Հայոց լեզու

«Ամառային հրճվանք»

Այս ամառ ես շատ հետաքրքիր եմ անցկացրել։ Կիպրոսից մեզ հյուր էր եկել իմ զարմուհի Քրիստալլան, որը ինձանից 6 — տարով մեծ էր։ Մենք շատ հաճելի ժամանակ էինք անցկացնում բակում և Երևանի գեղեցիկ ու զով այգիներում։ Ուշ երեկոյան, երբ հոգնում էինք խոսելուց, սկսում էինք կարդալ գեղարվեստական գրքեր։ Գնացել էինք նաև Սևան, ու հաճելի ժամանակ անցկացրել գեղատեսիր բնության գրկում։ Այս տարի նաև հյուրեր ունեինք Ռուսաստանից, իմ զարմիկներ ՝ Սոփին և Ազատը։ Երբեմն, Քրիստալլան զբաղված էր լինում, այլ այցելություններով, ես գնում էի տատիկիս ու պապիկիս տուն, որտեղ մնում էին իմ զարմիկները։ Նրանց հետ ևս լավ օրեր եմ անցացրել խաղալով բակում և ֆիլմեր դիտելով ՝ Երևանի կինոթատրոններում։ Այսպիսով, իմ ամառային հանգիստը անցավ ուրախ և նոր տպավորություններով, բայց նաև շատ արագ ավարտվեց․ ․ ․

Վ Ե Ր Ջ

Оставьте комментарий