Հանրահաշիվ 9

Հ. Դասարանական Աշխատանք

-x + 6x = 3 + 4

5x = 7

Պատ.՝ 5:

Պատ.՝ 4:

11 + (-11)/-20 = 0/-20 = 0

1x = -10 x 3

1x = -30

x = -30

Պատ.՝ ոչ:

Պատ.՝ այո:

Պատ.՝ 6:

Պատ.՝ -1:

Պատ.՝ 1:

23 — 9 = 14

p = 14

2x + 26 = 0

2x = 0 — 26

2x = -26

x = -13

-x — 3 = 2x + 8

-x — 2x = 3 + 8

-3x = 11

Պատ.՝ -3:

Պատ.՝ -1:

-2x + 1 = -9

-2x = -9 — 1

-2x = -10

x = 5

Պատ.՝ 5:

Շարադրություններ

Ճամբարային մի օրվա պատմություն

Արմեն անունով մի տղա, շատ չարագործ էր, ինչի պատճառով իրան տարան ճամբար։ Նրա ծնողները ուզում էին, որ նա սովորի լավ բաներ ու ընկերների հետ անցկացնի ժամանակը։ Առաջին օրը Արմեն մի քիչ տխուր էր, չէր ուզում հեռանալ տնից և հուզված էր նոր մարդկանց հանդիպելու համար։

Երբ սկսվեցին առաջին խաղերը, Արմեն սկսեց մտածել, թե ինչպես կարող է մի փոքր խառնել խաղը։ Նա թաքցրեց մի քանի խաղալիք և տեղաշարժեց նշանները։ Մյուս երեխաները շփոթվեցին ու երբ հասկացան որ այդ ամեն ինչը Արմենն է արել՝ բարկացան: Բայց Արմեն ծիծաղում էր ու չէր հասկանում, որ իր վարքը մյուսներին վատ տրամադրություն է տալիս։

Մինչ խաղերը շարունակվում էին, Արմենը նկատեց, որ միասին խաղալը ավելի լավ է, քան միայն իրենով զվարճանալը։ Նա որոշեց օգնել երեխաներին գտնել թաքնված խաղալիքները։ Փոքրիկ օգնությունները շուտով դարձան ավելի շատ ընկերասիրություն, և երեխաները սկսեցին նրան վստահել ու միասին խաղալ։

Ճամբարի մյուս խաղերին՝ հանելուկներին և թիմային խաղերին, Արմեն մասնակցեց: Նա հասկացավ, որ ուրիշներին օգնելը շատ ավելի լավ է, քան խաղեր խառնելը։

Օրվա վերջում, երբ երեխաները նստեցին կրակավառարանի մոտ, երգեցին ու պատմեցին իրենց օրը, Արմեն էլ նստեց ընկերների կողքին։ Նա հասկացավ, որ լավ լինելը և ընկերների հետ խաղալը ոչ միայն զվարճալի է, այլև բերում երջանկություն։

Հայոց լեզու, Գրականություն

Ամառային ընթերցանություն

Այս ամառ ես ընթերցել եմ երկու գիրք։ Կարող էր ավելի շատ լինել, բայց այս անգամ որոշեցի հանգիստ անցկացնել ամառս։

Կպատմեմ իմ հավանած գրքի մասին, որը Ռոալդ Դալի «Ջեյմսն ու հսկայական դեղձը» գիրքն է:

Գիրքը մի տղայի մասին է՝ Ջեյմս անունով, ում ծնողները մահացել են, և նա սկսեց ապրել իր չար մորաքույրների հետ։ Մի օր ամեն ինչ փոխվեց, երբ դեղձը կախարդանքով հսկայական դարձավ, ու Ջեյմսը դրա մեջ ընկավ: Այդ պահից սկսվեց հետաքրքիր արկածը:

Իմ ամենասիրած պահն այն է, երբ Ջեյմսն ու մնացած միջատները շարժեցին դեղձը, և այն ուղիղ գլորվեց մորաքույրերի վրա։ Նրանք արժանի էին դրան, քանի որ շատ վատ էին վարվում Ջեյմսի հետ և ստացան իրենց պատիժը։

Գրքի իմաստը շատ պարզ է՝ ցույց է տալիս, որ եթե բարի ու համբերատար ես, նույնիսկ դժվարությունների ժամանակ կարող ես լավ բաներ գտնել։ Ջեյմսի կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե նրա ծնողներն այլևս կողքին չէին, նա կարողացավ գտնել իրական ընկերներ և մարդկանց, ովքեր սիրում ու աջակցում էին նրան։

Հայոց լեզու, Գրականություն

Ոնց եմ անցկացրել իմ ամառը

2025 թվականն է։ Ամառը շատ լավ անցավ, բայց այնպես արագ անցավ, կարծես ակնթարթ լիներ։ Հիմա ուզում եմ գրել ամառվա ամենահրաշալի պահերը, որպեսզի երբեք չմոռանամ այն ամենը, ինչ արեցի այս ամառ։

Սկզբում Ռուսաստանից եկավ իմ մորաքրոջ աղջիկը, և մենք շատ ժամանակ էինք անցկացնում միասին՝ դուրս գնում, խաղում ուրիշների ետ։ Բայց քանի որ եղանակը անտանելի էր, ավելի շատ նախընտրում էի տանը մնալ, քան դուրս գալ։ Ռուսաստանից Ռուսաստանում էր իմ մորաքրոջ տղեն, որը դեռ չէր եկել քննությունների պատճառով, այնպես որ իմ ժամանակի մեծ մասը անցկացնում էի արդեն եկած զարմիկիս հետ։

Հունիսը մի փոքր ձանձրալի էր, որովհետև հիմնականում հանգստանում էի:

Հուլիսին մենք գնացինք ջրաշխարհ, և ես մտածում էի, որ դա ձանձրալի է լինելու, քանի որ այնտեղ միակ երեխաները ես ու իմ փոքր զարմուհին էինք։ Բայց հենց մուտքի մոտ ես հանկարծ քարացա։ Դա նա էր՝ մորաքրոջ տղեն Ռուսաստանից։ Չէի կարողանում հավատալ աչքերիս։ Մտածում էի, որ նա չի կարողանա գալ Հայաստան, բայց պարզվեց, որ ամբողջ ժամանակ խաբում էր, որպեսզի անակնկալ լիներ: Մենք միասին մտանք ներս, փորձեցինք բոլոր էքստրիմալ սղարանները:

Կար նաև խորը լողավազան, և մեծ զարմիկը ինձ առաջարկեց մրցել, բայց փոքր զարմուհիս չկարողացավ մասնակցել, որովհետև ջուրը ամեն քայլից խորանում էր։ Այսպիսով, միայն ես ու նա մրցեցինք։ Գուշակեք ով հաղթեց։ Իհարկե՝ նա։ Ինչպիսի՜ տխրություն, որ ես չհաղթեցի։

Շատ ուրախ օր էր։ Դրանից հետո մենք հաճախ էինք ժամանակ անցկացնում միասին, և հուլիսը գրեթե ավարտվեց։

Մայրիկս ասաց, որ հուլիսի վերջում Կիպրոսից իմ հորաքրոջ աղջիկն է գալու։ Ես այնքան ուրախ էի ու անհամբեր սպասում էի այդ օրվան։ Եվ վերջապես, նա եկավ։ Անսահման երջանիկ էի նրան կրկին տեսնելու համար։

Նրա գալուց հետո մենք միասին գնացինք Սևան։ Լիճը արևի տակ փայլում էր: Քայլում էինք ափին, և սպասում, թե երբ կարող ենք լողալ լճի մեջ: Երբ եկավ այն պահը, որ պետք է լողանանք, ես մտա մեջ: Ջուրը ՇԱՏ սառն էր, որ արագ էի մրսում: Դրա պատճառով միայն ես ու իմ հայրիկն էինք լողանում: Հետո գնացինք մոտակա տներից մեկը և դրսում խաղացինք խաղեր՝ բատմինտոն, ֆուտբոլ, վալեյբոլ և այլն: Իսկ գիշերը ես և իմ մեծ զարմուհիս գնացինք դեպի լիճը և նայեցինք գեղեցիկ աստղերին: Շատ լավ անցավ:

Մի քանի օր անց այցելեցինք Հաղթանակի պուրակ, որը լի էր էքստրիմալ ատրակցիոններով։ Մենք նստեցինք համարյա բոլոր ատրակցիոնները: Հուզմունքը աննկարագրելի էր, բայց մի քիչ հետո զարմուհիս սկսեց իրեն մի փոքր վատ զգալ՝ պտույտների և շարժումների պատճառով։ Մենք դադար տվեցինք՝ դիտելով, թե ոնց են ուրիշ մարդիկ ճչում և վախից գոռում այդ ատրակցիոններում:

Գուցե այս ամառը շատ արագ անցավ և չհասցրեցի շատ բան անել, բայց կարևորը, որ ես կարողացա անցկացնել այն իմ ընտանիքի հետ:

Անգլերեն 9

How I Spent My Summer

It’s 2025, the summer was really great, but it went so fast like a blink of an eye. And now, I want to write all the awsome moments so I’ll never forget everything I did this summer.

At first, my cousin from Russia came to Armenia, and we spent a lot of time together, going outside and playing with other people. However, since the weather was really hot, I often preferred staying at home rather than going out. My other cousin from Russia couldn’t come yet because of his exams, so most of my time was spent with the one who had already arrived.

June was a bit boring, because i was mostly relaxing, than doing anything else.

In July, we went to the waterpark, and I thought it was going to be boring since the only kids there were me and my younger cousin from Russia. But right before we entered, I suddenly froze in shock. It was him, my oldest cousin from Russia. I couldn’t believe my eyes! I had thought he wouldn’t be able to come to Armenia, but it turned out he had done everything he could just to make it here. We went inside together, tried all the slides, and challenged each other.

There was a deep pool where my oldest cousin challenged me to a race, but the youngest couldn’t join because the water got too deep for her. So only me and him raced. Guess who won? Him of course. such a sadness i didn’t win.

It was really fun. after that day, we were spending time together and then July almost ended.

My mum told me that my older cousin from Cyprus would be coming at the end of July. I was so excited and couldn’t wait for that day to arrive. And finally, she did come. I was incredibly happy to see her again.

After she arrived, we went to Sevan together. The lake was sparkling under the sun, and the cool breeze made the hot day feel much better. We walked along the shore, dipped our feet in the water, and even tried some delicious local food from the nearby stalls. The mountains around made everything look magical, and we took lots of pictures to remember the day.

A few days later, we visited Victory Park, which was full of extreme rides and attractions. We went on roller coasters that twisted and flipped, swung high on giant pendulum rides, and raced each other in bumper cars. The excitement was thrilling, but after a few rides, my cousin started to feel a bit sick from all the spinning and sudden movements. We took a break, sat down, and drank some water while watching the other visitors enjoy the park. Despite feeling a little dizzy, she said it was worth it because the day was so much fun and full of unforgettable moments.

That summer was one of the best I’ve ever had. Spending time with my family, exploring places, and sharing so many laughs made every day special. Even when the weather was hot or when we got tired, those moments brought us closer together. I’ll always remember that summer as a time full of fun, surprises, and family.

Կենսաբանություն 8

Մայիսի 19-23

Ընկերներ ջան, ներկայացնում եմ այս շաբաթվա անելիքները․

  • 2024-2025 ուսումնական տարվա կենսաբանության հաշվետվություն
  • Մայիս ամսվա ամփոփում
  • Ֆլեշմոբ
  • Արտաթորության համակարգի— դասգիրքից էջ՝ 166-168
  • երիկամների հանդիպող հիվանդությունները 12

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Վերարտադրողական համակարգ, արական և իգական սեռական համակարգեր, սեռական բջիջներ, բեղմնավորում:

Պատմություն 8

2024-2025թթ.-ի ուս.տարվա ամփոփում

«Պատմություն» առարկայի ամփոփում/ Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն/

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Մոնղոլները, Գինգիս խանի գլխավորությամբ, գրավեցին Ասիայի և Եվրոպայի մեծ տարածքներ՝ մեծ ազդեցություն թողնելով աշխարհի պատմության վրա։

——

Օսմանյան կայսրությունը գրավեց Կոստանդնուպոլիսը, և Բյուզանդական կայսրությունը վերջնականապես փլուզվեց։

——

Քրիստոֆոր Կոլումբոսը հասավ Ամերիկա՝ սկսելով եվրոպական գաղութատիրության դարաշրջանը։

——

Եվրոպայում վերածնվեց հին մշակույթը, զարգացան գիտությունը, արվեստը և մարդակենտրոն մտածողությունը։

——

Մարտին Լյութերը բողոքեց կաթոլիկ եկեղեցու դեմ, ինչը բաժանեց քրիստոնեությունը նոր ուղղության։

——

Անգլիայում սահմանվեց սահմանադրական միապետություն, և թագավորի իշխանությունը սահմանափակվեց։

——

Փիլիսոփաները շեշտեցին մարդու իրավունքները, ազատությունը և գիտելիքի կարևորությունը։

——

ԱՄՆ-ը հռչակեց անկախություն Անգլիայից՝ հիմնելով առաջին ժամանակակից ժողովրդավարական պետությունը։

——

Ֆրանսիայում ժողովուրդը պայքարեց թագավորական իշխանության դեմ և ստեղծեց հանրապետություն։

——

2.

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

Նապոլեոնը, քանի որ նա ստեղծել էր իր գիրքը, որը կոչվում էր «Նապոլեոնյան օրենսգիրք»:

Լևոն 2 — րդ, քանի որ նա պաշտպանել է և զարգացրել է Կիլիկիան:

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

Ֆրանսիայում ժողովուրդը բարձրացավ թագավորի դեմ և վերջ դրեց միապետությանը։

Հչակվեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։

Նյուտոնը հայտնագործեց ձգողականության օրենքը։

Մարտին Լյութերը հրապարակեց 95 թեզեր:

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Աստղադիտակ, տպագրական մեքենա, կողմնացույց, նավարկությունը:

Տեղադրել բոլոր ամիսների հաշվետվությունները/ սեպտեմբերից մայիս  ամիսների/:

Առաջադրանք 8-րդ դաս., սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը

Պատմություն հոկտեմբեր հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն, 8-րդ դասարան

Առաջին Ուսումնական Շրջան [ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ]

Փետրվար ամսվա հաշվետվություն, 8-րդ դաս.

Ամփոփում

Ապրիլ ամսվա հաշվետվություն, 8-րդ դասարան

Տեղադրել համապատասխան հղումները.

Ուսումնասիրությունները

Արիստոտել

Զաքարյանների իշխանապետությունը

Միքելանջելո Բուոնարոտի.

Սիրադեղյանական օրեր

Անդրեաս Վեզելուս

Անանիա Շիրակացի

Տիգրան Հայրապետյան

Հասարակագիտական ստուգատես

«Ժոզեֆ Ֆուշե»

Նախագծերը

Արիստոտել

Անհատական նախագիծ

Անդրեաս Վեզելուս

Անանիա Շիրակացի

Օժտված

ԱՐՄԱՏՆԵՐ

Թարգմանությունները

Лебон Г. Психология масс

Лебон Г. Психология масс2

Հանդիպումները

Հանդիպում YereMUN կազմակերպության հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանի հետ

Հանդիպում փ.գ.դ. Աշոտ Ոսկանյանի հետ:

Մեկ էջի սահմանում  մանրամասն ամփոփել՝ ինչ թեմաներ ենք ուսումնասիրել:

Տարվա սկզբում մենք խոսեցինք աշխարհագրական մեծ հայտնագործությունների մասին։ Այդ ժամանակ տարբեր եվրոպական երկրներ՝ Իսպանիա, Պորտուգալիա, Անգլիա և Ֆրանսիա, սկսեցին նոր ճանապարհներ փնտրել դեպի Ասիա, հատկապես դեպի Չինաստան և Հնդկաստան, որպեսզի ավելի արագ առևտուր անեն։ Այդ ընթացքում Քրիստոֆոր Կոլումբոսը 1492 թվականին հայտնաբերեց Ամերիկայի մայրցամաքը։ Թեպետ նա կարծում էր, թե հասել է Հնդկաստան, իրականում դա նոր աշխարհամաս էր։ Հետագայում եվրոպական երկրները սկսեցին այնտեղ գաղութներ հիմնել։

Այնուհետև անդրադարձանք Վերածննդի դարաշրջանին (14-16-րդ դարեր), որը նոր մտածողության սկիզբ էր։ Մարդիկ սկսեցին նորից ուսումնասիրել հին հունական և հռոմեական մշակույթը, զարգացան գիտությունը, արվեստը, գրականությունն ու փիլիսոփայությունը։ Այս դարաշրջանում հայտնի նկարիչներ և գիտնականներ էին Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Գալիլեյը և ուրիշներ։

Այդ ժամանակ Եվրոպայում մեծ ուժ ուներ կաթոլիկ եկեղեցին։ Բայց շատ մարդիկ սկսեցին դժգոհել եկեղեցու կաշառակերությունից ու մեծ իշխանությունից։ Մարտին Լյութերը սկսեց բողոքել՝ դրա համար այդ շարժումը կոչվեց բողոքականություն (պրոտեստանտություն)։ Սա քրիստոնեության նոր ճյուղ էր, որն ավելի մատչելի ու ազատ մտածողություն էր առաջարկում։

Հետո ուսումնասիրեցինք Առաջին գիտական հեղափոխությունը, որը տեղի ունեցավ 16-17-րդ դարերում։ Այդ ժամանակ հայտնագործվեց աստղադիտակը, և Կոպեռնիկոսն ու Գալիլեյը ապացուցեցին, որ Արեգակը կենտրոնում է, և Երկիրն է պտտվում նրա շուրջ—ոչ հակառակը, ինչպես հավատում էին երկար ժամանակ։

Դրանից հետո ուսումնասիրեցինք Անգլիական հեղափոխությունը։ Ժողովուրդը պայքարում էր թագավորի անսահմանափակ իշխանության դեմ։ Հետագայում Անգլիայում ձևավորվեց սահմանադրական միապետություն, որտեղ թագավորն այլևս ամեն ինչ միայնակ չէր որոշում, այլ համագործակցում էր խորհրդարանի հետ։

Լուսավորականության ժամանակաշրջանը (17-18-րդ դարեր) բերեց նոր գաղափարներ մարդու իրավունքների, ազատության և հավասարության մասին։ Մտածողները, ինչպես Ժան Ժակ Ռուսոն, Վոլտերը և Ջոն Լոկը, ասում էին, որ կառավարությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե հակառակը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախկինում եղել է Անգլիայի գաղութ։ Բայց 1776 թվականին այն հռչակեց անկախություն, և սկսվեց պատերազմ Անգլիայի դեմ։ ԱՄՆ-ը հաղթեց և անկախություն ձեռք բերեց 1783 թվականին։

Ֆրանսիայում նույնպես սկսվեց հեղափոխություն 1789-ին։ Ժողովուրդը պայքարում էր թագավորից ազատվելու և հանրապետություն ստեղծելու համար։ Հեղափոխությունից հետո իշխանության եկավ Նապոլեոն Բոնապարտը։ Նա շատ տարածքներ նվաճեց, բայց վերջում պարտվեց մեծ կոալիցիային և աքսորվեց։ 1815 թվականին Վիեննայի վեհաժողովում որոշվեց, որ Ֆրանսիան պետք է վերադառնա իր հին, նախահեղափոխական սահմաններին։

Ճապոնիան երկար ժամանակ փակ երկիր էր։ Նրանք չէին առևտուր անում այլ երկրների հետ, չէին թողնում օտարերկրացիներին մուտք գործել։ Բայց 19-րդ դարում ուժեղ երկրները՝ ԱՄՆ-ը, Անգլիան, Ռուսաստանը, ստիպեցին Ճապոնիային բացվել և առևտուր սկսել։

Այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունը դեռ ուժեղ էր, բայց շատ ազգեր ցանկանում էին անկախանալ։ Այս երևույթը կոչվում է «Արևելյան հարց»։ Այդ հարցը վերաբերում էր այն ազգերին, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում՝ հույներ, բուլղարներ, սերբեր, հայեր և այլն։

Գնահատիր ինքդ քեզ՝ հիմնավորելով:

Ես ինձ կգնահատեի 9, քանի որ լավ եմ մասնակցել դասերին, ուշադրությամբ լսել եմ, կատարել եմ առաջադրանքները և փորձել եմ ամեն ինչ հասկանալ։ Մի փոքր կարող էի ավելի լավ պատրաստվել որոշ թեմաներից, բայց ընդհանուր առմամբ աշխատել եմ լավ։

Գնահատում է ծնողը՝ հիմնավորելով:

Իմ ծնողն ասաց, որ ես արժանի եմ 20-ի։ Չգիտեմ՝ ինչու, բայց երևի նրա համար, որ ես միշտ փորձում եմ պատմությունը լավ սովորել։

Հանրահաշիվ 8

Բաց և փակ միջակայքեր:Անհավասարման լուծումների բազմությունը:

 316-ա,գ,ե; 318-ա,ե;է;320-ա,գ,ե; 324;326

ա) (3, ∞) = x > 3

բ) (-∞, 5] = x ≤ 5

գ) (-6 , 2] = -6 < x ≤ 2

դ) (-4, 12) = -4 < x < 12

ե) [0 , 9] = 0 ≤ x ≤ 9

ա)

բ)

գ)

դ)

ե)

զ)

է)

ը)

թ)

ժ)

ժա)

ժբ)

ա)x < 2 = (-∞ ; 2)

բ)z > -3 = (-3 ; +∞)

գ) y ≤ -5 = (-∞ ; -5]

դ) a < -30 = (-∞ ; -30)

ե) x < 10 = (-∞ ; 10)

զ) a < -5 = (-∞ ; -5)

P = 2 (6 + x) < 5 • 4

12 + 2x < 20

2x < 8

x < 4

1.5 • 6 • h > 7 • 7 • 7

9h > 343

x > 38 1/9 (դմ)

Ճամփորդություններ

Կապույտ մզկիթ

Մայիսի 20-ին մենք գնացինք դեպի Կապույտ մզկիթ: Այնտեղ մենք ուսումնասիրեցինք մշակույթի յուրահատկությունները։ Առաջին բանը ձեռագործ աշխատանքների ցուցադրությունն էր։ Մենք տեսանք շատ հետաքրքիր աշխատանքներ, որոնք նման չէին մեր մշակույթին (բայց կարելի էր գնել որոշ բաներ):
Մզկիթի բակն էլ շատ գեղեցիկ տեսք ուներ իր բակով և կատուներով:

Հետո մենք հանդիպեցինք մի տատիկի, ով աշխատում էր այնտեղ: Նա մեզ պատմեց մզկիթի և իսլամական կրոնի առանձնահատկությունների մասին։ Նաև մեզ ասաց, թե ինչու համար էին օգտագործվել կապույտ և կանաչ գույները: Կապույտը դա երկինքն է , իսկ կանաչը՝ բնությունը: Ես մտածում էի, որ Իսլամ կրոնի հիմնական լեզուն Արաբերենն է , բայց այդ տատիկը ասաց, որ մարդիկ նաև խուսում են Պարսկերեն:

Շատ հավես ճամփորդություն էր:

Հայոց լեզու, Նախագծեր, Գրականություն

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս տարի ես շատ ձեռքբերումներ ունեցա: Մենք շատ նոր և հետաքրքիր հեղինակների հետ ծանոթացանք և կարդացինք նրանք լավագույն ստեղծագործությունները: Դասարանում վերլուծեցինք, հայտնեցինք մեր կարծիքը: Հայոց լեզվում խորացրեցինք մեր գիտելիքները շարահյուսության մեջ, սովորեցինք նախադասությունների տեսակները, նրանց գլխավոր անդամները և նրանց լրացումները: Իմ ամենահաջողված նախագծերից է Համո Սահյանի բանաստեղծությունների ընթերցումները, և նրանց վերլուծությունը: Նաև շատ եմ հավանել Ղազարոս Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործությունը, քանի որ նրանում կային հետաքրքիր մտքեր և ընդհանրապես ես սիրում եմ հեքիաթները: Շատ եմ սիրել և սիրելու եմ Հովհաննես Թումանյանի և արցակ և չափածո ստեղծագործությունները: Ինձ համար կարևոր է, որ ես սկսել եմ սիրել մեր հայ գրականությունը և ինձ հաճելի է կարդալ: