Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Առաջադրանք 1
Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ) –
Հայաստանը, որը ստեղծվեց 1920 թ․-ին, երբ իշխանությունը անցավ բոլշևիկներին և երկիրը դարձավ խորհրդային։
Ս. Շահումյան –
Հայ բոլշևիկ գործիչ, որը հավատում էր կոմունիստական գաղափարներին և կարևորում էր ռուսական հեղափոխական մտածողությունը։
Ս. Կասյան –
Հայաստանի հեղկոմի ղեկավար, որի ժամանակ իրականացվեց բոլշևիկյան կոշտ քաղաքականությունը Հայաստանում։
Ի. Դովլաթյան –
Հայ բոլշևիկ գործիչ, որը մասնակցել է խորհրդային իշխանության հաստատմանը Հայաստանում։
Չեկա –
Բոլշևիկների ստեղծած հատուկ մարմին, որը զբաղվում էր բռնություններով, ձերբակալություններով և հակառակորդների ճնշմամբ։
Հ. Օհանջանյան –
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, որը ձերբակալվեց բոլշևիկների կողմից։
Հ. Քաջազնունի –
Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետը, որը նույնպես ենթարկվեց բոլշևիկյան հալածանքների։
Ռազմական կոմունիզմ –
Բոլշևիկների քաղաքականություն, որի ընթացքում պետությունը վերահսկում էր տնտեսությունը և մարդկանցից բռնությամբ վերցնում էր սնունդը։
Պարենմասնատրում –
Գյուղացիներից բերքի «ավելցուկը» վերցնելու գործընթաց, որը հաճախ թողնում էր նրանց առանց սննդի։
Կուռո (Ս. Թարխանյան) –
Փետրվարյան ապստամբության զինված ուժերի առաջնորդներից մեկը։
Հայրենիքի փրկության կոմիտե –
Կառույց, որը ստեղծվեց 1921 թ․ փետրվարյան ապստամբության ժամանակ՝ Հայաստանը փրկելու նպատակով։
Ս. Վրացյան –
Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար։
Գ. Նժդեհ –
Հայ ազգային գործիչ, որը ղեկավարում էր պայքարը Զանգեզուրում և շարունակեց դիմադրությունը բոլշևիկների դեմ։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
ունեցավ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը Հայաստանում:
2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ հիմական գծեր կառանձնացնես բոլշևիկյան տիրապետության առաջին ամիսներից:
3. Գնահատի՛ր։ Փետրվարյան ապստամբության
նշանակությունը:
——
1. Ռազմական կոմունիզմը Հայաստանում ունեցավ շատ վատ ազդեցություն։
Գյուղացիներից բռնությամբ վերցվում էր սնունդը (պարենմասնատրում), արգելվում էր ազատ առևտուրը, մարդիկ աղքատանում էին։ Շատ ընտանիքներ սովի էին մատնվում, և ժողովրդի դժգոհությունը մեծանում էր։ Այդ քաղաքականությունը խիստ վնասեց ժողովրդի կյանքին։
2. Բոլշևիկյան իշխանության առաջին ամիսներին բնորոշ էին՝
- բռնություններ և ձերբակալություններ,
- Չեկայի գործունեությունը,
- նախկին պետական գործիչների հալածանք,
- ազգային շահերի անտեսում,
- Ռուսաստանի օրենքների կիրառումը Հայաստանում։
Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը պահվում էր ուժով, ոչ թե ժողովրդի վստահությամբ։
3. Փետրվարյան ապստամբությունը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը չէր ընդունում բռնապետական քաղաքականությունը և պատրաստ էր պայքարել իր իրավունքների համար։ Թեպետ ապստամբությունը պարտվեց, այն կարևոր էր, քանի որ ստիպեց բոլշևիկներին վարել ավելի զգուշավոր քաղաքականություն։ Այն արտահայտում էր ժողովրդի ազատության կամքը։
Առաջադրանք 2
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Փետրվարյան ապստամբություն • Ա. Մյասնիկյան • Վ. Լենին • սպեցիֆիկներ • Ս. Սրապիոնյան (Լուկաշին)
• Ա. Հովհաննիսյան • Մ. Սարյան • Հ. Կոջոյան • Ա. Խաչատրյան
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դրական և
բացասական կողմեր կառանձնացնես Հայաստանի պատմության բոլշևիկյան-կոմունիստական
իշխանության շրջանից:
2. Ընդհանրացո՛ւ: Համեմատի՛ր ՀՀ և ՀՍԽՀ կառավարման համակարգերը:
3. Գնահատի՛ր: Ինչո՞ւ «Հայաստանի ՍԽՀ-ն» հետագայում փոխարինվեց «Հայկական ՍԽՀ»-ով:
Առաջադրանք 3
էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար
Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)
Գրել էսսե ստորև գրված թեմայով
Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ Մուրացան «Առաքյալը» Կրթության նվիրյալը