1. According to Paragraph 1, lines 1-3, William Hogarth a) was very rich b) was interested in history c) took up painting at an early age d) was the most talented painter in 1697
2. Hogarth learnt the art of engraving from a) Sir James Thornhill b) Thornhill’s daughter c) a man who worked for him d) the man he worked for
3. According to the text, a) Hogarth painted portraits of ordinary people b) ordinary people appreciated Hogarth’s paintings c) at the age of 30 Hogarth painted his first pictures d) Sir James Thornhill helped Hogarth to paint some of his pictures
4. The word brilliant in line 1 is closest in meaning to a) bright b) talented c) intelligent d) extraordinary
5. According to Paragraph 5, lines 14-17, Hogarth a) changed the rich for the better b) criticized the rich of his day c) appreciated the rich of his day d) got money from politicians
1. Michelangelo spent his childhood a) in Caprese b) in Florence c) in Settignano d) in the Cathedral
2. According to the text, a) Michelangelo was very fond of school b) Michelangelo was an excellent pupil c) Michelangelo’s elders considered painting to be ‘a waste of time’ d) Michelangelo’s elders considered schooling to be ‘a waste of time’
3. Which of the statements is true? a) Francesco Granacci was interested in painting. b) Francesco Granacci helped Michelangelo realize his wish. c) The painters and sculptors in the city helped Michelangelo. d) Michelangelo’s father helped him to become a painter.
4. The sentence ‘Michelangelo’s choice of profession did not please his father’ means that Michelangelo’s father was a) not against his son’s choice b) content with his son’s choice of speciality c) satisfied with his son’s decision d) displeased with his son’s choice of profession.
5. We learn from the text that a) Michelangelo became popular, still a child b) Michelangelo took interest in painting, still a child c) Michelangelo was born in a rich, aristocratic family d) it wasn’t difficult for an artist to make money in Florence
Write down an essay on the topic: My favorite elective school subjects. Are they connected with my future profession?
1. Բնութագրե՛ք Արագածոտնի բնակչությունն ու բնակավայրերը։
Արագածոտնը Հայաստանի ամենագյուղաբնակ մարզն է․ մարդկանց մեծ մասը ապրում է գյուղերում։ Բնակչությունը հիմնականում ապրում է միջին բարձրության տարածքներում (ոչ շատ բարձր լեռներում)։ Ամենամեծ բնակավայրը մարզկենտրոն Աշտարակ քաղաքն է։
2. Որո՞նք են Արագածոտնի մարզի բնակչության խտության տարբերությունների պատճառները:
Պատճառը բարձրությունն ու կլիման է․
ցածր ու հարթ տեղերում ապրելը հեշտ է = շատ բնակիչներ,
բարձր լեռներում ցուրտ է ու դժվար = քիչ բնակիչներ։
3. Ի՞նչ ռեսուրսներով է հարուստ մարզը։
Մարզը հարուստ է՝ շինանյութերով (տուֆ, բազալտ և այլն), խմելու ջրով, աղբյուրներով, գեղեցիկ բնությամբ ու պատմական հուշարձաններով (զբոսաշրջության համար)։
4. Նշե՛ք Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը։
Արագածոտնում կան եզդիաբնակ գյուղեր (եզդիները ազգային փոքրամասնություն են)։ Նրանք հիմնականում ապրում են բարձրլեռնային գյուղերում և զբաղվում են անասնապահությամբ։
5. Ի՞նչ նախադրյալներ կան Արագածոտնի մարզում բնակչության հանգստի կազմակերպման համար։
Կա գեղեցիկ բնություն, լեռներ, գետերի կիրճեր, մաքուր օդ և պատմական հուշարձաններ։ Օրինակ՝ Քասաղի կիրճը, հին վանքերն ու ամրոցները։
6. Թվարկի՛ր մարզի քաղաքները։
Աշտարակ, Ապարան, Թալին։
7. Թվարկի՛ր մարզի տարաքում գտնվող ջրային օբյեկտները։
Քասաղ գետ, նրա վտակներ՝ Գեղարոտ, Ամբերդ, Ապարանի ջրամբար, Քարի լիճ, Մաստարայի սելավային գետակ։
8. Համառոտ նկարագրի՛ր տնտեսությունը։
Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է` աճեցնում են խաղող, մրգեր, հացահատիկ, զբաղվում են անասնապահությամբ։ Կան նաև գործարաններ, որոնք արտադրում են գինի, կաթնամթերք և շինանյութեր։
Առաջադրանք 1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։
Հոդված 14.
Զինված ուժերը և պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
—— Այս հոդվածը ասում է, որ քաղաքացիները պետք է պաշտպանեն իրենց երկիրը։ Դա կարևոր է, որովհետև երկրի անվտանգությունը կախված է նաև քաղաքացիներից։
Հոդված 47.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:
7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
—
Սա շատ կարևոր հոդված է, որովհետև ասում է՝ ով է համարվում Հայաստանի քաղաքացի և որ քաղաքացուն չեն կարող պարզապես զրկել քաղաքացիությունից։ Այս հոդվածը պաշտպանում է մարդկանց, որ նրանք իրենց երկրի հետ կապված լինեն ու ապահով զգան։
Հոդված 48.
Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը
1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:
2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
4. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
——
Քաղաքացիներին տալիս է երկրի ղեկավարներին ընտրելու իրավունք։ Այսպես ժողովուրդը մասնակցում է երկրի կառավարմանը, և դա ժողովրդավարության հիմքն է։
2․ Համեմատե՛ք «մարդ» և «քաղաքացի» հասկացությունները։
Մարդ՝ Յուրաքանչյուր անձ է՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է։ Ունի բնական (ծնունդով տրված) իրավունքներ՝ կյանք, ազատություն, արժանապատվություն և այլն։ Կարող է լինել առանց քաղաքացիության կամ այլ երկրի քաղաքացի։
Քաղաքացի՝ Այն մարդն է, ով ունի կոնկրետ պետության քաղաքացիություն (օրինակ՝ ՀՀ)։ Բացի ընդհանուր իրավունքներից, ունի նաև քաղաքական իրավունքներ, օրինակ՝ ընտրելու և ընտրվելու իրավունք, պետական պաշտպանություն Ունի նաև պարտականություններ՝ օրենքների պահպանում, հարկերի վճարում, հայրենիքի պաշտպանություն։
3․ Թվարկե՛ք ակտիվ քաղաքացուն բնորոշ հատկանիշներ։ Իսկ դուք ձեզ համարու՞մ եք ակտիվ քաղաքացի․պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/․
Իմ կարծիքով ակտիվ քաղաքացին այն մարդն է, ով հետաքրքրված է իր երկրի և հասարակության կյանքով և փորձում է այն լավացնել։
Մասնակցում է ընտրություններին, պահպանում է օրենքները, հետաքրքրվում է երկրի խնդիրներով, օգնում է ուրիշներին (կամավորություն), արտահայտում է իր կարծիքը քաղաքավարի ձևով, պաշտպանում է բնությունը և հանրային ունեցվածքը, հարգում է ուրիշների իրավունքները: