Հայոց լեզու

Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում

Մեր կրթահամալիրը ունի բազում առավելություններ , որը չես գտնի սովորական հանրակրթական դպրոցներում։ Մեր կրթահամալիրը ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որտեղ մենք ինքներս մեր օրվա ընքացքում անցած նյութերը փորձարկում ենք այնտեղ։ Ունենք գրադարան, նաև մարզական համալիր բոլոր անհրաժեշտ խաղադաշտերով ։ Ունենք հնարավորություն գնալ արշավների և տեսնել մեր Հայաստանի հուշահամալիրները։ Ունենք ամառային և ձմեռային ճամբարներ ։ Մեր դպրոցի յուրաքանչյուր աշակերտ տիրապետում է համակարգչին։ Ունենք հնարավորություն մեր նախասիրած ուղղությամբ խորանալու հատուկ խմբակներում։ Օրինակ՝ ես ընտել եմ Գրաֆիկ դիզայնը։ Այժմ այն իմ ամենասիրելի առարկան է։ Ես սիրում եմ մեր կրթահամալիրը։ Ես ինձ չեմ պատկերացնում այլ դպրոցում։

Оставьте комментарий