Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Հարցեր և առաջադրանք
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
- Մշուշների շղարշի տակ…
Բնությունը պատվել է մշուշով:
- Ամպը լեզուն կուլ է տվել…
Ցրտից անձրևային ամպերը դարձել են ձյուն: Եվ նրանք չեն կարողանում որոտալ:
- Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
Արդեն ցերեկն էլ է շատ ցուրտ: Շուտով ձմեռ կգա և կտեղա ձյուն:
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
- Բացատրիր վարդագույնով նշված բառերը:
Մշուշ-մառախուղ, մեգ
Շղարշ-քող, այստեղ՝ ամպի նուրբ զանգված
Խաշամ-ծառերից թափված աշնան տերևներ:
Կարդալիս՝
- ի՞նչ գույներ ես տեսնում,
Կարդալով բանաստեղծությունը, աշնանային պատկերներ են գալիս. Կարմիր, կանաչ, ոսկեգույն, ոկեզօծ:
- ի՞նչ ձայներ ես լսում:
Ես լսում եմ քամու աստիճանաբար ուժեղացող ձայնը, խաշամի խշխշոցը:
