Համացանիցի գտնել տեղեկություններ, մշակել և պատասխանել հարցերին։
1. Ներկայացնել Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի կռվի տեսարանը՝ երկուսի արարքները մեկնաբանելով և բնութագրելով։
Սասունցի Դավիթը ինչպես միշտ ազնիվ էր, և կռվի ժամանակ, երբ իր հարվածելու հերթն էր, Մսրա Մելիքը խարդախորեն նրան հրավիրեց նստելու ու հանգստանալու, և Սասունցի Դավիթը հայտնվեց ծուղակում, որը նրա համար պատրաստել էր Մսրա Մելիքը: Սակայն Ձենով Օհանի բարձր ձայնից, Սասունցի Դավիթը ոգևորվեց և կարողացավ դուրս գալ խորը փոսից:
Առաջին զարկը բախշեց Մսրա Մելիքի մորը, երկրորդը՝ քրոջը, իսկ երրորդ զարկը հարվածեց, և երկու կես արեց Մսրա Մելիքին:
2. Ըստ Թումանյանի պոեմի բնութագրիր Դավիթին՝ մեջբերելով համապատասխան հատվածներ։
Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ֊ութ տարեկան․
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ,— թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք․
Զե՛նք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՛ք, հեծե՜ք.
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…
Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց.— Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։
Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։
Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…
Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…
Դարձե՛ք եկած ճանապարհով,
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,
Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին,—
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կայծակին։
1.Ի՞նչ է էպոսը։
Էպոսը (հունարեն՝ «խոսք», «պատմություն») ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ է, վիպական բանահյուսության ծավալուն տեսակ, որն արտացոլում է ազգի պատմական ճակատագիրը, ինքնագիտակցությունը, ազատության պայքարը և մշակութային ոգին: Այն սովորաբար չափածո է, պարունակում է առասպելական ու պատմական տարրեր, իսկ գլխավոր հերոսները օժտված են անբնական ուժով
2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։
«Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։
3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։
Սանասար և Բաղդասար — Սասունի հիմնադիր հերոսներն են։ Կռվում են թշնամիների դեմ, ազատում երկիրը և հիմնում Սասունը։
Մեծ Մհեր (Առյուծ Մհեր) -Պաշտպանում է Սասունը թշնամիներից, հայտնի է իր ուժով ու խիզախությամբ։
Դավիթ Սասունցի — Էպոսի ամենահայտնի հերոսը։ Պայքարում է Մըսրա-Մելիքի դեմ, հաղթում է նրան և փրկում Սասունը։
Փոքր Մհեր — Դավթի որդին։ Շատ ուժեղ հերոս է, սակայն աշխարհում անարդարություն տեսնելով՝ փակվում է Ագռավաքարում և սպասում է, թե երբ կգա արդար ժամանակը։
4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։
Հերոսները շատ ուժեղ և խիզախ մարդիկ են։ Նրանք երբեք չեն վախենում թշնամուց և միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը։ Հերոսները սիրում են իրենց ժողովրդին և պայքարում են նրա ազատության համար։ Նրանք նաև արդար են, ազնիվ և չեն հանդուրժում չարությունն ու անարդարությունը։
5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։
Իմ սիրելի հերոսը Դավիթ Սասունցին է, որովհետև նա շատ քաջ և ուժեղ էր, բայց նաև բարի մարդ էր։ Երբ նա հաղթեց Մըսրա-Մելիքին, նրա մարդիկ վախենում էին, որ Դավիթը նրանց էլ կսպանի։ Բայց Դավիթը բարի գտնվեց, չվնասեց նրանց և խաղաղության կոչ արեց, որ այլևս չպատերազմեն։





