Քիմիա շտկողական

Ատոմ 13.02.2026

Ատոմի կառուցվածքը: Քիմիական տարրերի պարբերական օրենքը: Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը:

Ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկ է:

Քիմիական ռեակցիաների ժամանակ չի տրոհվում:

Ֆիզիկապես բաժանելի է , նշանակում է կամ T, կամ քայքայվում է միջուկային ռեակցիաներով:

Ատոմը կազմված է միջուկից, և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից:

Կատարել ամեն տարրի բաղադրությունը՝ նեյտրոնների և պրոտոնների քանակը միջուկում և միջուկի զուրջը պտտվող էլեկտրոնները:

P`

կարգաթիվ — 15

Միջուկի լիցք — +15

A = զանգվածային թիվ որը = Ar

N = A — Z = 31 — 15 = 16 e

Որոշենք ջրածնի իզոտոպները

+1H(1p, on)1e

Z = 1

N = A — Z

N = 1 — 1

N = 0

__

+12H(1p, 1n)1e

__

+13H(1p, 2n)1e

___

Mr(H2O) = 2 x 1 + 16 = 18

Mr (D2O) = 2 x 2 + 16 = 20

Mr (T2O) = 3 x 2 + 16 = 22

Պատմություն 9

Փետրվարի 10-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Խորհրդային Հայաստանը«սոցիալիստական կարգերի» հաստատման ճանապարհին

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Նոր տնտեսական քաղաքականություն • Վ. Լենին• Ի. Ստալին• սոցիալիստական հասարակություն
• Արդյունաբերացում (Ինդուստրացում) • կուլակ

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս իրականացվեցին նէպը,
արդյունաբերացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումը: Ի՞նչ հիմական ուղղություններով արդյունաբերացվեց Հայաստանը:
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ գաղափարաքաղաքական հիմքերով էին պայմանավորված նէպի, ապա արդյունաբերացման ու կոլեկտիվացման քաղաքականությունը: Ի՞նչ պատճառահետևանքային կապեր
կառանձնացնես:
գ. Վերլուծի՛ր: Ի՞նչ դրական և բացասական հետևանքներ ունեցավ արդյունաբերացումը հայերի ու Հայաստանի համար: Արդյոք քիմիական արդյունաբերության զարգացմամբ աշխատատեղերի ավելացումը Հայաստանի ու հայերի կենսական շահերի
տեսանկյունից արդարացվա՞ծ էր: Արդյոք Հայաստանի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը բխո՞ւմ էր մեր երկրի ապագայի շահերից:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կոլեկտիվացումը գյուղատնտեսության վրա:
2. Ընդհանրացո՛ւ: Արդյոք արդյունաբերական ձեռնարկությունների քանակի ավելացումը բավարար
պայմա՞ն է զարգացած տնտեսություն ունենալու
հարցում: Ի՞նչ ազդեցություն ունեն տեխնոլոգիաները մրցունակ արտադրանք շուկա հանելու գործում:
3. Գնահատի՛ր։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հարևան Թուրքիան և Պարսկաստանը
մինչև առաջին աշխարհամարտը ունեին ավելի թույլ
զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք զարգացման ավելի բարձր աստիճանի
վրա են գտնվում: Ինչու՞ ենք մենք անհանգստանում
թուրքական գյուղատնտեսական ապրանքների,
տեքստիլ և այլ արտադրանքի՝ Հայաստանում լայնորեն տարածվելուց:

Առաջադրանք 2

Կուսակցական մենիշխանության հաստատումն ու բռնությունների քաղաքականությունը Հայաստանում 1920-1930-ական թթ.

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Ի. Ստալին • Լև Տրոցկի • տրոցկիստ • Ե. Չարենց • Ա. Բակունց • Զ. Եսայան • Անաստվածական
(աթեիստական) • Դաշնակցություն • Հնչակ­յան կուսակցություն • եկեղեցի • Խորեն Մուրադբեկ­յան

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ փուլերով ու հաջորդականությամբ և ինչպե՞ս են իրականացվում քաղաքական
հալածանքներն ու բռնությունները:
բ. Բացատրի՛ր: Ինչու՞, ի՞նչ նպատակով են իրականացվում բռնությունները հասարակության տարբեր
շերտերի ու կառույցների նկատմամբ:
գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ են բոլշևիկները թիրախավորում
եկեղեցին և ինչո՞ւ հայ բոլշևիկները Գ. Հարությունյանի գլխավորությամբ նման որոշում ընդունեցին:
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան քաղաքական հալածանքները հայերի գենոֆոնդի և հանրային տրամադրությունների վրա:
2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ կապ ունեին հայերի դարավոր
իղձերն ու նպատակները համաշխարհային հեղափոխության, ռուս ազգի և բոլշևիկների մղումերի
հետ:
3. Գնահատի՛ր։ Արդյոք իրատեսակա՞ն էր համաշխարհային հեղափոխությունը, և արդյոք արդարացում ունեի՞ն քաղաքական բռնությունները