Բջջի բաժամումը՝միթոզ , քրոմոսոմի կառուցվածքը:Էջ35-37:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին
1․Ինչու է կարևոր, որ միտոզի ժամանակ քրոմոսոմները ճշգրիտ բաժանվեն երկու դուստր բջիջների միջև?(Ինչ հետևանքներ կարող են լինել սխալ բաժանման դեպքում?)
Որպեսզի երկու նոր բջիջներն էլ ստանան նույնչափ կարևոր տեղեկատվություն։
Եթե սխալ բաժանվեն՝ կարող են ստացվել վատ, սխալ աշխատող բջիջներ։
2․Միտոզի ո՞ր փուլում են քրոմոսոմները դասավորվում բջջի միջին հարթությունում և ինչու է դա անհրաժեշտ։
Մետաֆազում: Երբ նրանք կանգնում են բջջի կենտրոնում, բջիջը կարողանում է նրանց հավասար բաժանել երկու կողմ։
3․Ի՞նչ դեր ունեն ցենտրիոլները (կամ ցենտրոզոմները) միտոզի ընթացքում։
Նրանք ստեղծում են իլիկի թելերը, որոնք քաշում ու տեղափոխում են քրոմոսոմները,
որպեսզի ամեն կողմ ստանա իր «ճիշտ բաժինը»։
4․Ինչ տարբերություն կա պրոֆազի և տելոֆազի միջև՝ ինչպես են փոխվում քրոմոսոմները այդ փուլերում։
Պրոֆազ — քրոմոսոմները խտանում են, դառնում են տեսանելի։
Տելոֆազ — քրոմոսոմները պարուրումը բացում են, կորիզը նորից ձևավորվում է։
5․Ինչո՞ւ է միտոզը համարվում բազմաբջիջ օրգանիզմների աճի և վերականգնման հիմքը։
Քանի որ միտոզը ստեղծում է նոր բջիջներ, իսկ դրանց շնորհիվ մենք աճում ենք, ու մարմինը կարողանում է բուժվել։






