Մաթեմատիկա

Հանրահաշիվ

518. Հաշվե՛ք հարմար եղանակով.

ա) 16 ⋅ 24 = (20 — 4) (20 + 4) = 202 — 42 = 400 — 16 = 384

բ) 8 ⋅ 14 = (11 — 3) (11 + 3) = 112 — 32 = 121 — 9 = 112

գ) 3.5 ⋅ 2.5 = (3 + 0.5) (3 — 0.5) = 32 — 0.52 = 9 — 0.25 = 8.75

դ) 39 ⋅ 41 = (40 — 1) (40 + 1) = 402 — 12 = 1600 — 1 = 1599

ե) 11 ⋅ 19 = (15 — 4) (15 + 4) = 152 — 42 = 225 — 16 = 209

զ) 1.9 ⋅ 2.1 = (2 — 0.1) (2 + 0.1) = 22 — 0.12 = 4 — 0.01 = 3.99

519. Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի.

ա) (x − y) (x + y) = x2 — y2

բ) (x2 + 2) (2 − x2) = 4 — x4

գ) (2a + b) (2a − b) + b(b + c) =4a2 — b2 + b2 + bc = 4a2 + bc

դ) (7m − 2n) (2n + 7m) = 49m2 — 4n2

ե) (1 + bc) (bc − 1) = b2c2 — 1

զ) (x − 2y2) (x + 2y2) − x (x − y3) = x2 — 4y4 — x2 + xy3 = — 4y4 + xy3

520. Գրե՛ք բազմանդամների արտադրյալի տեսքով.

ա) (x + 2)2 − 52 = (x + 2 — 5) (x + 2 + 5) = (x — 3) (x + 7)

բ) (2x + 1)2 − y2 = (2x + 1 — y) (2x + 1 + y)

գ) (4a + 1)2 − 16 = (4a + 1 — 4) (4a + 1 + 4) = (4a — 3) (4a + 5)

դ) (4x + y)2 − y2 = (4x + y — y) (4x + y + y) = 4x (4x + 2y)

ե) 49 − (5t + 2)2 = (7 — 5t — 2) (7 + 5t + 2) = (5 — 5t) (9 + 5t)

զ) (3x + y)2 − z2 = (3x + y — z) (3x + y + z)

Sք = x ⋅ x = x2

Sու = (x — 2) (x + 2) = x2 — 4

x2 > x2 — 4

Sք > Sու

Հայոց լեզու

«Իրականություն քողարկված հումորով»

Ես 7.8 – ից եմ։ Ինձ դուր է գալիս իմ դասարանը, անկախ այն ամենից , ինչ ասում են ուրիշները։ Բոլորս համարյա հասակակիցներ ենք։ Ունենք նույն ձգտումները։ Բոլորս էլ ունենք թերություններ։ Չնայած մեր բազմաթիվ տարբերություններին, մեզ միավորում է մեր հումորը և զվարճասիրությունը։ Ճիշտ է ես գիտակցում եմ, որ մեր զվարճասիրությունը չափազանց է և այժմ մեր գիտելիք հավաքելու տարիներն են , բայց ամեն դեպքում մեր տարիքը իրենն անում է։ Ուրիշներն ասում են, որ մեր դասարանը դպրոցի անկարգ դասարաններից մեկն է, և անգամ դասարանում կան աշակերտներ, որոնք կուզենային փոխել իրենց դասարանը։ Բայց ոչ ես, քանի որ իմ դասարանը ինձ շատ հարազատացել է և ես իմ ընկերներին ընդունում եմ իրենց թերություններով հանդերձ։

Հույսով եմ, որ նրանք էլ ինձ են այդպես ընդունում։

Գրականություն

Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,,

Կարդա՛ Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,, ստեղծագործությունը։ 

Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության վերաբերյալ։

Ես չեմ սիրում սուտը , բայց երբեմն անհրաժեշտ է լինում ստել։ Այժմ շրջապատում կան շատ մարդիկ, որոնց դուր է գալիս քաղցր սուտը , քան դառը ճշմարտությունը։ Բայց ես անձամբ գերադասում եմ թեկուզ դառը ճշմարտությունը քաղցր ստից։

 

Գրել ասացվածքներ, առածներ ստի մասին, մեկնաբանել։ 

Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը։

Ճշմարտությունը միշտ գնահատելի է, որքան էլ այն տհաճ լինի։

Սուտը կարճ ոտքեր ունի։

Ցանկացած սուտ արագ բացահայտվում է ։

Սուտի լեզուն դանակից վատ է։

Դանակը վնասում է մարմինը, իսկ սուտը հոգին։

————

Սուտ ասողի տունը պաժառ ընկավ, ոչ ոք չհասավ օգնության։

Հաճախակի ստողին ոչ ոք չի հավատում։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:


 Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:

 Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, որպեսզի արտադրանքը որակյալ լինի։

Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, բազմազանությունը ապահովելու համար։


 Ես չեմ տեսել տոթակեզ անապատը։

 Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ հարուստ բուսականություն։

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ տեսել եմ սաղարթախիտ անտառներ։


Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց:

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, քանի որ ջրավազանը մինչև վերջ լցված չէր։

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ զբաղվեց լողով։

2. Տրված  նախադասությունները  համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:

Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:

Առաջին նախադասության մեջ կարևոր է ջրային բույսերը, իսկ երկրորդում բուսական թագավորությունը ։

– – – –– – – – –

Ո՞ր բույսերն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:

Ջրային բույսերը երկրագնդի ո՞ր թագավորության իննսուն տոկոսն են կազմում:

————


 Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:


Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:

Առաջին նախադասության մեջ կարևոր է երկրագունդը , իսկ երկրորդում իննսուն տոկոսը։

––––––––

 Որտեղի՞ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:


Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ ո՞ր տոկոսն են կազմում ջրային բույսերը։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
— Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

————

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատել է տալիս, մինչև որ
մշակն էլ չի դիմանում: Զգալ տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս: Հասկանալ կտամ, թե ես ով եմ, – զայրացած գոռգոռում էր նա: Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

2. Ընդգծված բառերը դարձրո՛ւ ժխտական։ 

 Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց: 

————

Այժմ ոչ բոլորն էին ուզում այստեղ գալ հանգստանալու:
Ոչ մեկ լրջորեն չվերաբերվեց այդ առաջարկին:
Ոչ մեկ համառորեն չէր թակում ձեր դուռը:
Երկրում այլևս հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան:
Դիմորդը ոչ բոլոր հարցերին պատասխանեց: 

3․ Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու :

Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:
Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:

———

Բոլորը հասկանում են իմ ցավը:
Ամեն ինչ ավելի լավ է, քան մենակությունը:
Ամեն ինչ խնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ամեն ինչ կարող է փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում շատերը եկան:
Ամեն ինչ խանգարում էր  գիշերային անդորրը:

Գրականություն

Ամիչիս ,,Գրագիր Ջուլիոն,,

Ամիչիս ,,Գրագիր Ջուլիոն,,

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

Իմ կարծիքով, հայրը որդուն սիրում է նրա համար, որ նա իր որդին է։ Իսկ սովորել պարտադրելը, դա արվում է երեխայի լավ ապագայի համար։


2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Ջուլիոյի արարքը ՝ խելացի, հասկացող և սիրող որդու արարք էր, որը փորձում էր թեթևացնել հոր աշխատանքը։


3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Որովհետև նրանք միշտ իմ կողքին են, սիրում , օգնում և աջակցում են։ Ես նրանց մշտական հոգածության ներքո եմ։

Ես երբեմն կարծում եմ, որ ես անտեսված եմ ընտանիքում, բայց հասկանում եմ , որ իմ ծնողները ինձ իսկապես սիրում են և փորձում են այնպես անել, որպեսզի ես առողջ, անհոգ և երջանիկ մեծանամ։


4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

Իմ հիմնական աջակցությունը ծնողներիս, իմ լավ սովորելն է։


5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Այս պատմությունը ընտանեկան սիրո մասին է։ Սերը չեն արտահայտում բառերով, այլ արարքներով։

Մաթեմատիկա

Տարբերության քառակուսին: Լրիվ քառակուսու առանձնացումը

509. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) 9a2 − 6ab + b2, երբ (a, b) = (7, 1), (9, 2),

9a2 − 6ab + b2 = (3a — b )2

(21 — 1 )2 = 202 = 400

___

(27 — 2 )2 = 252 = 625

բ) 4y2 − 4y + 1, երբ y = 5.5, 15.5:

4y2 − 4y + 1 = (2y — 1)2

(11 — 1)2 = 102 = 100

___

(31 — 1)2 = 302 = 900

_____________________________________________________

  1. Աստղանիշի փոխարեն դրե՛ք թիվ, որպեսզի հնարավոր լինի օգտագործել տարբերության քառակուսու բանաձևը.

ա) x2 − 12x + *

x2 — 2 ⋅ x ⋅ 6 + 62 = x2 — 12x + 36

բ) a2 + 10a + *

a2 + 2 ⋅ a ⋅ 5 + 52 = a2 + 10a + 25

գ) y2 + 4y + *

y2 + 2 ⋅ y ⋅ 2 + 22 = y2 + 4y + 4

դ) 4x2 + 20x + *

(2x)2 — 2 ⋅ 2x ⋅ 5 + 52 = 4x2 + 20x + 25

ե) 9p2 + 6p + *

(3p)2 + 2 ⋅ 3p ⋅ 1 + 12 = 9p2 + 6p + 1

զ) a4 + 12a2 + *

(a2)2 + 2 ⋅ a2 ⋅ 6 + 62 = a4 + 12a2 + 36

511. Բազմանդամին գումարե՛ք միանդամ, որ ստացվի լրիվ քառակուսի.

ա) a2 − 2a

a2 — 2 ⋅ a ⋅ 1 + 12 = a2 − 2a + 1 = (a — 1)2

բ) x2 + 2xy

x2 + 2 ⋅ x ⋅ y + y2 = x2 + 2xy + y2 = (x + y)2

գ) b2 + 4

b2 + 2 ⋅ b ⋅ 2 + 22 = b2 + 4b + 4 = (b + 2)2

դ) 16 + 8d

42 + 2 ⋅ 4 ⋅ d + d2 = 16 + 8d + d2 = (4 + d)2

ե) a2 + 4a

a2 + 2 ⋅ a ⋅ 2 + 4 = a2 + 4a + 4 = (a + 2)2

զ) x2 − 4xy

x2 − 2 ⋅ x ⋅ 2y + 4y2 = x2 − 4xy + 4y2 = (x — 2y)2

է) 1 + 4c

1 + 2 ⋅ 1 ⋅ 2c + 4c2 = 1 + 4c + 4c2 = (1 + 2c)2

ը) 6x + 9

32 + 2 ⋅ 3 ⋅ x + x2 = 9 + 6x + x2 = (3 + x)2

թ) x2 + x

x2 + 2 ⋅ x ⋅ 1/2 + (1/4)2 = x2 + x + (1/4)2 = (x + 1/2)2

___

  1. Ապացուցե՛ք, որ ցանկացած x թվի համար ճիշտ է անհավասարությունը: Պարզե՛ք, թե x-ի որ արժեքի դեպքում ճիշտ է հավասարությունը.

ա) x2 + 2x + 1 ≥ 0

(x + 1)2 ≥ 0

x + 1 = 0

x = -1

__

բ) x2 + 6x + 9 ≥ 0

(x + 3)2 ≥ 0

x + 3 = 0

x = -3

__

գ) x2 − 16x + 64 ≥ 0

(x — 8)2 ≥ 0

x — 8 = 0

x = 8

դ) 4x2 − 4x + 1 ≥ 0

(2x — 1 )2 ≥ 0

2x — 1 = 0

2x = 1

x = 0.5

Հայոց լեզու

«Ընկերությունը նման է գրքի»

Այո , ընկերությունը նման է գրքի։ Նա էլ գրքի նման լցնում է մեր առօրյան, հարստացնում է , գույներ է տալիս։ Ընկերությունը դառնում է մեր ուժը, մեր հենարանը, մեր աջակիցը։ Բայց այս ամենը իսկական և լավ ընկերության մասին է։ Որը մեզ օգնում է, և ո՛չ թե ցավ պատճառում։ Ընկերությունն էլ գրքի նման բացվում է օր օրի և մեզ ցույց տալիս մեր ընկերոջ բոլորովին անհայտ կողմերը։ Սակայն իսկական ընկերները իրար քննարկելով ու կիսվելով հարթում են բոլոր դժվարություններն և մաքուր պահում իրենց ընկերությունը։ Ես գրքերից գիտեմ լավ ընկերության արժեքը, բայց դեռ ինքս չեմ ճաշակել ընկերության քաղցր պտուղները․․․․․․