Գրականություն

Ուսումնական աշուն

Ես կարդացել եմ Ռիչարդ Բախ ,,Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը,,։ Գիրքը ցանկանում է բացահայտել այն մարդուն, որը անհատ է և ունի իր եզակի առաքելությունն այս երկրի վրա, սակայն, լինելով ամբոխի մեջ, նրան զոհ գնացած դեռ չի կարողանում իրենով դրսևորվել, չունի ինքնաճանաչվելու և ինքնաբացահայտվելու հնարավորություն: Այստեղ այդ ծանր կարծրատիպը կոտրելը իր վրա է վերցնում Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը, ով հեռանալով ամբոխից և ստեղծելով Իրենը, ետ է վերադառնում ամբոխ և նրանց սովորեցնում հոգու վեհացման ճանապարհը, առեղվածից այն կողմ տեսնելը, ինչը նրան հաջողվում է սեփական ջանքերի շնորհիվ: Գիրքը վանդակից ազատ է արձակում յուրաքանչյուր ընթերցողիս մեջ ապրող ճային և թույլ տալիս նրան թռչե՜լ, ճախրել դեպի անսահմանություն: Ինչպես գրքում է ասվում՝ «ցանկացածդ տեղը թռչելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես»: Այս ստեղծագործությունը ճայի նուրբ թևերով մարդուն հասցնում է իր երազանքների և ցանկությունների, նպատակների ու հաջողությունների իրագործման նպատակակետին, որտեղ էլ վերջապես մարդը կարողանում է վերադառնալ դեպի հեռավոր անսահմանություն: Բախի այս ստեղծագործությունը մեզ դարձնում է այն, ինչ իրականում կանք, մեր մեջ բացահայտում և երևան է հանում այն ամենը, որը չգիտես ինչու, դեռ թաքնված էր մեր մեջ:

Оставьте комментарий