Երբ հայրենիքը վտանգի մեջ է, մարդիկ տարբեր ընտրություն են կատարում։ Ոմանք պայքարում են մինչև վերջ, իսկ մյուսները հանձնվում են կամ մտածում իրենց մասին։ Նման իրավիճակներում մարդու վարքը ցույց է տալիս նրա իրական բնավորությունը և արժեքները։ Այս ամենը ընդգծում է մարդու պատասխանատվության և արժեքների կարևորությունը։
Պաշարման և վտանգի պայմաններում մարդու ընտրությունը կարող է դառնալ վճռորոշ նրա վարքի և հետևանքների համար։
Դա մենք կարող ենք նկատել Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ստեղծագործության մեջ։ Թմկա տիրուհին հայտնվում է պաշարման իրավիճակում, որտեղ նրան փորձում են գայթակղել խոստումներով և իշխանությամբ։ Նա սկզբում տատանվում է, հետո աստիճանաբար ենթարկվում այդ ազդեցությանը և, ի վերջո, բացում է բերդի դարպասները թշնամու առաջ։ Նրա քայլը հանգեցնում է դավաճանության և բերդի անկման։ Մենք կարող ենք նկատել, որ Թմկա տիրուհին գուցե ուներ ընտրության հնարավորություն, բայց նա ընտրեց գահն ու իշխանությունը՝ իր ամուսնու և հայրենիքի դեմ։
Իսկ պատմական հատվածում ներկայացված Այծեմնիկը նույն իրավիճակում կատարեց լրիվ հակառակ ընտրություն։ Նա պաշարման ժամանակ կանգնեց Անիի քաղաքի պաշտպանության կողքին և չմտածեց անձնական անվտանգության կամ վախի մասին։ Նա պայքարում էր մինչև վերջ, նույնիսկ երբ վիրավոր էր և գտնվում էր ծանր վիճակում, չլքեց իր դիրքը և շարունակեց դիմադրել թշնամուն՝ ցույց տալով քաջություն և նվիրվածություն հայրենիքին։
Այսպիսով՝ կարելի է ասել, որ պաշարման և վտանգի պայմաններում մարդկանց ընտրությունները կարող են լինել լրիվ տարբեր, և հենց այդ ընտրություններն են որոշում նրանց արարքների հետևանքները ու իրական արժեքները։


