Գրականություն

,,Թմկաբերդի առումը,,

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

Անեծք — չարիք մաղթող

Դուշման  — թշնամի

Բաբան – հնում պարիսպներ քանդող մեքենա

Աննկուն – չկոտրվող

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

Նախերգանքը շատ կարևոր գաղափար է: Այն Հիշեցնում է, որ մարդ աշխարհում ժամանակավոր է․ գալիս է, ապրում է իր բաժին կյանքը և հեռանում։ Կյանքը մշտական չէ, այն փոփոխական է՝ լի ուրախությամբ, սիրով, ցավով ու հիասթափությամբ։ Այս ամենը կարող է մի պահում փոխվել, որովհետև մարդու կյանքը սահմանափակ է։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ Իշխանը ստեղծագործության մեջ քաջ և ազնիվ մարդ է։ Նա սիրում է իր հայրենիքը և չի վախենում պայքարել։ Թաթուլը բարի է ու վստահում է մարդկանց, բայց երբեմն էլ միամիտ է լինում։

Թմկա տիրուհին ստեղծագործության սկզբում ներկայացված է որպես ամենաիդեալական կինը, որ մարդ կարող էր ունենալ: Սկզբում թվում էր, թե նա բարի, գեղեցիկ և նուրբ կին է, բայց պարզվեց, որ նրա սևաչյա աչքերի տակ թաքնված է խորամանկ և ինքնասեր աղվես, որը մտածում էր միայն իր գահի մասին:

Նադիր Շահը գոռոզ և նենգ տիրակալ էր ստեղծագործության մեջ: Նա սիրում էր իշխանությունը և չէր խնայում մարդկանց։ Դրա պատճառով նա նաև կռվեց Թաթուլի դեմ, , սակայն պարտվեց: Թեև որ նա վատ մարդ էր, վերջում Թմկա տիրուհու խորամանկությունից հասկանում է , թե ինչ վատ է լինել այն պայմաններում երբ վստահում ես ինչ-որ մեկին և այդ ինչ-որ մեկը օգտվում է քո ինքնությունից ՝ գահ ստանալու համար: Եվ այսպես Նադիր Շանը պատժում և մարմնավորում է «չար գործը»:

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Թմկա տիրուհին շատ բարդ և խորամանկ կին էր: Նա շատ գեղեցիկ և միաժամանակ բախտավոր էր, որովհետև ուներ հզոր և բարի ամուսին, ով հոգ էր տանում իր և իր ազգի մասին։ Բայց չնայած այս ամենին, նրա մտքում միշտ կային հավերժ ցանկություններ: Նա ուզում էր միայն մեկ բան՝ գահը և իշխանությունը ամբողջությամբ իր ձեռքում ունենալ: Այդ շարժառիթը ստիպեց նրան դավաճանության ճանապարհ ընտրել, քանի որ նա հավատում էր, որ առանց դրա չի կարող հասնել իր նպատակներին։ Չնայած իր դավաճանությանը, Թմկա տիրուհուն իր վատ արարքների համար հետ հասավ պատիժը, կարծես բումերանգ։ Իմ կարծիքով, որոշ ձևով նրան կարելի է արդարացնել, բայց ես անձամբ չեմ կարող արդարացնել այն մարդուն, ով կարող է խորամանկությամբ օգտագործել ուրիշներից իր անձնական նպատակների համար։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Ստեղծագործության գլխավոր գաղափարն է` «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ»։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

——

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

——

Վարդի թերթեր՝
70Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

Երկրաչափություն 9

Սինուսների թեորեմ: Կոսինուսների թեորեմ: Հետևանքներ:

1. Եռանկյան կողմերը 6 սմ և 8 սմ են, իսկ նրանց միջև ընկած անկյունը՝ 60։ Գտնել երրորդ կողմը։

    c2 = a2 + b2 — 2ab x cos αo

    c2 = a2 + b2 — 2ab x cos60o

    c = √52 = 2√13

    2. Եռանկյան անկյունները 3060 են, իսկ նրանց դիմացի կողմերից մեկը՝ 10 սմ։
    Գտնել մյուս կողմը։

    a/sin A = b/sin = sin C/c = 2R

    b = 10/√3

    3. Ստուգել՝ արդյոք գոյություն ունի եռանկյուն, որի կողմերն են 5 սմ, 12 սմ և 13 սմ։

    5+12>13 (ուղղանկյուն եռանկյուն)

    Պատ.՝ Այո:

    4. Եռանկյան երկու կողմերն են 7 սմ և 9 սմ, իսկ նրանց միջև ընկած անկյունը՝ 120։
    Գտնել երրորդ կողմը։

    c2 = 49 + 81 + 63

    c = √193

    5. Եռանկյան կողմերը 5 սմ, 6 սմ և 7 սմ են։
    Գտնել ամենամեծ անկյունը։

      cos a = 1/5

      a = 78.46o

      6. Եռանկյան կողմերից մեկը 10 սմ է, իսկ նրան կից անկյունները՝ 45 և 60։
      Գտնել մյուս երկու կողմերը։

      a = 180 — 105 = 75

      10/sin75 = x/sin45 = y/sin60

      x = 7.2 սմ

      y = 8.8 սմ

        7. Եռանկյան կողմերն են a=8b=6c=10։
        Պարզել եռանկյան տեսակը (սուրանկյուն, ուղղանկյուն կամ բութանկյուն)։

        c2 = 64 + 36 = 100

        c = 10

        Ուղղանկյուն

        8. Եռանկյան մեջ a:b=3:4, իսկ AB=30։
        Գտնել A և B։

          c2 = a2 + b2

          c2 = 9x2 + 16x2

          c2 = 25x2

          c = 5x

          5x/sin90 = 3x/sin30 = 4x/sin60

          <A = 30

          <B = 60

          <C = 90

          1. Եռանկյան երկու կողմերն են 5 սմ և 7 սմ։
            Գտնել նրանց միջև ընկած անկյունը, եթե երրորդ կողմը 9 սմ է։

          cos a = (81 — 25 — 49)/-70 = 7/-70 = -1/10

          a = 96o

          Հայոց լեզու

          Գործնական քերականություն

          Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է:  Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

          Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն  մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր :

          Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

          1. Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասություն։ 

          Մարդը խաբում է:

          2.  Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։ 

          Ինչ-որ:

          3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։

          Զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։

          4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։

          Մեկընդմիշտ:

          5. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասություն։

          Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

          6. Տեքստից դո՛ւրս գրիր վերաբերական։ 

          Նույնիսկ:

          7. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։ 

          Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

          վերջիվերջո- ձևի մակբայ

          մարդ-ենթակա

          պետք է որոշի-ստորոգյալ

          պարզ-որոշիչ

          8. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։

          Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել:

          9. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։

          Ջանք:

          10. Ի՞ն չ բառով է բնութագրում մարդուն։ 

          Մեքենա:

          11. Տեքստից դո՛ւրս գրիր պատճառական բառը։ 

          Թաքցնել:

          12. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։ 

          ժրաջան:

          13. Տեքստից դո՛ւրս գրիր արգելական հրամայականով դրված բառը։ 

          Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

          14. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։ 

          Մարդուց:

          15. Տեքստում կա՞ն գործածված հոմանիշ բառեր, դո՛ւրս գրիր։ 

          Ստել, խաբել:

          Հանրահաշիվ 9

          Բազմանդամի կատարյալ տեսքը

          ա) 3x7 — x2 + 6x

          բ) 16a3 + 5a2

          գ) 8x2 — 7

          դ) 4x3 + 4x

          ե) y + 7y2

          զ) -5x4 + 4x

          ա) -5x3 + 3x2 + 2

          3, -5x3, 2

          բ) x8 + 2x3 + 2

          8, x8, 2

          գ) 9x5 + 17x — 7/3 x2

          5, 9x5, ∅

          դ) 5.5x — 1/5x2 + 4x4 — 1

          4, 4x4, -1

          ե) x4 — 25 + 6x2

          4, x4, -25

          զ) x2 — x5

          5, -x5, ∅

          ա) x3 — 3x2 — 8x + 8 —-> 3

          բ) -14x2 — 10x — 5 —-> 2

          գ) 15x — 13x3 —-> 3

          դ) -1/2x 6 —-> 6

          ե) x7 — x — 23 —-> 7

          զ) -4x9 + 5x4 — 10x2 —-> 9

          Պատմություն 9

          Հունվարի 26-31-ը, 9-րդ դաս.

          Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

          Առաջադրանք 1

          Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում

          ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
          Բացատրի՛ր և բնութագրի՛ր

          Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ) –
          Հայաստանը, որը ստեղծվեց 1920 թ․-ին, երբ իշխանությունը անցավ բոլշևիկներին և երկիրը դարձավ խորհրդային։

          Ս. Շահումյան –
          Հայ բոլշևիկ գործիչ, որը հավատում էր կոմունիստական գաղափարներին և կարևորում էր ռուսական հեղափոխական մտածողությունը։

          Ս. Կասյան –
          Հայաստանի հեղկոմի ղեկավար, որի ժամանակ իրականացվեց բոլշևիկյան կոշտ քաղաքականությունը Հայաստանում։

          Ի. Դովլաթյան –
          Հայ բոլշևիկ գործիչ, որը մասնակցել է խորհրդային իշխանության հաստատմանը Հայաստանում։

          Չեկա –
          Բոլշևիկների ստեղծած հատուկ մարմին, որը զբաղվում էր բռնություններով, ձերբակալություններով և հակառակորդների ճնշմամբ։

          Հ. Օհանջանյան –
          Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, որը ձերբակալվեց բոլշևիկների կողմից։

          Հ. Քաջազնունի –
          Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետը, որը նույնպես ենթարկվեց բոլշևիկյան հալածանքների։

          Ռազմական կոմունիզմ –
          Բոլշևիկների քաղաքականություն, որի ընթացքում պետությունը վերահսկում էր տնտեսությունը և մարդկանցից բռնությամբ վերցնում էր սնունդը։

          Պարենմասնատրում –
          Գյուղացիներից բերքի «ավելցուկը» վերցնելու գործընթաց, որը հաճախ թողնում էր նրանց առանց սննդի։

          Կուռո (Ս. Թարխանյան) –
          Փետրվարյան ապստամբության զինված ուժերի առաջնորդներից մեկը։

          Հայրենիքի փրկության կոմիտե –
          Կառույց, որը ստեղծվեց 1921 թ․ փետրվարյան ապստամբության ժամանակ՝ Հայաստանը փրկելու նպատակով։

          Ս. Վրացյան –
          Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար։

          Գ. Նժդեհ –
          Հայ ազգային գործիչ, որը ղեկավարում էր պայքարը Զանգեզուրում և շարունակեց դիմադրությունը բոլշևիկների դեմ։

          ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
          ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
          1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
          ունեցավ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը Հայաստանում:
          2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ հիմական գծեր կառանձնացնես բոլշևիկ­յան տիրապետության առաջին ամիսներից:
          3. Գնահատի՛ր։ Փետրվարյան ապստամբության
          նշանակությունը:

          ——

          1. Ռազմական կոմունիզմը Հայաստանում ունեցավ շատ վատ ազդեցություն։
          Գյուղացիներից բռնությամբ վերցվում էր սնունդը (պարենմասնատրում), արգելվում էր ազատ առևտուրը, մարդիկ աղքատանում էին։ Շատ ընտանիքներ սովի էին մատնվում, և ժողովրդի դժգոհությունը մեծանում էր։ Այդ քաղաքականությունը խիստ վնասեց ժողովրդի կյանքին։


          2. Բոլշևիկյան իշխանության առաջին ամիսներին բնորոշ էին՝

          • բռնություններ և ձերբակալություններ,
          • Չեկայի գործունեությունը,
          • նախկին պետական գործիչների հալածանք,
          • ազգային շահերի անտեսում,
          • Ռուսաստանի օրենքների կիրառումը Հայաստանում։

          Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը պահվում էր ուժով, ոչ թե ժողովրդի վստահությամբ։


          3. Փետրվարյան ապստամբությունը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չէր ընդունում բռնապետական քաղաքականությունը և պատրաստ էր պայքարել իր իրավունքների համար։ Թեպետ ապստամբությունը պարտվեց, այն կարևոր էր, քանի որ ստիպեց բոլշևիկներին վարել ավելի զգուշավոր քաղաքականություն։ Այն արտահայտում էր ժողովրդի ազատության կամքը։

          Առաջադրանք 2

          ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
          Բացատրի՛ր և բնութագրի՛ր
          • Փետրվարյան ապստամբություն • Ա. Մյասնիկ­յան • Վ. Լենին • սպեցիֆիկներ • Ս. Սրապիոնյան (Լուկաշին)
          • Ա. Հովհաննիսյան • Մ. Սարյան • Հ. Կոջոյան • Ա. Խաչատրյան

          ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
          ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
          1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դրական և
          բացասական կողմեր կառանձնացնես Հայաստանի պատմության բոլշևիկյան-կոմունիստական
          իշխանության շրջանից:
          2. Ընդհանրացո՛ւ: Համեմատի՛ր ՀՀ և ՀՍԽՀ կառավարման համակարգերը:
          3. Գնահատի՛ր: Ինչո՞ւ «Հայաստանի ՍԽՀ-ն» հետագայում փոխարինվեց «Հայկական ՍԽՀ»-ով:

          Առաջադրանք 3

          էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար

          Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)

          Գրել էսսե ստորև գրված թեմայով

           Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ Մուրացան «Առաքյալը» Կրթության նվիրյալը

          Կենսաբանություն 9

          Դաս 16(02․02-06․02)

          Օրգանիզմների սեռական բազմացումը։Էջ 47-48։

          1․Ի՞նչ է սեռական բազմացումը և ինչո՞ւ է այն կարևոր թե՛ բույսերի, թե՛ կենդանիների համար։

          Սեռական բազմացումը այն է, երբ արական և իգական բջիջները միանում են և ստեղծում նոր օրգանիզմ։ Այն կարևոր է, որովհետև դրա շնորհիվ բույսերն ու կենդանիները ունենում են առողջ և տարբեր սերունդներ։

          2․Որո՞նք են սեռական բազմացման հիմնական տարբերությունները բույսերի և կենդանիների մոտ։

          Կենդանիների մոտ բեղմնավորումը տեղի է ունենում արական և իգական սեռական օրգաններում։
          Բույսերի մոտ սեռական բազմացումը կատարվում է ծաղկի միջոցով, և ծածկասերմ բույսերի մոտ տեղի է ունենում կրկնակի բեղմնավորում, ինչը կենդանիների մոտ չկա։

          3․Ի՞նչ դեր ունեն ծաղկի մասերը (փոշեհատիկ, սերմնաբուն) բույսերի սեռական բազմացման ընթացքում։

          Փոշեհատիկը պարունակում է արական սեռական բջիջները, որոնք տեղափոխվում են սերմնաբուն։
          Սերմնաբնում գտնվում է ձվաբջիջը, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը և ձևավորվում է սերմը։

          4․Ինչո՞ւ է սեռական բազմացումը ապահովում սերունդների բազմազանություն, ի տարբերություն անսեռ բազմացման։

          Սեռական բազմացման ժամանակ սերունդը ստանում է գենետիկական նյութ երկու ծնողներից, ինչի պատճառով առաջանում են տարբեր հատկանիշներ։
          Անսեռ բազմացման դեպքում սերունդը նման է ծնողին, և բազմազանություն գրեթե չի առաջանում։

          Աշխարհագրություն 9

          Հուվարի 28 – Փետրվարի 5

          Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

          Դաս 27, էջ 84-87

          1. Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:

          Ազդում են ռելիեֆը, կլիման, ծովի մակարդակից բարձրությունը, ջրային ռեսուրսները, հողերի բերրիությունը, տնտեսությունը և հաղորդակցությունը։

          2. Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
          մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:

          Բարձրության փոփոխությամբ կլիման խստանում է, հողերն ու պայմանները վատանում են, և բնակչությունը նվազում է։

          3. Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:

          Քաղաքների թիվը և քաղաքային բնակչությունը աճել են արդյունաբերության և տնտեսական զարգացման շնորհիվ։

          4. Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։

          Փոքր գյուղերի թիվը նվազել է, խոշոր գյուղերը մեծացել են, և հարթավայրերում ստեղծվել են նոր գյուղեր։

          5. Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից

          Արագածոտն՝ Աշտարակ։
          Արարատ՝ Արտաշատ։
          Արմավիր՝ Արմավիր։
          Գեղարքունիք՝ Գավառ։
          Լոռի՝ Վանաձոր։
          Կոտայք՝ Հրազդան։
          Շիրակ՝ Գյումրի։
          Սյունիք՝ Կապան։
          Վայոց ձոր՝ Եղեգնաձոր։
          Տավուշ՝ Իջևան։
          Երևան՝ մայրաքաղաք։