Փորձ 1. Հիմնային օքսիդների ստացումը այրման ռեակցիաներով՝ <<Հրավառություն>>։ Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիաների հավասարումները և կատարեք հաշվարկ․ ա) որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված մագնեզիումի օքսիդի զանգվածը բ) անջատված ջերմության քանակը ( կՋ), եթե փորձի համար վերցրել եք 2 գ մագնեզիում:
Փորձ 2. Հիմքի՝ մագնեզիումի հիդրօքսիդի Mg(OH)2 ստացումը միացման ռեակցիայով. մագնեզիումի օքսիդը ջրում լուծեք, համոզվելու համար, որ հիմք եք ստացել օգտագործեք հայտանյութ ֆենոլֆտալեին, ի՞նչ գույն է ստանում հայտանյութը հիմնային միջավայրում։ Գրեք Ձեր կողմից իրականացրած ռեակցիայի հավասարումը։
Փորձ 3. Իրականացրեք փոխանակման՝ չեզոքացման ռեակցիա մագնեզիումի հիդրօքսիդի և աղաթթվի միջև: Գրեք համապատասխան ռեակցիայի հավասարումը, հավասարեցրեք և որոշեք ռեակցիայի հետևանքով ստացված աղի՝ մագնեզիումի քլորիդի զանգվածը(գ):
Դասագրքից սովորել § 2․2.<<Օքսիդներ>>, կատարել էջ 17 –ի առաջադրանքները։
1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։
Անսեռ բազմացումն այն է, երբ մասնակցում է միայն մեկ օրգանիզմ և սերունդները ամբողջությամբ նման են նրան (օրինակ՝ բակտերիաների կիսում, խմորասնկերի բողբոջում, բույսերի վեգետատիվ բազմացում, սպորներով բազմացում):
2․ Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։
Անսեռ բազմացման առավելությունը՝ արագ է և սերունդները լինում են նույնը ինչ ծնողը: Թերությունը՝ բոլոր սերունդները միանման են, ու եթե պայմանները փոխվեն, բոլորը կարող են վնասվել.
Սեռական բազմացման առավելությունը՝ սերունդները լինում են տարբեր, ու տեսակն ավելի հեշտ է հարմարվում. Թերությունը՝ դանդաղ է և պետք են երկու ծնողներ:
I’m a great art lover. I look at beautiful paintings and sculptures and wish I could be artistic. I can’t draw or paint to save my life. I wonder why some people are so talented and can create amazing pictures, when other people, like me, can’t even draw good matchstick figures. I would like to fill my house with art from all over the world. It’s interesting to see how different cultures have different kinds of art. There’s nothing better than visiting art galleries when you go to another country. I prefer more traditional art. I don’t really understand a lot of modern art. I look at an exhibit of a pile of bricks in a museum but can’t see how it’s art. I always laugh when my children say, “Daddy, I can do better than that!” I often think they can.
UNJUMBLE THE WORDS
I’m a great art lover. I look at beautiful paintings and sculptures and wish I could be artistic. I can’t draw or paint to save my life. I wonder why some people are so talented and can create amazing pictures, when other people, like me, can’t even draw good matchstick figures. I would like to fill my house with art from all over the world. It’s interesting to see how different cultures have different kinds of art. There’s nothing better than visiting art galleries when you go to another country. I prefer more traditional art. I don’t really understand a lot of modern art. I look at an exhibit of a pile of bricks in a museum but can’t see how it’s art. I always laugh when my children say, “Daddy, I can do better than that!” I often think they can.
Translate into English.
1. Նա սովորաբար գնում է դպրոց ոտքով։ — He/She usually goes to school on foot.
2. Մենք դեռ չենք ավարտել մեր աշխատանքը։ — We haven’t finished our work yet.
3. Երբ դու զանգեցիր, ես դաս էի անում։ — When you called, I was doing homework.
4. Նա կգնա խորհրդակցության, եթե ժամանակ ունենա։ — He/She will go to the consultation if they have time.
5. Ես կուզենայի ավելի լավ խոսել անգլերեն։ — I would like to speak English better.
6. Դու չպետք է ուշանաս դասին։ — You shouldn’t be late for class.
7. Նրանք կարող էին օգնել մեզ նախորդ շաբաթ։ — They could have helped us last week.
8. Ես լսեցի, որ նա նոր աշխատանք է գտել։ — I heard that he/she has found a new job.
9. Երբ նա հասավ, մենք արդեն ավարտել էինք ընթրիք։ — When he/she arrived, we had already finished dinner.
10. Ես կարծում եմ, որ նա ճիշտ է։ — I think he/she is right.
11. Նա հարցրեց, թե երբ ենք մենք գնալու: — He/She asked when we are going.
12. Եթե ես լինեի քո տեղը, ես կվերանայեի այդ որոշումը։ — If I were in your place, I would reconsider that decision.
13. Դու կարող ես օգտագործել իմ գրքերը: — You can use my books.
14. Մեր տունը կառուցվել է 1990 թվականին: — Our house was built in 1990.
15. Նրանք չեն պատրաստվում մասնակցել մրցույթին։ — They are not going to participate in the competition.
16. Ես միշտ կարդում եմ նախաճաշից առաջ։ — I always read before breakfast.
17. Երբ ես զարթնում եմ, արևը արդեն բարձրացել է։ — When I wake up, the sun has already risen.
18. Նա ասում էր, որ չի կարող գալ այսօր։ — He/She said that they can’t come today.
19. Մեր ուսուցիչը խորհուրդ տվեց ավելի շատ վարժություններ անել։ — Our teacher advised doing more exercises.
Հայաստանում կան կիսաանապատային գորշ, լեռնաշագանակագույն, լեռնային սևահող, լեռնաանտառային, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային հողեր։
Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։
Կիսաանապատային հողերը տարածված են Արարատյան դաշտում, ցածրադիր վայրերում, շատ չոր են, հումուսով աղքատ, քարքարոտ ու փոշոտ, բայց մարդիկ դրանք մշակել ու բարելավել են։
Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։
Ամենատարածված հողատեսակը լեռնային սևահողերն են, որոնք շատ բերրի են, հզոր շերտով և գյուղատնտեսության համար շատ արժեքավոր։
Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։
Հայաստանում հանդիպում են բազմաթիվ էնդեմիկ բույսեր, օրինակ՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, օշինդր հայաստանյան, տորոն և Զանգեզուրի սզնի։
Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։
Հայկական էնդեմիկ կենդանիներից են վայրի ոչխար (մուֆլոն), բեզոարյան այծ, կովկասյան փասիան և հայկական եղջերավոր օձը։
Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։
ՀՀ անտառները ունեն էկոլոգիական նշանակություն՝ պահպանում են հողն ու ջուրը, կարգավորում են կլիման և հարուստ են վայրի պտղատու ծառերով ու թփերով։
Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։
Ֆրիգանոիդ բուսականությունը հանդիպում է լեռների չորասեր տեղերում, որտեղ աճում են փշոտ մացառներ, գաճաճ ծառեր, դեղատու ու թելատու բույսեր, իսկ կենդանիներից հանդիպում են մուֆլոն և բեզոարյան այծ։
Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։
Անապատային և կիսանապատային գոտիները տարածված են Արարատյան դաշտի ցածրադիր մասերում, որտեղ աճում են աղածաղիկ, օշինդր, հազարատերևուկ և այլ չորասեր բույսեր, իսկ կենդանիներից հանդիպում են օձեր, կրծողներ և թռչուններ։
Հայկը լայնաթիկունք, վայելչակազմ, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով դյուցազն էր: Նա ազատասեր էր, քաջ և համարձակ:
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։
Հայկը սիրում էր ազատություն, և դրա համար նա հեռացավ Բելի տիրապետության տակից: Իսկ Բելը սիրում էր իշխանություն, և չհանդուրժեց Հայկի հեռանալը իր երկրից և որոշեց պատժել նրան:
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։
Ըստ այս առասպելի, մենք Հայկի հետևորդներն ենք, և նրա նման սիրում ենք լինել ազատ և ինքնիշխան: Առասպելը մեր մեջ դաստիարակում է քաջություն, ազատասիրություն, համարձակություն և նվիրում:
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Եթե ես լինեի այս առասպելում, ապա կվստահեի Հայկին իմ կյանքը: Համոզված կլինեի, որ Հայկը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի իր ժողովուրդը շարունակի ապրել ազատ և ինքնիշխան:
Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։ Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում
Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։
2. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։
Հերոսը բանաստեծության մեջ փոքր տարիքից, դեռ բարուրից ձգտում էր ազատության, և պատրաստ էր ստանալ այդ ազատությունը, անգամ պայքարի գնով:
3. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։
21 — րդ դարում մարդն արդեն ունի բավականին շատ ազատություններ, քանի որ դարը ավելի զարգացած է և ավելի մեծ հնարավորություններ է տալիս մեզ: Մարդ կարող է ազատ խոսել, մտածել և ապրել: Բայց հին ժամանակներում այդպես չէր: Մարդիկ գրագիտություն չունեին, երևակայություններ պակասում: Սակայն ինչքան մեծ են հնարավորությունները ու երևակայությունը, այնքան մարդը ավելի շատ փորձությունների է ենթարկվում: Եթե չունես ուժեղ կամք, ճիշտ դաստիարակություն, ապա հեշտությամբ կկործանվես: