Գրականություն

,,Սասնա ծռեր,,


Ընթերցել ,,Սասնա ծռեր,, էպոսից ընտրված հատվածները և պատասխանել հարցերին։

1. Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։ 

Ջուրը էպոսում խորհրդանշում է կյանք, ճակատագիր և հրաշք։ Ծովինարի հղիությունը կախված է հենց Կաթնաղբյուրի ջրից: Ջրի պաշտամունքը հին հայերի շրջանում եղել է շատ տարածված։ Հայերը ջուրը համարել են սուրբ, այն կապված է եղել բերքատվության, առողջության և կյանքի հետ։

2. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։

Կին հերոսները (Ծովինար, Արմաղան, Խանդութ, Գոհար) ուժեղ, խելացի և նվիրված են իրենց ընտանիքին ու հայրենիքին։ Նրանք հաճախ օգնում են տղամարդ հերոսներին, փրկում են երկրները, կամ իրենց քաջության միջոցով մեծ դեր ունեն պատմության զարգացմամբ։ Օրինակ՝ Ծովինարը հոժարակամ հանձնում է իրեն խալիֆին, որպեսզի պաշտպանի Հայոց երկիրը:

3. Ինչո՞ւ է Դավիթը  ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։ 

Դավիթը ամենասիրված է, որովհետև նա շատ քաջ, համարձակ և արդար է։ Նա հաղթում է թշնամիներին, ազատագրում է Սասունը և բարեկամաբար վերաբերվում ժողովրդին։ Նրան սիրում են նաև նրա անձնական արժանիքների համար՝ հայրական սիրո հանդեպ, որդու հետ հանդիպման հետաքրքիր պատմության և նրա վճռականության պատճառով։

4. Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։ 

Փոքր Մհերի Ագռավաքարում փակվելը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաքաջ հերոսն էլ չի կարող մնալ հավերժ։ Հայ ժողովուրդը այս ավարտը տվել է, որովհետև այն խորհրդանշում է, որ աշխարհում միշտ էլ լինում են դժվարություններ, և հերոսների ուժն ու գործը շարունակվում է ժողովրդի մեջ, նրանց հիշողության ու արժեքների միջոցով։

Իմ կարծիքով, վերջաբանը տխուր է, որովհետև Փոքր Մհերը չկարողացավ իր գործը շարունակել և մնաց միայն հիշողության մեջ՝ չտեսնելով, թե ինչ է կարող էր անել հետագայում։

Աշխարհագրություն 9

Փետրվարի 19-26

Արարատի մարզ

դաս 54 էջ 145-147 պատմել, պատասխանել բլոգում հարցերին

1. Նշե ՛ք մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերը: Ի՞նչ գործոններ են
նպաստում դրանց զարգացմանը:

Արարատի մարզի գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ինչպես նաև անասնապահությունը և ձկնաբուծությունը։ Դրանց զարգացմանը նպաստում են բերրի հողերը, արևի և ջերմության առատությունը, հարթ դաշտավայր լինելը, ոռոգման լայն հնարավորությունները և մայրաքաղաքին մոտ գտնվելը։

    2. Որո ՞նք են Արարատի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերը:

      Արարատի մարզի արդյունաբերության գլխավոր ճյուղերն են սննդի արդյունաբերությունը՝ հատկապես գինու, կոնյակի և պահածոների արտադրությունը, ինչպես նաև ցեմենտի արտադրությունը և ոսկու կորզումը։

      3. Վերլու ծե ՛ք մարզի բնական պայմանները և թվարկե՛ք ռեսուրսները:

        Մարզի բնական պայմանները բնութագրվում են նրանով, որ տարածքի մեծ մասը հարթ դաշտավայր է, կլիման չոր և շոգ է, տեղումները քիչ են, իսկ ամառը երկարատև ու տաք է։ Մարզի հիմնական ռեսուրսներն են բերրի հողերը, ստորերկրյա ջրերի պաշարները, Արաքս գետի ջուրը, ինչպես նաև օգտակար հանածոներ՝ կրաքար, մարմար և ֆոսֆորիտներ։

        4. Բնորոշե՛ք մարզի տարաբնակեցման հիﬓական գծերը:

          Մարզի տարաբնակեցման հիմնական գիծն այն է, որ բնակչության մեծ մասը բնակվում է հարթավայրում, որտեղ գյուղերը շատ խիտ են տեղակայված և գտնվում են իրար մոտ, իսկ լեռնային շրջաններում բնակչությունը սակավ է։

          5. Հաﬔմատե ՛ք Արարատի և Արագածոտնի մարզերի բնակչությունը և տնտեսությունը: Նշե՛ք ընդհանուր և տարբերիչ գծերը:

            Արարատի և Արագածոտնի մարզերը նման են նրանով, որ երկուսն էլ գյուղատնտեսական նշանակություն ունեն և ունեն գյուղական բնակչության մեծ բաժին, սակայն Արարատը դաշտավայրային է, ավելի խիտ բնակեցված և զարգացած է խաղողագործությունն ու պտղաբուծությունը, մինչդեռ Արագածոտնը լեռնային մարզ է, ունի ավելի զով կլիմա, ավելի քիչ բնակչություն և այնտեղ ավելի մեծ դեր ունի անասնապահությունը։

            6. Գնահատե ՛ք մարզի աշխարհագրական դիրքը:

              Արարատի մարզի աշխարհագրական դիրքը բարենպաստ է, քանի որ այն գտնվում է Երևանի հարևանությամբ, ունի հարթ տարածք, լավ ճանապարհային կապեր և նպաստավոր պայմաններ գյուղատնտեսության և տնտեսության զարգացման համար։

              7. Թվարկեք Արարատի մարզի քաղաքները։

              Արարատի մարզի քաղաքներն են Արտաշատ, Մասիս, Արարատ և Վեդի։

              Հանրահաշիվ 9

              ՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻՀԱՄԱԿԱՐԳ

              319-ա,գ;321-ա,գ;322-ա,գ; 326

              ա) 4 — 14 = -3 — ՈՉ

              բ) 1 — 3 + 2 = 0 — այո

              4 + 3 = 6 — ՈՉ

              գ) 2 + 8 — 2 = 8 — այո

              1 + 4 = 3 — ՈՉ

              դ) 2 + 1 + 12 = 15 — այո

              4 — 10 = -16 — ՈՉ

              ա) y = 21 — 5x

              2x + 3(21 — 5x) = 11

              2x + 63 — 15x = 11

              -13x = -52

              x = 4

              y = 21 — 20 = 1

              (4, 1)

              բ) x = 13 — 4y

              3(13 — 4y) + 2y = 19

              39 — 12y + 2y = 19

              20 = 10y

              y = 2

              x = 13 — 8 = 5

              (5, 2)

              գ) 3(4x — 7) + x = 5

              12x — 21 + x = 5

              13x = 26

              x = 2

              y = 8 — 7 = 1

              (2, 1)

              դ) 2x = 17 — 5y

              x = 8.5 — 1.5y

              9(8.5 — 2.5y) — 4y = -3

              y = 3

              x = 8.5 — 7.5 = 1

              (1, 3)

              ա) xy + 6x = xy + x + 5y + 5

              5x = 5y + 5

              x = y + 1

              2(y + 1) + 3y = 23

              y = 4.2

              x = 4.2 + 1 = 5.2

              (5.2, 4.2)

              բ) xy + 30 = xy + 10x — y — 10

              y = 10x — 40

              5x + 3(10x — 40) = -80

              x = 40/35 = 8/7

              y = 10 x 8/7 — 40

              y = -200/7

              (8/7, -200/7)

              գ) xy — 15 = xy + 6x — y — 6

              y = 6x + 9

              3(6x + 9) + 5x = 4

              x = -1

              y = -6 + 9 = 3

              (-1, 3)

              դ) xy + 5y = xy + 10x

              5y = 10x

              y = 2x

              5x + 14x + 38 = 0

              x = -2

              y = -4

              (-2, -4)

              Արամ — x | y — 1

              Աննա — x + 1 | y — 7

              (x + 1)(y — 7) = 660

              x(y — 1) = 660

              x = 660/y -1

              (660/(y — 1) + 1) (y — 7) = 660

              (660 + y — 1) (y — 7) = 660(y -1)

              (659 + y)(y — 7) = 660y — 660

              y2 — 8y — 3953 = 0

              D = 64 + 15812 = 15876 = 1262

              y = 8 + 126/2 = 134/2 = 67

              x = 660/66 = 10

              Պատ.՝ 10 Խնդիր:

              Երկրաչափություն 9

              Եռանկյան մակերեսի այլ բանաձևեր

              P = 40 սմ

              r = 3 սմ

              __

              S = ?

              ___

              S = p • r

              p = (a + b + c)/2

              p = 40/2 = 20

              S = 20 • 3 = 60 սմ2

              S = 210 դմ2

              P = 84 դմ

              ——

              r = ?

              __

              r = S/p

              p = 84/2 = 42

              r = 210/42 = 5 դմ

              a = 24 դմ

              b + c = 32 դմ

              S = 84 դմ2

              ———

              r = ?

              ___

              P = 24 + 32 = 56 դմ

              p = 56/2 = 28 դմ

              r = S/p

              r = 84/28 = 3 դմ

              r = 2 սմ

              a = 13 սմ

              ___

              S = ?

              ___

              P = 13 + 13 + 2 + 2 = 30 սմ

              p = 30/2 = 15 սմ

              S = p • r = 15 • 2 = 30 սմ2

              Քանի որ S = p • r, իսկ K2 = S1/S2

              p1r1/p2r2 = K • r1/r2 = K2

              r1/r2 =K

              P = 10 + 10 + 16 = 36

              p = 18

              S2 = p(p — a)(p — b)(p — c)

              S2 = 18 • 8 • 8 • 2 = 2304

              S = 48

              r = S/p = 48/18 = 8/3 սմ

              a = 5 սմ

              b = 8 սմ

              α = 600

              __

              r = ?

              ___

              c2 = a2 + b2 — 2ab • cos a

              c2 = 25 + 64 — 2 • 5 • 8 • 1/2

              c = 7

              __

              P = 5 + 7 + 8 = 20

              p = 10

              S = 1/2 ab sin a

              S = 10√3

              r = S/p = 10√3/10 = √3

              Քիմիա 9

              Համար մեկ տարրը Տիեզերքում՝ Ջրածին  

              Ինչ է իզոտոպը՝

              Միևնույն տարրի ատոմներն են, որոնք ունեն տարբեր քանակությամբ նեյտրոններ:

              Թեմայի անվանումը` Համար մեկ տարրը Տիեզերքում՝ Ջրածին  

              Բովանդակությունը․

              • Ջրածինը բնության մեջ։ Ջրածնի ատոմի կառուցվածքը, իզոտոպները
              • Ջրածնի ստացումը լաբորատորիայում  և արդյունաբերության մեջ
              • Ջրածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները
              • Ջրածնի կիրառումը

              Լաբորատոր փորձեր՝ <<Ջրածնի ստացումը լաբորատորիայում, քիմիական հատկությունները>>  

              Թեմատիկ հարցեր և վարժություններ.

              1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում  համար  մեկ  տարրը  Տիեզերքում

              Տիեզերքում ամենատարածված տարր է, ամենապարզ ատոմը ունի 1 էլեկտրոն:

              2. Բնութագրեք  ջրածին  քիմիական տարրի իզոտոպները.

                   ա)  քիմիական նշանը. ..  

              Քիմիական նշանը՝ H

                   բ)  դիրքը պարբերական համակարգում՝ ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է

              Պարբերություն 1, խումբ I

                   գ)  հարաբերական ատոմային զանգվածը. ..            

              Ատոմային զանգված = 1                                 

                   դ)   ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը…,միջուկում պրոտոների թիվը…, էլեկտրոնների

              Ատոմի կառուցվածք՝ 1 պրոտոն, 0–2 նեյտրոն, 1 էլեկտրոն, էներգետիկ մակարդակ 1, էլեկտրոնային բանաձև 1s¹

                  

                           թիվը…,էներգետիկ մակարդակների թիվը, էլեկտրոնային բանաձևը), իզոտոպների բաղադրությունը

                    գ)  մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ

              __

              ¹H (Պրոտիում), H-² (Դետերիում), H-³ (Տրիտիում)

              __

              3.   Ինչպիսի՞  վալենտականությունը և օքսիդացման աստիճանը  է ցուցաբերում ջրածինը  միացություններում, գրեք պարզ և բարդ նյութերի օրինակներ և դրանցում որոշեք ջրածնի վալենտականությունը և  օքսիդացման աստիճանը

              Վալենտականություն 1, օքսիդացման աստիճան հիմնականում +1

              4. Գրեք ջրածին քիմիական տարր պարունակող պարզ և բարդ նյութերի բանաձևերը. որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները` Mr, մոլային  զանգվածները`M գ/ մոլ, նաև բարդ նյութերի որակական և քանակական բաղադրությունները

              Պարզ՝ H₂

              Բարդ՝ H₂O, NH₃, CH₄, HCl

              5. Որոշեք ջրածինը օդից ծանր է,  թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

              14 անգամ թեթև

              6. Ինչպիսի՞  ռեակցիաների  օգնությամբ են ջրածին  ստանում լաբորատորիայում և արդյունաբերության մեջ, գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները

              Լաբորատորիա՝ Zn + 2HCl → ZnCl₂ + H₂

              Արդյունաբերություն՝ CH₄ + H₂O → CO + 3H₂

              7.  Ջրածնի քիմիական հատկությունները, այսինքն փոխազդեցությունը պարզ  և  բարդ  նյութերի հետ, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները

              H₂ + O₂ → H₂O

              Zn + 2HCl → ZnCl₂ + H₂

              H₂ + Cl₂ → 2HCl

              8.  Որտե՞ղ են  կիրառում  ջրածինը։

              Էներգիա, վառելիք, քիմիական արդյունաբերություն, լաբորատոր փորձեր

              Անհատական աշխատանք՝  <<Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ>>

              Հայոց լեզու, Էսսեներ

              Հիմք ընդունելով գրական և պատմական տեքստերը՝ ցույց տո՛ւր, թե նրանք ժամանակի և տարածության համատեքստում և նրանից դուրս ի՞նչ ուղերձներ են փոխանցում։ /Ժամանակ և տարածություն/

              Պատմությունը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի և պատմական դեմք Նադիր շահի ներկայացումն է: Թումանյանը իր պոեմում բարձրացնում է սիրո, դավաճանության, խարդավանքի և զղճման թեմաները: Իսկ Պատմական դեմք Նադիր Շահը այդքան էլ բացասական կերպար չէ, ինչպես ներկայացվում է պոեմում:

              Ըստ գրական տեքստի, չկան բացարձակ արժեքներ, և անգամ շատ սիրելի կինը և տիրուհին կարող է գայթակղվել թագի փայլից և կատարել նողկալի դավաճանություն: Նադիր Շահը հասկանալով, որ ուժով չի կարող գրավել Թմկա Բերդը, որոշեց դիմել խարդավանքի: Նա իր աշուղների միջոցով հմայեց Թըմկա տիրուհուն թագուհի դառնալու մոլուցքով և կնոջ դավաճանության միջոցով գրավեց բերդը: Նադիր Շահի և դավաճան Թըմկա Տիրուհու զրույցից հասկանում ենք, որ ըստ շահի, կարող է անգամ սիրող սիրտը կուրանալ թագի փայլից: Եվ բացի այդ Թըմնկա տիրուհին հասկացել էր իր արարքի ամբողջ գարշությունը և ափսոսում էր, բայց ավաղ արդեն ուշ էր և ստացավ իր պատիժը: Իսկ պատմության հատվածում Նադիր Շահը վարել է հայանպաստ քաղաքականություն, և հայ մելիքներին տվել է բավականին ներքին ինքնավարություն: Սակայն նրա մահից հետո ամեն ինչ վերադարձել է հին տեսքին և Արցախի մելիքները կորցրեցին իրենց ինքնավարությունը: Սա մեզ ցույց է տալիս, որ պետք է հավատալ և պայթարել: Պայքարող մարդկանց օգնում են նաև թշնամիները:

              Ամփոփելով՝ տեսնում ենք, որ Նադիր շահը թե՛ պատմական և թե՛ գրական ստեղծագործություններում հետապնդել է հեռուն գնացող նպատակներ, և ամեն ինչ արել էր, որպեսզի կարողանար հասնել իր նպատակներին: Գրական ստեղծագործությունում օգտվել է կանացի թուլությունից, իսկ պատմականում է մելիքների տալով չնչին ինքնավարություն փորձում էր ձերք բերել նվիրված զինակիցներ: Դրա պատճառով էլ չի կարելի ոչ մեկին հավատալ ու վստահել՝ հատկապես թշնամիներին: