Դաս՝ 29,30 էջ 83-88
1. Բնութագրե ՛ք Երևանի բնական պայմաններն ու ռեսուրսները:
Երևանը գտնվում է Արարատյան գոգավորության մեջ, լանջերի վրա, բարձրությունը 860–1350 մետր է: Քաղաքով Հրազդան գետն է անցնում, ջուր ու հող կա, կլիման ցամաքային է՝ շոգ ամառ, ցուրտ ձմեռ:
2. Բացատրե ՛ք Երևանի բնակչության թվի արագ աճի պատճառները: Արտահայտե՛ք տեսակետ արագ աճի պատճառների և դրա հետևանքների վերաբերյալ:
Բնակչությունը արագ ավելացել է, որովհետև քաղաքում գործարաններ, դպրոցներ, համալսարաններ և աշխատատեղեր էին: Գյուղերից շատ մարդիկ եկել են Երևան: Արդյունքում քաղաքն ավելի մեծացել է, նոր թաղամասեր են կառուցվել, ավելի շատ մարդկանց համար տեղ է եղել:
3. ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժամանն իրենց մասնակցության աստիճանի:
Համապետական կենտրոն – ամենակարևոր քաղաք, օրինակ՝ Երևան:
Մարզային կենտրոններ – մարզերի կենտրոններ, օրինակ՝ Գյումրի, Վանաձոր, Կապան:
Տեղական կենտրոններ – փոքր քաղաքներ ու գյուղերի կենտրոններ:
4. Թվարկել Երևան քաղաքի 12 վարչական շրջանները։
Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:
5. Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ են նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:
Օգնողներ – լավ տեղ, առևտրի կենտրոն, գործարաններ, դպրոցներ:
Խանգարողներ – 1988-ի երկրաշարժը, որը ավերեց շատ շենքեր ու գործարաններ, մարդիկ հեռացան քաղաքից:
6. Տվե ՛ք Վանաձոր քաղաքի աշխարհագրական բնութագիրը:
Վանաձորը տեղակայված է լեռնային գոգավորությունում՝ գետերի մոտ: Ունի երկաթուղի ու ճանապարհներ, հեշտ է տեղաշարժը մյուս քաղաքների հետ:
7. Հայաստանի քաղաքների շարքում ո՞րն է Վաղար շապատի հատուկ դերը
Վաղարշապատը հոգևոր կենտրոն է, այստեղ է Հայ Առաքելական Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այստեղ է կաթողիկոսի նստավայրը, այս պատճառով քաղաքն առանձնահատուկ է:
8. Գնահատե ՛ք Կապան քաղաքի զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:
Բնական նախադրյալներ – լեռնային տեղ, գետերի մոտ:
Տնտեսական նախադրյալներ – հանքեր են կան (պղինձ, ոսկի), Կապանը մարզկենտրոն է, առևտրական կապեր ունի Իրանի հետ:




