Հայոց լեզու

ԹԵՍՏԵՐ

Գիրքը

ԹԵՍՏ 1

1. Դասերից հետո տղային տեսնելով` տնտեսուհին ինչի՞ վրա զարմացավ:
1) Տղան ծամոն էր ծամում:
2) Տղան չէր ուզում տուն գնալ, որովհետև խաղում էր երեխաների հետ:
3) Տղային ոչ մի վատ բան չէր պատահել:
4) Տղան զարմանալի թեթևությամբ ցած թռավ աթոռից, որպեսզի դասարան գնա:


2. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի I հատվածի բովանդակությանը:
1) Էմին պատկերացում չուներ, թե ինչ է դպրոցը։
2) Տղան առաջին անգամ էր որևէ տեղ գնում առանց հոր:
3) Նոր հագուստների մեջ տղան իրեն լավ չէր զգում:
4) Էմին կարծում էր, որ տղայի համար դեռ շուտ է դպրոց գնալը:


3. Հետևյալներից ո՞րը տեքստում կա:
1) ուսանելի առակներ
2) իրապատում հեքիաթներ
3) ժողովրդական առած-ասացվածքներ
4) զվարճալի բառախաղեր

4. Ո՞ր բառն է սխալ գրված:
1) բրդյա
2) հարդակ
3) արթուն
4) զվարթ


5. Ո՞ր բառն է սխալ գրված:
1) ինչևէ
2) անէական
3) ակնէրև
4) ելևէջ


6. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) սրամիտ
2) ծիծաղել
3) տնօրեն
4) ուսուցչուհի


7. Տրված բառերից ո՞րը սարսափել բառին հոմանիշ չէ:
1) զարհուրել
2) վհատվել
3) երկյուղել
4) վախենալ


8. Ո՞ր բառում գաղտնավանկ չկա:
1) տնտեսուհի
2) ուսուցչուհի
3) նախասրահ
4) զվարճալի


9. Ո՞ր բառն է կազմությամբ բարդ:
1) քաղաքային
2) զբոսայգի
3) դասարան
4) ճանապարհ


10. Ո՞ր բառում մեկից ավելի ածանց կա:
1) ուսուցչուհի
2) տնտեսուհի
3) ծիծաղելի
4) թեթևություն


11. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով:
1) աղբարկղ
2) զգեստ
3) դուռ
4) նախասրահ


12. Ո՞ր բառն է ժխտական դերանուն:
1) երբեք
2) չգիտի
3) ոչինչ
4) բոլորովին


13. Ո՞ր բայը սոսկածանցավոր չէ:
1) հագնել
2) վերջանալ
3) կրկնել
4) թռչել

14. Ո՞ր նախադասության մեջ ստորադասական շաղկապ կա:
1) I. 2
2) I. 3
3) II. 1
4) II. 2


15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս, երեխաները` նույնպես:
1) դուր է գալիս — բայ, անկատար ներկա
2) իրեն — անձնական դերանուն, I դեմք
3) ասել — անորոշ դերբայ
4) միայն — սահմանափակման վերաբերական

16. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական:
1) II. 2
2) II. 11
3) III. 12
4) IV. 10


17. Տրված նախադասության մեջ ընդգծված բառը ի՞նչ պաշտոն է կատարում:
Էմին նախասրահում սպասում էր դասերը վերջանալուն:
1) ժամանակի պարագա
2) հանգման անուղղակի խնդիր
3) ուղիղ խնդիր
4) վերաբերության անուղղակի խնդիր

18. Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ չկա:
1) I. 6
2) II. 2
3) III. 2
4) IV. 14

19. Ո՞ր նախադասության մեջ բացահայտիչ չկա։
1) I. 1
2) I. 2
3) II. 11
4) III. 9


20: Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Սակայն նա իրեն հպարտ զգաց՝ տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից, որպեսզի դասարան գնա:
1) դասարան – տեղի պարագա
2) ինչպիսի – որոշիչ
3) թեթևությամբ – միջոցի անուղղակի խնդիր
4) գնա — ստորոգյալ

21. II հատվածից դո՛ւրս գրիր մի բառ, որում ը-ի սղում կա:

Փոքրիկ:

22. II հատվածից դո՛ւրս գրիր մի բառ, որի շեշտը վերջին վանկի վրա չէ:

Որևէ:

23. IV հատվածից դուրս գրիր գրեթե բառի հոմանիշը։

Համարյա:

24. Տեքստի ո՞ր բառն է նշանակում մարմնի որևէ անդամի վնասվածք պատճառել:

Հաշմել:

25. Տեքստից դուրս գրիր մեկ բարդածանցավոր բառ:

Տնտեսուհի:

26. IV հատվածից դո՛ւրս գրիր արմատ+հոդակապ+արմատ կազմությամբ բառը:

Սրամիտ:

27 II հատվածից դո՛ւրս գրիր գործիական հոլովով դրված 1 գոյական:

Աղջիկներով:

28. I հատվածից դո՛ւրս գրիր այն բառը, որի հոգնակին անկանոն է (չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ):

Կին — Կանայք:

29. III հատվածից դո՛ւրս գրիր ստացական հոդով գոյականը:

Երեսիդ:

30. IV հատվածից դուրս գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ:

Պատասխանեիր:

31. IV հատվածից դո՛ւրս գրիր I ժամանակի մակբայ:

Արդեն:

32 III. 9 բարդ նախադասությունը քանի՞ պարզ նախադասությունից է բաղկացած:

4:

33. IV.10 նախադասությունից դուրս գրիր այն բառը, որը հանդես է եկել ուղիղ խնդրի պաշտոնով։

Խոսք:

34. Գրիր II.1 նախադասության գնալը բառի պաշտոնը։

Ենթակա:

35. IV.11 նախադասության մեջ բութը ինչի՞ համար է դրված։

Ստորոգյալի զեղճում:

Թեստ 2

1. Ինչո՞ւ Օլիվ փողոցն անցնելուց հետո ձին սկսեց արշավել:
1) Այդ փողոցում շատ այգիներ կային:
2) Դա շատ ընդարձակ փողոց էր:
3) Այդ փողոցը Արամի տնից հեռու էր:
4) Դա քաղաքի վերջին փողոցներից մեկն էր:

2. Ո՞ր միտքն է հակասում տեքստի բովանդակությանը:
1) Ընտանիքի բոլոր անդամներին հայտնի էր, որ Մուրադն ընդունակ է տարօրինակ արարքների:
2) Ընտանիքը արտագաղթել էր մի այլ երկրից, հավանաբար հայրե նիքից:
3) Նկարագրվող ընտանիքը աղքատ էր, բայց ոչ այնքան, որ չկարողանար ձի գնել:
4) Ձի հեծնելը Արամի վաղեմի երազանքն էր եղել:

3. Հետևյալ բառերից ո՞րը հեղինակը չի գործածել իրենց աղքատության չափը ցույց տալու համար:
1) ծայրահեղ
2) ամենազարմանալի
3) անհեթեթ
4) սոսկալի

4. Ո՞ր թվականի գրության մեջ սխալ չկա:
1) իներորդ
2) տասչորս
3) հինգերրորդ
4) վաթսուն

5. Ո՞ր բառն է սխալ գրված:
1) զարդուցիչ
2) ախորժակ
3) ջրարբի
4) բերքառատ

6. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա։
1) խորհրդավոր
2) ազնվություն
3) տարեկան
4) առավոտյան

7. Տրված բառերից որի՞ հոմանիշը I հատվածում չկա:
1) իղձ
2) կասկած
3) վաղորդայն
4) գերդաստան

8. Ո՞ր բառը եռավանկ չէ:
1) գեղեցիկ
2) սպիտակ
3) լուսամուտ
4) հրաշալիք

9. Ո՞ր բառը կազմությամբ պարզ չէ:
1) վստահ
2) աշխարհ
3) հրաշալիք
4) սենյակ

10. Ո՞ր բառում մեկից ավելի ածանց կա:
1) մրգաստան
2) բնական
3) բոլորովին
4) անմեղորեն

11. Ո՞ր բառն է հավաքական գոյական:
1) աշխարհ
2) ամբողջ
3) տոհմ
4) մենք

12. Ո՞ր նախադասության մեջ է թվականը գործածված գոյականաբար:
1) I. 1
2) I.7
3) ΙII. 2
4) IV. 5

13. նախադասության մեջ ո՞ր ժամանակաձևով դրված ստորոգյալ չկա:
1) անցյալ կատարյալ
2) անկատար անցյալ
3) վաղակատար անցյալ
4) ապակատար անցյալ

14. I հատվածի ո՞ր նախադասության մեջ կապ չկա:
1) 1
2) 5
3) 7
4) 8

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար չի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք՝ փող:

1) ինձ — անձնական դերանուն, տրական հոլով
2) նույնը — ածական, դրական աստիճան
3) հեծնելու — անորոշ դերբայ, ու հոլովում
4) ուրիշ — անորոշ դերանուն

16. Ո՞ր նախադասությունն է պարզ:
1) I.2
2) I.5
3) II.2
4) III.1

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
-Եթե ուզում ես չի նստել, լուսամուտից դուրս թռիր,- ասաց նա:
1) նպատակի պարագա
2) հանգման անուղղակի խնդիր
3) ուղիղ խնդիր
4) տեղի պարագա

18. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա:
1) II.2
2) III.1
3) IV.3
4) IV. 5

19 I. 1 նախադասության մեջ քանի՞ ենթակա կա:
1) 2
2) 3
3) 4
4) 5

20. Նախադասության անդամներից որի» շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Բացի այդ, մենք հռչակված էինք մեր ազնվությամբ նույնիսկ այն ժա-մանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր:

1) երբ — ժամանակի պարագա
2) աշխարհն էր — պարզ ստորոգյալ
3) երկրում – տեղի պարագա
4) ողջ – որոշիչ

21. II հատվածից դո՛ւրս գրիր I բառ, որում ի -ն հնչյունափոխվել է ը-ի:

Ազնվություն:

22. I. 2 նախադասությունից դո՛ւրս գրիր այն բառաձևը, որի շեշտը վերջին վանկի վրա չէ:

Լուսամուտը:

23. Ամենազարմանալի բառում քանի՞ բաց վանկ կա:

6:

24. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ազգականի որդի:

Զարմիկ:

25. I հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված 1 բառ:

Երազ:

26 II հատվածից դուրս գրիր արմատ+արմատ+ածանց (առանց հոդակապի) կազմությամբ բառը:

Շնչառություն:

27. II հատվածից դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

Ամենահարուստ:

28. IV հատվածից դո՛ւրս գրիր այն բառը, որը ենթարկվում է ան արտաքին հոլովման:

Մրգաստաններ:

29. IV հատվածից դո՛ւրս գրիր ստացական հոդով գոյականը։

Շորերս:

30. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր ենթակայական դերբայը:

Արբեցնող:

31. II. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր վերաբերականը:

Նույնիսկ:

32. III. 8 բարդ ստորադասական նախադասությունից դո՛ւրս գրիր գերադաս բաղադրիչը:

Ապա դա գողանալ չէ:

33. II հատվածից դո՛ւրս գրիր որևէ հետադաս որոշիչ։

Այնքան արբեցնող:

34 Գրիր I. 2 նախադասության բախելով բառի պաշտոնը:

Ձևի պարագա:

35. III. 2 նախադասության մեջ շեշտերն ինչի՞ համար են դրված:

Կրկնակի շաղկապի համար:

ԹԵՍՏ 3

1. Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության:
1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային հա-մերգ էր լսել:
2) Բենը երաժշտական կրթություն ուներ:
3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:
4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:

2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում՝ հակադրվելով Բենին:
1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:
2) Բենը նվագել գիտի:
3) Բենը մի օր դաշնամուր կունենա:
4) Բենը արտասովոր մարդ է:

3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:
1) թեյի
2) գնայի
3) կարդայի
4) երգեյի

4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:
1) ինչ-որ
2) հենց-որ
3) կամաց-կամաց
4) քիչ-քիչ

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) գուրգուրանք
2) ուղղություն
3) հատկապես
4) միջին

6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:
1) նկատել
2) ամենևին
3) թախծալի
4) ենթադրել

7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
1) 3 բաց, 2 փակ
2) 2 բաց, 3 փակ
3) 3 բաց, I փակ
4) 4 բաց. I փակ

8. Տրված բառերից որի հոմանիշը տեքստի II հատվածում կա:
1) փաղաքշանք
2) տենչանք
3) մեծարանք
4) պարծանք

9. Ի՞նչ է նշանակում համակել բառը:
1) ամբողջապես պատել
2) դժգոհությամբ վանել
3) կասկած հայտնել
4) միայնությունից տխրել

10. Ո՞ր բառն է պարզ:
1) մեղեդի
2) ժամանակ
3) զգացում
4) հրաշալի

11. Ո՞ր բառում նախածանց չկա:
1) արտասովոր
2) անկյուն
3) ենթադրել
4) տարօրինակ

12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:
1) I
2) II
3) III
4) IV

13. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր -ով։
1) դաշնակահար
2) խմբավար
3) խմբագիր
4) խաչքար

14. Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:
1) ցանկություն – ա ներքին
2) աղջիկ — այլաձև
3) նվագել — ու արտաքին
4) րոպե — վա արտաքին

15. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:
1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք
2) միշտ — ածական, դրական աստիճան
3) կլիներ – բայ, ենթադրական անցյալ
4) եթե — ստորադասական շաղկապ

16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:
1) I.1
2) II. Ι
3) II. 4
4) IV. 2

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:
Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է։
1) ձևի պարագա
2) որոշիչ
3) ստորոգելի
4) չափի պարագա

18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:
1) 2
2) 3
3) 6
4) 7

19. I. 1 նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:
1) գոյականով
2) ածականով
3) դերբայով
4) դերանունով

20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ:
1) աթոռը – ուղիղ խնդիր
2) մի քանի – չափի պարագա
3) երաժշտությունն — ենթակա
4) մեղեդու նման – որոշիչ

21. II հատվածից դուրս գրիր 1 բառ, որում ե -ն հնչյունափոխվել է ի-ի:

Նկատի:

22 I. 5 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։

23. II հատվածից դո՛ւրս գրիր 1 բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա:

Աղջկան:

24. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ:

Ստույգ:

25. IV հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժըշտությունը:

Մեղմ ու թաղծալի:

26. II հատվածից դո՛ւրս գրիր 1 կրկնավոր բարդություն:

Երկար — Երկար:

27. II հատվածից դուրս գրիր որոշյալ դերանունը:

Ամեն ինչ:

28. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր I մակբայ:

Շատ լավ:

29. IV. 1 նախադասությունից դուրս գրիր պատճառական բայը:

Մոտեցրեց:

30. I հատվածից դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ:

Լսել է :

31. 1. 7 նախադասությունից դուրս գրիր 1 համակատար դերբայ:

Անցնելիս:


32 Գրիր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա:

9:

33. 1.7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված:

Քանի որ Էմման մտքում է ասում:

34. Գրիր 1. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը։

հանգման անուղղակի խնդիր:


35. Հետևյալ նախադասության շարադասությունը փոխիր այնպես, որ ստորակետերը չդրվեն, և դի՛ր համապատասխան կետադրությունը:


Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց:

Էմման մտածեց՝ նկատելով նրա ժպիտը:

———

1 Ինչի՞ց են աշակերտները հասկանում ուսուցչուհու հրահանգները I. 1- 6 նախադասություններում:
1) ձայնի երանգից
2) ձեռքերի շարժումներից
3) դեմքի արտահայտությունից
4) հրահանգ արտահայտող բառերից


2.Թվերն արտասանելու ժամանակ հեղինակն անհանգստանում էր, որ
1) հանկարծ Մադաթը չզայրացնի ուսուցչուհուն:
2) Արտավազդը չհայտնվի իր խմբում:
3) ուսուցչուհին չհրահանգի վազել երկար ճանապարհ:
4) ուսուցչուհին բավարար ժամանակ տա՝ նշանակված կետը վազքով հասնելու:

3. Ո՞ր բառի բաղադրիչներն են գրվում միասին:
1) ի(վեր)
2) ի (մի) բերել
3) ի(զուր)
4) ի(նշան)

4 Ո՞ր տարբերակի բառակապակցությունների ընդգծված բառերն են սխալ գրված:
1) հորդ անձրև, կովի հորթ
2) հարդ տարածություն, չորացած հարթ
3) ուղտերի քարավան, ուխտի գնալ
4) վարակիչ ախտ, փողոցների աղտը

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:
1) թվակիր
2) դասամիջոց
3) վախվորած
4) գունատ

6 Ո՞ր բառում գաղտնավանկ չկա։
1) սրբվել
2) խտանալ
3) թվակիր
4) երկրորդ

7 Ուսուցչուհի բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:
1) 2 բաց, 2 փակ
2) 3 բաց, 2 փակ
3) 3 բաց. I փակ
4) 4 բաց

8. Ի՞նչ է նշանակում սուրալ բառը:
1) ցած նետվել
2) արագ ընթանալ
3) տեղում անշարժանալ
4) սուր ճչալ

9. Ո՞րն է ճախրել բառի հոմանիշը:
1) սայթաքել
2) սավառնել
3) տրտմել
4) հապաղել

10. Ո՞ր բառն է բարդ։
1) հորաքույր
2) ուսուցչուհի
3) գունատ
4) երեխա

11 Ո՞ր բառում որդ-ը ածանց չէ:
1) վազորդ
2) վարորդ
3) անձրևորդ
4) գնորդ

12. Ո՞ր բառն է թվական:
1) զույգ
2) երկրորդ
3) կենտ
4) թվակիր

13 II հատվածի ո՞ր նախադասության մեջ հրամայական եղանակի բայաձև կա:
1) 1-ին
2) 2-ին
3) 3-ին
4) 4-ին

14 Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։
1) հրամանատար
2) ծխատար
3) վերնագիր
4) վիպագիր

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
Նրա հայացքն ու կեցվածքը բաց անամոթությամբ ասում էին, որ ին-քը կհաղթի ինչ:
1) բաց — ածական
2) անամոթությամբ – գոյական, գործիական հոլով
3) կհաղթի – բայ, ենթադրական ապառնի
4) ինչ — փոխադարձ դերանուն (անձնական դերանուն)

16. II հատվածի ո՞ր նախադասության մեջ հարակատար դերբայ կա:
1) 1-ին
2) 2-ին
3) 3-ին
4) 4-ին


17. Ո՞ր նախադասության մեջ վերաբերական չկա:
1) I.9
2) I. 10
3) III. 1
4) III. 2

18. IV. 5 բարդ նախադասությունը քանի պարզ նախադասությունից է բաղկացած:
1) 4
2) 3
3) 6
4) 5


19. II.9 նախադասության մեջ ինչպիսի՞ դերանուն չկա:
1) անձնական
2) ցուցական
3) որոշյալ
4) հարցական


20 Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
Նա լավ հրամանատար էր. նա ուզում էր ունենալ այնպիսի ջոկատ, որի յուրաքանչյուր մարտիկը լիներ վարահելի վազորդ։


1) ջոկատ — ուղիղ խնդիր

2) վստահելի — ձևի պարագա
3) մարտիկը – ենթակա
4) վազորդ — ստորոգելի


21. I հատվածից դուրս գրիր այն բառը, որում երկհնչյունի հնչյունափոխություն կա:

Աշխուժություն:

22. Տեքստից դուրս գրիր 1 հատուկ գոյական (ոչ անձնանուն):

23 I հատվածի ո՞ր բառն է նշանակում խոպոտ ձայներ արձակել:

Կերկերալ:

24. IV հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքը:

Աչքը մտցնել:

25. I հատվածից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված I բառ:

Մեռնել:

26. II հատվածից դուրս գրիր հականիշներ:

Լավ , վատ:

27.I հատվածից դուրս գրիր դիմորոշ հոդով բառը:

Զույգերս:

28. II. 11 նախադասության այդուհանդերձ բառը ի՞նչ խոսքի մաս է:

Վերաբերական:

29. III. 1-4 նախադասություններից դուրս գրիր սոսկածանցավոր բայը:

30. IV հատվածից դուրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

Ամենաթույլ:

31. IV հատվածից դուրս գրիր հարակատար դերբայը:

Ուզած

32. III. 2 նախադասության մեջ սառնությամբ բառը ի՞նչ պաշտոն է կատարում:

Ձևի պարագա:

33. II հատվածից դո՛ւրս գրիր այն նախադասության համարը, որի բաղադրիչները միացած են հարաբերական դերանունով:

9:

34. III հատվածից դուրս գրիր 1 բաղադրյալ ստորոգյալ:

Զորավար էր:

35. Հետևյալ նախադասության մեջ մեկ բառ զեղչի՛ր այնպես, որ բութ դրվի: Արտագրի՛ր նախադասությունը համապատասխան կետադրությամբ:

Իսկ քեզ ո՞վ ասաց, որ խմբի ղեկավարը դու ես:

Իսկ քեզ ո՞վ ասաց՝ խմբի ղեկավարը դու ես:

Հանրահաշիվ 9

Բազմանդամների բաժանումը:Բեզուի թեորեմը:

ա) 1, 7

բ) 1, 2, 5, 10

գ) 1, 2, 4

դ) 1, 2, 4, 8

ե) 1, 2, 5, 10, 25, 50

ա) -1, -3, -9

բ) -1, -3

գ) -1, -2, -5, -10

դ) -1

ե) -1, -3, -5, -15

ա) x2 + 2x — 15/x + 5 = x — 3

25 — 10 — 15 = 0

բ) 4x2 — 5x — 21/x — 3 = 4x + 7

144 — 15 — 21 = 108

Քիմիա 9

Գործնական Աշխատանք 5.02.2026

Ինչպիսի նյութեր կան օդում?

Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը (N2) 78% և թթվածինը (O2) 20%։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։

1 % (CO2 = 0.04 %)

——

Պարզ նյութ մետաղներ՝

Fe, Zn, Mg, Al

Գունավոր մետաղներ՝

H2, C, N2, Si, P4, O3, S8

Պարզ նյութ ոչ մետաղներ՝

F₂, Cl₂, Br2, I2

Գործնական  աշխատանք․<<Նյութերի դասակարգումը, բանաձևերի կազմումը  

                                                     անվանումը, հաշվարկներ բանաձևերով >>

Ընթացքը Սովորողները սեղանին  դրված  նյութերը  դասակարգելու են, հիմնավորելով   

                    իրենց ընտրությունը, գրելու են բանաձևերը և անվանումները․

                    ա)  պարզ  և  բարդ  նյութերի 

                    բ)  պարզ  նյութերը՝ մետաղների և  ոչմետաղների

                    գ)  բարդ  նյութերը՝ անօրգանականի և  օրգանականի

Առաջադրանք  1․ Բնութագրեք  Ձեր դասակարգած նյութերի ֆիզիկական և քիմիական    

                                 հատկությունները

Fe

Ֆիզիկական հատկություններ

Պինդ է

Մոխրագույն, մետաղական փայլ ունի

Լավ էլեկտրահաղորդիչ է

Մագնիսական է

Քիմիական ռեակցիաներ

Օդում օքսիդանում է (ժանգոտում է)

Փոխազդում է թթուների հետ

Zn

Ֆիզիկական

Պինդ, կապտավուն-արծաթագույն

Լավ հաղորդիչ

Քիմիական

Արձագանքում է թթուների հետ

Օդում ծածկվում է օքսիդային շերտով

Mg`

Ֆիզիկական

Թեթև մետաղ է

Արծաթագույն

Քիմիական

Այրվում է պայծառ սպիտակ լույսով

Արձագանքում է թթուների հետ

AI`

Ֆիզիկական

Թեթև, արծաթագույն

Լավ հաղորդիչ

Քիմիական

Օդում ծածկվում է պաշտպանիչ օքսիդային շերտով

Արձագանքում է թթուների հետ

__

H2`

Ֆիզիկական

Անգույն, անհոտ գազ

Թեթև գազ

Քիմիական

Այրվող է

Արձագանքում է թթվածնի հետ

N2`

Ֆիզիկական

Անգույն, անհոտ գազ

Քիմիական

Քիչ ակտիվ է

Բարձր ջերմաստիճանում արձագանքում է

O3`

Ֆիզիկական

Կապտավուն գազ

Սուր հոտ ունի

Քիմիական

Շատ ակտիվ օքսիդիչ է

Քայքայվում է O₂-ի

P4`

Ֆիզիկական

Պինդ է

Սպիտակ ֆոսֆորը թունավոր է

Քիմիական

Արագ այրվում է օդում

Արձագանքում է թթվածնի հետ

S`

Ֆիզիկական

Դեղին պինդ նյութ

Վատ հաղորդիչ

Քիմիական

Այրվում է կապտավուն բոցով

Առաջացնում է SO₂

Հալոգեններ (F₂, Cl₂, Br₂, I₂)

Ֆիզիկական

F₂, Cl₂ — գազեր

Br₂ — հեղուկ

I₂ — պինդ

Քիմիական

Շատ ակտիվ են

Արձագանքում են մետաղների հետ՝ առաջացնելով աղեր

Առաջադրանք  2 Կատարեք հաշվարկներ` ա)  Որոշեք նյութերի հարաբերական    

                                 մոլեկուլային զանգվածներ`Mr

Mr (H2) = 2
Mr (C) = 12
Mr (N2) = 28
Mr (O) = 16
Mr (Si) = 28
Mr (P4) = 124
Mr(S) = 32
Mr (F2) = 38
Cl = 36
Br = 80
I = 127
Fe = 56
Zn = 65
Mg = 24
Al = 27