Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:

Սլացող մեքենա — մեքենա, որը սլանում է:
Արևի շուրջը պտտվող մեքենա — մեքենա, որը պտտվում է արևի շուրջը:
Թունելից դուրս եկող գնացք — գնացք, որը դուրս է գալիս թունելից:
Պատրաստակամորեն հորը մտնող երեխա — երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը:
Փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ — մարդիկ, որորնք փոշու ու մրի մեջ են աշխատում:

Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնավացած օդ:

Ընկած գրիչ — գրիչ, որը ընկել է:
Մոռացված երգ — երգ, որը մոռացվել է:
Թիթեռի հետևից ընկած երեխա — երեխա, որը ընկել է թիթեռի հետևից:
Արձակված ու կախված վարագույր — Վարագույր, որը արձակված ու կախված է:
Լուծված խնդիր — խնդիր, որը լուծվել է:
Գիշերվա անձրևից խոնացացած օդ — Օդ, որը գիշերվա անձրևից խոնացացած է:

2. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա ապրած երկար ու ձիգ  տարիների մասին  ընդամենը  մի  երկու  նախադասություն  կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս ,հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է  ու շարժվում առաջ՝   նոր  տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

3. . Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրենք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ եմ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրում այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Մաթեմատիկա

Երկրաչափություն

Քանի որ <1 = <2 որոնք համադիր են => a || b

Քանի որ BE ⊥ AD , CF ⊥ AD համադիր են => BE || CF

<B + <A = 180º միակողմանի են => DE || AC

Քանի որ ∆ABC = ∆DEF, AB = EF

Քանի որ AB = BC , CD = DE

Գրականություն

Չարենցի ,,Տաղարան,, 

1.Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքի բանաստեղծությունները։ 

2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։

Ինձ համար բոլոր բանաստեղծությունները դուր են եկել։

3.Շարքի բանաստեղծությունները հիմնականում ինչ բովանդակություն ունեն, ինչ թեմայով են գրված։ 

Չարենցը այս բանաստեղծություններով ներկայացնում էր , որ նա սիրահարված էր, և փորձում էր փոխանցեր իր սերը։

4. Ի՞նչ է տաղը, ո՞ւմ է նվիրված շարքը։

Տաղ՝ հնագույն բանաստեղծություն է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են եկեղեցական պատարագներից հետո և այդ պատճառով կոչվել են նաև երգեր։

Նվիրված է կնոջը Արփենիկին։

5. Ո՞րն է բանաստեղծությունների լեզվական առանձնահատկությունը։ 

Գրված են չափածո։

Գրականություն

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ արևահամ, սազ, ողբանվագ, արնանման, վիշապաձայն, վսեմ, հնամյա, խրճիթ, խոցել, յար, փառք։ 

արևահամ-արևի ջերմությամբ գոյացած համ

սազ – պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք

ողբանվագ-ողբի նվագ, տխուր

արնանման-արյունի նման

վիշապաձայն-վիշապի ձայնով

վսեմ — բարձր էություն ունեցող

հնամյա – հին տարի

խրճիթ – տնակ

խոցել – ծակել

յար – սիրած մարդ

փառք – բախում

2. Դուրս գրի՛ր բարդ բառեր։ 

Արևահամ, ողբանվագ, արնանման, հեզաճկուն, վիշապաձայն, ողբաձայն, երկաթագիր, արյունաքամ, լուսապսակ, արնավառ:

3. Քո բառերով ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը։ 

Չարենցը այս բանաստեղծության մեջ ներկայացնում էր , թե ինչպես է սիրում և կարևորում Հայաստանը իր համար։

4. Համացանցից ճշտի՛ր ,թե ովքեր են Նարեկացին և Քուչակը։

Նարեկացի ՝

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003), հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Քուչակ՝

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը], հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժող. զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ: Ն. Ք-ի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն. Ք-ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները:

5. Դուրս գրիր մակդիրները։ 

Անուշ Հայաստան, արևահամ բար, լացակումած լար, հեզաճկուն պար, արնանման ծաղիկներ։

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ https://docs.google.com/spreadsheets/d/1JgjlV4rEUa3tVajuhYx79SN6wFDz3m5v/edit#gid=802788652

Ընտրություն ՝ Գրաֆիկ դիզայն

Ֆիզկուլտ՝ Նետաձգություն (քանի որ պետք եմ փոխել, դեռ կմտածեմ ինչ ֆիզկուլտի մասնակցեմ)

Լրացուցիչ հաճախում դպրոցում՝ Ոչ։

Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս՝ Թումո, երգի, մաթեմատիկա, մայրենի։

Երկարօրյաից օգտվում եք՝ Ոչ։

Դպրոցի տրանսպորտից օգտվում եք(միակողմանի,երկկողմանի)՝ Ոչ

Ինչ նախագիծ եք իրականացնում(հղումը)՝ Անհատական նախագիծ

Հայոց լեզու

Գործնական քերականություն դերանուններ

Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….
1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:

Աղջկա քնքուշ հոգին բոլորը գիտեն:

ուղղական


Ամենքից շատ նա էր սպասում դրան:

բացառական


Յուրաքանչյուրն իր մասին էր մտածում:

ուղղական

Ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը:

ուղղական


Խոսեցին ամեն ինչից:

բացառական

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ, մի քանիսը, այսինչ:

ուրիշ – ուրիշի

մի քանիսը – մի քանիսի

այսինչ – այսինչի


3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք
արդեն անուշ երազներ էին տեսնում:

Ենթակա։


Եվ ուրիշ է կարոտս հիմա:

Ստորոգյալ։


Իմ հոգում ինչ-որ անհանգստություն կար:

Լրացում։

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա ոչինչ:
Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց:
Ոչ մեկ այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ոչինչով  չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով: