Հանրահաշիվ 8

Կրճատ բազմապատկման բանաձևեր:Խորանարդների տարբերությունը:

537․ Արտահայտությունը բերեք բազմանդամի կատարյալ տեսքի․

ա) (x — y) (x2 + xy + y2) = x3 — y3

բ) (2a − 3 ) ( 4a 2 + 6a + 9) = 8a3 — 27

գ) (x — 2y) (x2 + 2xy + 4y2) = x3 — 8y3

դ) (9x2 + 12x + 16 ) ( 4 − 3x) = 64 — 27x3

ե) (5a — 3b) (25a2 + 15ab + 9b2) = 125a3 — 27b3

զ) (25a2b2 + 5ab + 1 ) ( 5ab − 1 ) = 125a3b3 — 1

538. Բազմանդամը վերլուծեք արտադրիչների․

ա) a3 — b3 = (a — b) (a2 + ab + b2)

բ) 27a3 − 8b3 = (3a — 2b) (9a2 + 6ab + 4b2)

գ) 24x3 — 81 = 3 (8x3 — 27) = 3 (2x — 3) (4x2 + 6x + 9)

դ) b3 − 125 = (b — 5) (b2 + 5b + 25)

ե) c3 — 27 = (c — 3) (c2 + 3c + 9)

Անգլերեն

“Back to school”

When school has finally started, no one was waiting for it. At first day, all the students were tired and a bit scared because they might’ve forgot some things of the school. But afterwards we were happy because we could see our friends, our teachers and even the objects we love. Actually I was the one that wasn’t really happy, because , when it was summer , i had more time to hang out with my best sisters and brothers. They were my only friends at the summer because anyone else was busy with their plans. But i shall not ruin this essay so ill just continue how i feel when school started. When i was going to school at first week, i was nervous but when i saw my best friend, i was natural. Now im happy to go to school because its really interesting and fun. And could have fun with my friend!! Thats all!!

Գրականություն

,,Վարժեցնող Օսին,,

Վարժեցնող Օսին

Ես շատ հավանեցի այս պատմությունը։ Այն Օսիի լավ ընկեր Լիզա հավի ու դասընկերների մասին է ։ Պատմությունը ցույց է տալիս, որ լավ ընկերները միշտ կարող են քեզ օգնել դժվար իրավիճակներում, որտեղ ակամա հայտնվում ես դու։ Այստեղ ընկերների օգնությամբ վերջապես Օսին կարողացավ ազատվել իր անհաջող շրջանից և անգամ մեծարանքի արժանացավ։

1. Ո՞րն է այս պատմվածքի արժանիքը, կարդա՛ տարբերակները և քննարկիր։ 

Ա․ Պատմվածքը հեշտ էր ընթերցվում և զվարճալի էր։ 

Կարծում եմ, որ ճիշտ է, քանի որ պատմվածքը գրված էր հասկանալի բառերով և հետաքրքիր էր։

Բ․ Պատմվածքում ներկայացված էր մարդու և թռչունի ընկերությունը, բարեկամությունը։ 

Այո, այդպես է։ Տղան սիրեց թռչունին և նրանք սկսեցին իրար կես խոսքից հասկանալ։

Գ․ Պատմվածքը մարդկային նրբանկատ փոխհարաբերությունների արտացոլումն էր։ 

Այո, քանի որ Օսիի ընկերները շատ նրբանկատ էին և անհրաժեշտ պահին օգնության հասան նրան։

Դ․ Պատմվածքը չափազնացված չէր և կարող էր իրական պատմություն լինել։ 

Այո, պատմվածքը իսկապես կարող էր իրական պատմություն լինել, քանի որ շատ հնարավոր է այդպիսի բան։

2. Ներկայացրո՛ւ Օսիին Ա․ իր տեսանկյունից, Բ․ ընկերների տեսանկյունից, Գ․ տնօրենի և ուսուցչի տեսանկյունից։ Ա

Ա՝

Օսին մտածում էր, որ ինքը շատ անհաջողակ է, և դա նրան անհամարձակ էր դարձնում։

Բ՝

Ընկերները կարծում էին, որ Օսին լավ ընկեր է և ճիշտ չի գնահատվում ուսուցիչների կողմից։

Գ՝

Տնօրենի և ուսուցչի կարծիքով, Օսին չար, անդաստիարակ և անախորժություններ բերող տղա էր։

3. Ինչո՞ւ Օսիի և իր հավի ելույթը համարվեց հաջողված, ինչո՞ւ կարող էր հաջողված չհամարվել։ 

Հաջողված էր Օսիի ընկերների և նրանց ծնողների աջակցության շնորհիվ, և կար որոշ թյուրըմբռնում։

Երկրաչափություն 8

Բազմանկյուններ

P = AB + BC + CD + AD = 12 + 21 + 14 + 15 = 62

3 + 4 + 5 + 7 = 19

380 : 9 = 20

3 x 20 = 60

4 x 20 = 80

5 x 20 = 100

7 x 20 = 140

16 : 8 = 2

2 x 2 = 4

2 x 3 = 6

5 x 2 = 10

7 x 2 = 14

8 x 2 = 16

Քանի որ 1 + 2 + 3 փոքր է 7 — ից = > Նման կողմերով քառանկյուն հնարավոր չէ կառուցել։

Քառանկյուններ ՝

Հնգանկյուններ ՝

Վեցանկյուններ՝

5 + 6 + 4 + 6 + 6 = 27

(5 — 2) x 180 = 540

540 : 27 = 20

A = 5 x 20 = 100

B, D, E = 6 x 20 = 120

C = 4 x 20 = 80

ա)

n = 5

(5 — 2) x 180 = 540

բ)

n = 6

(6 — 2) x 180 = 720

գ)

n = 8

(8 — 2) x 180 = 1080

Գրականություն

,,Փոքրիկ քայլերի արվեստը,,

 ,,Փոքրիկ քայլերի արվեստը,,


Առաջադրանք

1. Ընտրի՛ր որևէ միտք, գրավոր մեկնաբանիր՝ արտահայտելով սեփական տեսակետը, մտորումները։ /6 և ավել նախադասություն/ ։ 

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար:

Իմ կարծիքով այս միտքն այն մասին է, որ ուզում ենք օգնություն խնդրել ամեն օր, այլ ոչ թե պարզապես կախարդական լուծումներ: Դա ցույց է տալիս, որ կարևոր է մեր ներսի ուժը առօրյա խնդիրների հետ առնչվելու և շարունակելու համար, ոչ թե հույս ունենալը, որ կախարդանքներ կլինեն: Ինչ եմ ուզում ասել, դա այն է , որ մենք ուժ ունենալով ավելի համարձակ ենք, քան հրաշքներին հավատալով։ Չեմ կարծում, որ հավատալով հրաշքներին և տեսիլքներին, կարող է ինչ որ բան փոխվել մեր մեջ։ Կարճ ասաց, այս միտքը շատ բան է ցույց տալիս մեր կյանքում, քանի որ մենք ոչ միշտ ենք օգտագործում ուժ։ Բայց այն չի նշանակում ուժեղ լինել, այլ ունենանալ խիզախություն հոգու մեջ։

Շարադրություններ

«Հին Ճոճանակ»

Օքվուդի տարրական դպրոցում, Պարոն Ջոնսոնի դասարանում բոլոր երեխանները մտածում էին այն մասին, թե արդյոք խաղահրապարակի հին ճոճանակը կարո՞ղ է մնալ, թե՞ պարզապես դեն գցել: Որոշ երեխաներ կարծում էին, որ այն շատ կոտրված է և ցանկանում էին ազատվել դրանից, իսկ մյուսները կարծում էին, որ այն կարելի է վերանորոգել և ավելի լավը սարքել:

Մի օր Դանիել անունով մի Երեխա եկավ այդ դպրոց։ Դանիելը շատ խելացի երեխա էր։ Երբ նա լսեց հին ճոճանակի մասին, մտածեց, որ զվարճալի կլիներ ապացուցել, որ այն կարելի է նորից վերանորոգել:

Ուղղակի այդ մասին խոսելու փոխարեն Դանիելն ու մի խումբ երեխաներ անցան գործի: Նրանք տնից բերեցին գործիքներ և դասերից հետո սկսեցին աշխատել ճոճանակի վրա։ Նրանք մաքրել են ժանգոտ հատվածները, սեղմել չամրացված պտուտակները և նաև ներկել տարբեր վառ գույներով։

Մի քանի շաբաթ անց ճոճանակը բոլորովին նոր տեսք ուներ: Այն փայլուն էր ու ամուր։ Երեխաները զարմացան, երբ տեսան ճոճանակի նոր և փայլուն տեսքը և չհամբերեցին փորձել այն:

Ճոճանակի բացահայտման օրը Դանիելը կանգնեց բոլոր երեխաների և դասատուների առջև և ասաց. Գիտեք, հիանալի է խոսել այն մասին, թե ինչ կարող ենք անել, բայց «Երկար խոսելու կարիք չկա, եթե ասածը կարող եք ապացուցել գործով:»․․․։

Ֆիզիկա 8

Կրկնողություն 7 — րդ դասարանի անցած թեմաներից

«ֆիզիկա» բառը հունական «φύσις» (physis) բառից է, որը նշանակում է «tabiat» կամ «բնություն»:

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

ֆիզիկա բառը նշանակում է բնություն։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրն է բացատրել բնության մեջ հանդիպող երևույթները

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է բնական կամ ֆիզիկական երևույթները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունը մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից, որոնք ստեղծված են մարդկանց կողմից։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնության երևույթ

6.ինչ է նյութը։

Նյութը այն է ինչից կազմված է մարմինը

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

մեխանիկական,ջերմային,էլեկտրական,մագնիսական,լուսայաին,ատոմային,միջուկային

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Յուրաքանչյուր առարկա որ ունի ծավալ և զանգված կոչվում է ֆիզիկական մարմին

9.:Բերեք օրինակներ:

10.ինչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում գիտության մեջ անվանում են մատերիա<

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Մենք կատարում ենք դիտումներ։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

դիտումների ընթացքում մենք հետևում ենք երևույթներին ապափորձում ենք վերստանալ երևույթները լաբոռատորիայում և դա կոչվում է փորձ։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

վարկածը դա ենթադրություն է հմնված փորդերի և դիտումների հիման վրա

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

չափել ֆիզիկական մեծություն նշանակում է համեմատոլ այն նույնատիպ մեծության հետ,որն ընդունված է որպես միավոր

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

հիմնական մետր այլ կիլոմետր,սանտիմետր,միլիմետր և այլ։քանոն

16․Զանգվածի հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Հիմնական Գրամ/գ, այլ՝ միլիգրամ, կիլոգրամ, տոննա, ցենտներ։ Չափման գործիքը՝ կշերք։

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Չափից սարքի վրա նշված գծիկները և նրանց որոշների մոտ գրված թվերը միասին կազմում են չափիչ սարքի սանդղակը։

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենա մեծ արժեքը համարվում է չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Սանդղակի երկու հարևան բաժանումների միջև եղած հեռավորությունը կոչվում է բաժանման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման ախալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել,որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմնի շարժումը կոչվում է հաշվարկման մարմին

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը ,որի չափերը տվյալ պարագայում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն մասը, որը անցել է մարմինը, տվյալ հաշվարկման համակարկում կոչվում է անցած ճանապարհ։

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Այն մեծությունը, որը ցույց է տալիս անցած ճանապարհի և ժամանակի հարաբերությունը, կոչվումը է արագություն։v=s/t ❤

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=vt

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=s/v

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Իներցիայով

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցուցյան բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներիցիա։

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

 Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Դրա համար միշտ որոշ ժամանակ է անհրաժեշտ: Մարմնի այս հատկությունը կոչվում է իներտություն:

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը։

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Կշեռքր օգնությանմբ

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Կիլոգրամով

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվացքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

р=m/V

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

կգ/մ3

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

V=m/р

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

m=рV

44.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Գնդակի գլորվելը,մոլորակների պտույտը արեգակի շուրջ

45.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմնի շարժումը կոչվում է հաշվարկման մարմին

46.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը ,որի չափերը տվյալ պարագայում կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ

47.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

կարելի է երբ մարմնի չափերը տվյալ պարագայում կարելի է անտեսել ,չիկարելի մնացած բոլոր դեպքերում

48.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը

49.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն մասը, որը անցել է մարմինը, տվյալ հաշվարկման համակարկում կոչվում է անցած ճանապարհ։

50.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

51.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Այն շարժումը, որի ժամանակ մարմինը հավասար ժամանակում անցնում է հավասար ճանապարհ, կոչվում է հավասարաչափ շարժում։

52.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Այն մեծությունը, որը ցույց է տալիս անցած ճանապարհի և ժամանակի հարաբերությունը, կոչվումը է արագություն։v=s/t ❤

53․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ

54․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=vt

55.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=s/v

56.Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը

57.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ:

58.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը վեկտորական մեծություն է։

59.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունները ունեն արժեք և ուղղություն, իսկ սկալյար մեծությունները ունեն միայն արժեք։

60․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=m/g

61.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևով չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

62.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Զսպանակի դեֆորմացիան,փայտի կոտրվելը և այլն

63.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը,դեֆորմացիան կոչվում է առանձգական հակառակ դեպքում պլաստիկ։

64.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ։

65.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

66.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ։ Այդ ուժը կոչվում է առաձգական ուժ։

67.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին: Եթե զսպանակի երկարացումը նշանակենք x, իսկ առաձգականության ուժը՝ F առ, Հուկի օրենքը կներկայացվի հետևյալ բանաձևով.

68.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=k∙x,

69.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը

70.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա։

71.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

մեքենայի անվադողերի մաշվելը

72.Ինչո՞վ է պայմանավորված շփումը

Շփման ուժը պայմանավորված է հպվող մարմինների մակերևույթների միջև առաջացող և իրար նկատմամբ նրանց շարժումը խողընդոտող ուժով։

73.Թվարկել շփման տեսակները:

Դադարի շփման ուժ – երբ մարմնի վրա ազդող հորիզոնական ուժը շփման ուժից քիչ է։
Սահքի շփման ուժ – երբ մարմնի վրա ազդող հորիզոնական ուժը շփման ուժից շատ է։

74.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Շփման ուժը կարելի է մեծացնել խորթ ու բորթ մակերևույթների պայմաններում

75.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Մակերևույթը կարելի է հարթեցնել։

76.Որ ուժն է կոչվում համազոր:

Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր միասին ազդելիս, կոչվում է ուժերի համազոր:

77.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Աշխատանք հասկացությունը ֆիզիկայում օգտագործվում է այն ժամանակ, երբ դիտարկվում է մարմնի շարժումը որեւէ ուժի ազդեցությամբ:  Այսպես են բնորոշում մեխանիկական աշխատանքը:

78.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

Աշխատանքը հավասար է մարմնի վրա ազդող ուժի եւ նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

A=Fs

79.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Ջոուլ

80.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը ֆիզիկական մեծություն է որը հավասար է ֆիզիկական մարմնի կատարած աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը։

81.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N=A/t

Վտ (վատ)

82.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A=Nt

83.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Այն մեխանիկական սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոխելու համար, կոչվում են մեխանիզմներ։ 

84.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարջ հենարանի շուրջը։

85.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

86.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ, շարժական, բազմաճախարակ։

87.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիսճախարակի առանցքը մնաուն է անշարժ, ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

88.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախաչակը, ուստի այն կոչվում է շարժական ճախաչակ։

89․Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից,բանաձևը

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

90.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Այսպիսով, մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

Այս պնդումը կոչվում է մեխանիկայի «ոսկե կանոն»։

91.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

92.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է

93.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

94.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

95.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

97.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

F=pS

98․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։

99․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Գազի մոլեկուլները, բացի իրար բախվելուց բախվում են նաև անոթի պատերին և դրա պատճառով ճնշում են գործադրում անոթի պատերին:

100․Ճնշման բնույթը հեղուկներում:Հեղուկի ճնշում:Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում:

Հեղուկների ճնշումըՀեղուկներն ու գազերը բոլոր ուղղություններով փոխանցում են ոչ միայն իրենց վրա գործադրվող արտաքին ճնշումը, այլև այն ճնշումը, որ գոյություն ունի իրենց ներսում սեփական մասերի կշռի շնորհիվ։ Հեղուկի վերին շերտերը ճնշում են գործադրում միջին շերտերի վրա, միջին շերտերը՝ ստորին շերտերի վրա, վերջիններս էլ՝ հատակի վրա։

101.Ձևակերպիր Պասկալի օրենքը:

Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։

102Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշում,գրիր բանաձևը 

Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

p=po+ρgh

Հանրահաշիվ 8

Կրճատ բազմապատկման բանաձևեր:Խորանարդների գումարը:

529. Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի.

ա) (x + y) (x2 − xy + y2 ) = x3 + y3

բ) ( 2m + n ) ( 4m2 − 2mn + n2 ) = (2a)3 + n3 = 8a3 + n3

գ) ( 3a + b ) ( 9a2 − 3ab + b2 ) = (3a)3 + b3 = 27a3 + b3

դ) (a + 2) ( a2 − 2a + 4) = a3 + 23 = a3 + 8

ե) (b + 5) (25 − 5b + b2) = b3 + 53 = b3 + 125

զ) (1 + x 2) ( x4 + 1 − x2 ) = 13 + (x2)3 = 1 + x6

530. Վերլուծե՛ք արտադրիչների.

ա) a3 + b3 = (a + b) (a2 — ab + b2)

բ) x3 + 8 = x3 + 23 = (x + 2) (x2 — 2x + 4)

գ) 27a3 + 1 = (3a)3 + 13 = (3a + 1) (9a2 — 3a + 1)

դ) b3 + 64 = b3 + 43 = (b + 4) (b2 — 4b + 16)

ե) 8c3 + 125 = (2c)3 + 53 = (2c + 5) (4c2 — 10c + 25)

զ) 64a3 + b3 = (4a)3 + b3 = (4a + b) (16a2 — 4ab + b3)

Քանի որ n3 + 1 = (n + 1) (n2 — n + 1) , և n + 1 արդեն առանց մնացորդի կբաժանվի 8 — ի = > որ n3 + 1 ևս կբաժանվի 8 — ի։