Մաթեմատիկա

Մաթեմատիկա 02.12.2021

1128. Աստղանիշի փոխարեն տեղադրել այն թիվը, որի դեպքում կստացվի հավասարություն.

Ա) 1/2 = 4/8

Բ 1/3 = 9/27

Գ) 2/5 = 8/20

Դ) 5/6 = 20/24

Ե) 4/3 = 16/12

Զ) 7/8 = 21/ 24

Է) 2/3 = 18/27  

Ը) 4/46 = 2/23 

Թ) 100/10 = 10

Ժ) 1/1 = 2/2

1130. Յուրաքանչյուր կոտորակի համարիչն ու հայտարարը բաժանել նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարին.

8/12, 21/14, 35/15, 18/24, 36/48, 51/17, 64/42, 9/75, 42/69, 52/28:

8/12 = 8 : 4/12 : 4 = 2/3

21/14 = 21 : 7/14 : 7 = 3/2

35/15 = 35 : 5/15 : 5 = 7/3

18/24 = 18 : 6/24 : 6 = 3/4

36/48 = 36 : 12/48 : 12 = 3/4

51/17 = 51 : 17/17 : 17 = 3/1

64/42 = 64 : 2/42 : 2 = 32/21

9/75 = 9 : 3/75 : 3 = 3/25

42/69 = 42 : 3/69 : 3 = 14/23

52/28 = 52 : 4/28 : 4= 13/7

1131. Կրճատել կոտորակները.

Ա) 5/100  = 1/20

36/24 = 3/2

19/57 = 1/3

18/12 = 3/2

6/4 = 3/2

32/88 = 4/11

Բ) 72/60 = 6/5

44/99 = 4/9

30/9 = 10/3

84/66 = 14/11

132/81 = 44/27

169/26 = 13/2:

Մայրենի

Մայրենի 01.12.2021

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնակների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:

հոգեվարք-կիսամահ

Lճից դուրս ընկած ձկները հոգեվարքի մեջ էին:

բյուրազան — անթիվ

Իմ ծննդյան օրը ես ստացել էի բյուրազան ծաղիկներ:

անգութ — անսիրտ

Ես չեմ սիրում չար ու անգութ մարդկանց:

դյութական — կախարդական

Նոր տարին շատ դյութական է ինձ համար

Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:

Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:

— չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն — ծաղիկները համեմատել էին թիթեռների հետ.


— այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես — աղբյուրները համեմատել էին իրենց մաքրությամբ և պարզությամբ մանուկների պես.

Նա մենակ էր, ինչպես մի թռչուն — Նա ապրում էր առանց ընտանիքի

Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:

Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնակների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …