Պատում
Բարև Ձեզ: Ես Կարոլինա Եսայանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցի 5.1 դասարանում: Այժմ դեկտեմբեր ամիսն է: Սեպտեմբերից սկսած, մենք ուսումնասիրել ենք տարբեր թեմաներ կատարել տարբեր քննարկումներ, ներկայացրել նախագծեր: Այս ամիսների ընթացքում ծանոթացել ենք Վ. Սարոյանի, Ավ. Իսահակյանի, Դանիել Վարուժանի, Հ. Թումանյանի ստեղծագործություններին:
Հաճույքով կարդացի Վ. Սարոյանի «Ես», «Աշխարհի ամենակարևոր բանը», «Հյուսնի պատմությունը», «Նապաստակը և առյուծը» պատմվածքները: Ծանոթացանք «Մարդկային կատակերգություն» Ստեղծագործություներից շատ հատվածների: Այս ստեղծագործություններից ես սովորեցի ես սովորեցի գնահատել մարդկային շատ կարևոր արժեքներ ՝ բարություն, ընկերասիրություն, փոխօգնություն, սեր կենդանիների հանդեպ: Քանի որ ես ընտրել եմ, տնային ուսուցումը, շատ տեսաերիզներ և ձայնային հաղորդագրություններ եմ պատրաստել:
1) Հ. Սահյան «Անտառում»
2) Ավ. Իսահակյան «Արագածին»
3) Վարուժան «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ»
Առանձնահատուկ ուզում եմ նշել «Համացանցը ընկեր է՞, թե՞ թշնամի» աշխատանքը:
Շատ հետաքրքիր էր «Իմ ուսումնական աշունը» նախագիծը:
Ստեղծեցի պատմվածք «Տատիկի ու պապիկի երազանքը» վերնագրով, պատրաստեցի տեսաերիզ:
Այս ամիսների ընթացքում սովորեցինք և ամրապնդեցինք մեր գիտելիքները հականիշ և հոմանիշ, բառի կազմության, բազմիմաստ բառեր, փոխաբերական իմաստով գործածված բառեր թեմաներով: Կրկնեցինք հայրեն այբուբենի տառերի և հնչյունների մնանությունները և տարբերությունները: Հոկտեմբերի 18 – 22 փաթեթի առաջադրանքներով կրկնեցինք բառի կազմությունը, անծանոթ բառերի բացատրությունը: Շատ հետաքրքիր և ուսանելի էր ավարտական, ամփոփիչ առաջադրանքների փաթեթը: 12 փաստերից բոլորն էին լավը, բայց ես ընտրեցի մայրիկ բառի մասին տարբեր լեզուներով: Քերականական առաջադրանքները ստիպեցին ինձ նորից կրկնել անցած նյութը: Տարբեր բառերով կազմեցի պատմվածքներ:
Վերջում ներկայացրեցի «Իմ նախասիրությունը» թեմայով ձայնային հաղորդագրություն:
Այս պատումով ներկայացրեցի այս ամիսների իմ աշխատանքը: