումը, թերի և լրիվ կերպարանափոխություն

Սողունների բազմացում և զարգացում

Թռչուններ

Հինգերորդ նյութը , այս նյութերից մեկում է։

Քիմիա

Ապրիլի 29-ից մայիսի 3

Տնային.

Սովորել.
Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից և լիցք չունեցող ` նեյտրոններից: 

Քիմիական   կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, 
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Ներկայումս հիմնականում դասակարգվում ենք կովալենտային,իոնային և մետաղային կապեր: 

Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:

Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:

Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։

Հարցեր

  1. Հետևյալ շարքից՝ Fe, H2O, FeO, O2, FeCl3, HCl ընտրի՛ր մետաղական կապով և իոնային կապով նյութերի բանաձևերը: Հաշվեք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Fe-մեկ նյութ, 56
H2O-կովալենտային, 34
FeO-իոնային, 72
O2-կովալենտային, 32
FeCl3խոնային, 161
HCl-կովալենտային, 36

  1. Ի՞նչ է ցույց տալիս պարբերական համակարգում տարրի կարգաթիվը:

Էլեկտրոնները և պրոտոնները:

  1. Լրացրու բացթողումները. Արծաթի ատոմը ունի … էլեկտրոն, պրոտոն… և … նեյտրոն:
  2. Արծաթի ատոմը ունի 47 էլեկտրոն, պրոտոն 47 և 61 նեյտրոն:
Գրականություն

,,Հաստլիկն ու նիհարը,,

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

չկաին։

 
Բնութագրի՛ր հաստլիկին: 

Հաստլիկ – հաջողակ, բարձր պաշտոնի հասած, բայց ոչ ձևապաշտ։ Մանկության ընկերոջը հանդիպելը անչափ ուրախացրեց նրան, բայց բացրձակ հաշվի չառնելով նրա կարգավիճակը ուրախությամբ նկատեց ընկերոջը և մոտեցավ։


Բնութագրի՛ր նիհարին: 

Նիհար – անհաջողակ, մանրախնդիր, քծնող և պաշտոնին ավելի մեծ նշանակություն տվող։ Նրա քծնող և ստորաքաշ պահվածքը տհաճություն առաջացրեց հաստլիկի մոտ, որը անմիջապես հրաժեշտ տվեց ու հեռացավ։

Գրականություն

Վ․ Բորխեսի  ,,Խոհանոցի ժամացույցը,,

Կարդա՛ Վ․ Բորխեսի  ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։ 

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Նա ծիծաղեց շփոթված.

-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.

-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:

Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:

Ինձ թվում է, որ մեզանից յուրաքանչյուրը նման իրավիճակում կարող էր անգամ ավելի վատ հոգեվիճակում գտնվեր։Կորստի ցավը և ամեն ինչ կորցրած լինելու միտքը խառնել էր նրա ներաշխարհը և հերոսը հայտնվել էր իրականության առաջ անպաշտպան, մենակ և միակ կոտրված հիշատակը ձեռքին։

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր:

Կարծում եմ , որ այս դառը իրականության առաջ կանգնած, ինքը սիրով ու կարոտով հիշում էր մորը , նրա սերն ու հոգատարությունը և մտածում , որ այն դրախտն էր, որը այդեն կորցրել էր և հայտնվել անորոշ վիճակում։

Պատմություն

10 հայ ականավոր քագուհիներ

Տասը հայ ականավոր թագուհիներն ընտրված են տարբեր դարաշրջաններից: Ընտրվել են այնպիսի գործիչներ, ովքեր իրենց բնորոշ գծերով առանձնացել են ոչ միայն ժամանակակիցներից, այլև զգալի հետք են թողել մեր ողջ պատմության մեջ:

Եվ ես կներկայացնեմ նրանցից մեկին ՝ Կատրանիդե II – ին։

Կատրանիդե II թագուհին եղել է Գագիկ առաջինի կինը և Սյունաց Վասակ իշխանի դուստրը։ Նա շատ բարեպաշտ թագուհի է եղել։ Մի անգամ գիշերը այցելում է աստծո հրեշտակներից մեկը և ասում, որ նա շարունակի Անի մայր տաճարի ՝ Կաթողիկե Եկեղեցու կառուցումը, որը սկսել էր Սմբատ II–ը և հանկարցահաս մահվան պատճառով չէր հասցրել ավարտել։ Կատրանիդե թագուհուն օգնում է շարունակել Սուրբ Կաթողիկեի կառուցումը Տրդատ ճարտարապետը, որը Անի մայրաքաղաքի ճարտարապետն էր։ Սուրբ Կաթողիկեն կառուցելու համար Կատրանիդե թագուհին ոչինչ չի խնայում, անգամ իր օժիտն է վաճառում, որպեսզի դրամը օգտագործի եկեղեցու շինարարության համար։Կատրանիդե թագուհին եղել է հայ բարեպաշտ և ականավոր թագուհիններից մեկը, որը իր նվիրման և ամնացորդ ծառայության համար մնացել է պատմության մեջ։

Նաև, որպեսզի ավելի լավ հասկանալ ՝

https://www.1tv.am/hy/video/%D4%B9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%87%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D6%80-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6/148767

Ռուսերեն

«Моя любимая книга»

Я прочитала книгу Роальда Даля «Большой добрый великан». В этой книге рассказывается о девочке-сироте, которую украл великан. Оказалось, что великан был добрым и не ел людей. Однако он был единственным среди великанов, кто ел овощи. Девочка была очень любопытна и посредством своих бесчисленных вопросов узнала все недостатки мира великанов. Она пыталась спасти людей через великана, и великан был не против помочь девочке, ведь он тоже был очень добрым и жалел людей. Мне понравилось храбрость девочки и великана, которые собирались сразиться с двенадцатью бесконечно злыми и безмерно сильными великанами. Они хотели спасти человечество от зла ​​под названием гигант. В книге было много интересных моментов, но мне понравилась та часть, когда  добрый великан решил наказать самого большого и жестокого великана за то, что он все время дразнил и дразнил его из-за его нечеловеческой еды. И наказанием стал ужасный сон, ставший причиной крушения тура. Книга интересная, читается на одном дыхании. Советую любителям фэнтези прочитать эту книгу. Вот и все!!!

Կենսաբանություն

Թռչուններ

Ապրիլի 29-ից մայիսի 5

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

  1. Ի՞նչպիսի հիմնական կառուցվածք  և առանձնահատկություններ ունեն թչունները։

Թռչունները առաջին տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:
Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:
Թռչունների մարմինը կազմված է գլխուղեղից, շնչափողից, ողնուղեղից, քթանցքից, կերակրափողից, թոքից, ձայնալարից, սրտից, կտնառքից, կրծքի մեծ մկանից, ողնուց, լյարդից, ստամոքսից, մկանային ստամոքսից, սերմնարանից, երիկամից, միզածորանից, պոչուկային գեղձից, հաստ աղիքից և կոյանոցից։

  1. ՀՀ հանդիպող ի՞նչպիսի թռչուններ գիտեք, որոնք գրանցված են կարմիր գրքում։

ՀՀ հանդիպող թռչուններն են, որոնք գրանցված են կարմիր գրքում՝ Ժայռային մեծ սիտեղ, Լայնակտուց բադ, Լորաճուռակ, Խայտաբադ, Խայտաբղետ նրբագեղիկ, Բալոբան, Բզակտուց, Գանգրափետուր հավալուսն, Գառնանգղ, Գերեզմանարծիվ, Եվրոպական բվիկ, Եվրոպական ճնճղաճուռակ, Թավշաոտ ճուռակ, Թավշաոտ բվիկ, Թշշան կարապ, Կապտափող սոխակ, Կարճամատ ճնճղուկ, Կարմիր ցին, Կամրաթև մագլցող, Կարմրակատար շամփրուկ, Կարմրաոտ բազե, Ձյան ճնճղուկ, Ճչան կարապ, Մարմարյա մրտիմն, Մեծ ձկնկուլ, Մոխրագույն բադ, Մոխրագույն կռունկ, Մոխրագույն սագ, Ֆլամինգո, Օձակեր արծիվ, Քաջահավ, Սևավիզ քարաթռչնակ, Սև փայտփոր, Սև անգղ, Սև ագռավ, Սպիտակափող սոխակ, Սպիտակապոչ արծիվ, Սպիտակագլուխ բադ, Սպիտակագլուխ անգղ, Սապսան, Ծիկապոչ քարաթռչնակ, Ջրարծիվ, Աղավնաբազե, Անդրկովկասյան փասյան:

  1. Ի՞նչպես են բազմանում թռչունները

Թռչունները ձվադրող, բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր: Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին: Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ: Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:

  1. Ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում և բնության մեջ։

Շատ մեծ դեր ունեն, քանի որ` նրանք ուտում են որդերին, կամ նրանց արտաթորանքը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Նրանք, նաև առողջ են պահում ծառերը, օգնելով բնությանը:

Մաթեմատիկա

Առնչություններ եռանկյան կողմերի և անկյուների միջև

<C = 180 — (<A + <B ) = 180 — 100 = 80º

Քանի որ <A < <C < <B => BC < AB < AC

Պատ․՝ ոչ , քանի որ խոսքը տարբեր եռանկյունների մասին է։

Պատ․՝ Այո, քանի որ <ABK > <KBC:

Քանի որ AC > AB > BC => AC ներքնաձիգ, AB, BC էջեր։

Քանի որ BC > AB > AC => BC ներքնաձիգ, AB, AC էջեր։

Դիտարկենք ABK և CBK

Քանի որ <K = 90º => BK, KC, AK էջեր են, AB, BC ներքնաձիգ => AB, BC > BK

Դիտարկենք HAM

Քանի որ <H = 90º, AH MH էջեր, AM ներքնաձիգ => AM > AH:

Քանի որ <A = <B => BC = AC => ABC հ/ս։

<C = 180 — (<A + <B ) = 40º

Քանի որ <A = <C = 40º => ABC հ/ս։

Գրականություն

Սահյան. բանաստեղծություններ բնության մասին

Բնությունը Սահյանի բանաստեղծություններում։ Ընթերցե՛ք բանաստեղծությունները, ներկայացրե՛ք , թե ինչպես է նկարագրել Սահյանը բնությունը, ի՞նչ առանձնահատկություններ նկատեցիք։ 

Սահյանը այնքան լավ ճանաչել բնությունը, այնքան գեղեցիկ է այն նկարագրում, որ ակամա տեսնում ես այն քո երևակայությամբ։ Սահյանը լավ գիտեր նաև խոսքի արժեքը և փոխաբերական իմաստները չէր խնայում բնությունը նկարագրելիս։ Նրա խոսքը այնքան պարզ, հասարակ ու հասկանալի է։ Ոչ մի վերամբարձ խոսք, ամեն ինչ պարզ է ու մենք տոսնում ու ճանաչում ենք ժողովրդի ծոցից դուրս եկած և նրա արժեքները կրող մեծ բանաստեղծին։