Քիմիա 9

<< Համար մեկ նյութը Երկրագնդում՝ Ջուր>> 09.04.2026

w (H2O) = 70%

Օրգանական նյութեր՝

w (սպիտակուցներ) = 20%

w (Ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթներ) = 7%

Cl + H | OH = HCl + HOCl — HCl, O

 Թեմայի անվանումը՝  << Համար մեկ նյութը Երկրագնդում՝ Ջուր>>   

Թեմատիկ հարցեր և վարժություններ.

1. Ինչո՞ւ  է  ջուրը  համարվում  համար մեկ նյութը Երկրագնդում

Ջուրը կյանքի հիմքն է․ բոլոր կենդանի օրգանիզմները դրա կարիքն ունեն, և առանց ջրի կենսագործունեությունը անհնար է։

2. Ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները որո՞նք են

Ֆիզիկական՝ անգույն, անհոտ, անճաշակ հեղուկ, ունի 3 վիճակ (սառույց, ջուր, գոլորշի) Քիմիական՝ կազմված է ջրածնից և թթվածնից (H₂O), լավ լուծիչ է, մասնակցում է բազմաթիվ քիմիական ռեակցիաների

3. Որո՞նք են ջրի անոմալ հատկությունները

Սառչելիս ծավալը մեծանում է Ամենաբարձր խտությունը ունի +4°C-ում Բարձր ջերմատարություն ունի

4. Ո՞րն է  համարվում մաքուր  խմելու ջուր      

Այն ջուրը, որը չի պարունակում վնասակար նյութեր, մանրէներ և անվտանգ է մարդու առողջության համար, նաև քաղցրահամ է:

5. Ինչպե՞ս կարելի է ստուգել ջրի մաքրությունը

Լաբորատոր հետազոտությամբ Ֆիլտրերով և հատուկ սարքերով Համի, հոտի և գույնի դիտարկմամբ (բայց սա լիովին հուսալի չէ)

6. Ո՞րն է  կոշտ ջուրը, ինչու՞ է այն դառնահամ

Կոշտ ջուրը պարունակում է կալցիումի և մագնեզիումի աղեր, դրա պատճառով ունի դառնահամ և վատ է փրփրում օճառը։

7. Ջրի տարբեր տեսակները ի՞նչ վնասներ և օգուտներ կարող են հասցնել

Մաքուր ջուր՝ օգտակար է առողջության համար

Հանքային ջուր՝ կարող է օգտակար լինել, բայց չափից շատ՝ վնասակար:

Աղտոտված ջուր՝ առաջացնում է հիվանդություններ:

8. Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները

Քիմիական (թունավոր նյութեր)

Կենսաբանական (մանրէներ, բակտերիաներ)

Մեխանիկական (փոշի, աղբ)

9. Կարելի՞ է խմելու ջուրը վարակազերծել քլորով

Այո, կարելի է։ Քլորը ոչնչացնում է մանրէները, բայց պետք է օգտագործել ճիշտ չափաբաժնով։

10. Ինչու՞ են  ասում ՝առանց ջրի կյանք չկա․․․

Քանի որ ջուրը անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների գոյության, աճի և զարգացման համար։

Լաբորատոր փորձեր՝ <<Ո՞րն է  համարվում մաքուր  խմելու ջուր >>

Գրականություն

Վ․ Սարոյան ,,Նռնեիները,, 

Գրավոր վերլուծե՛ք՝ արտահայտելով ձեր կարծիքը ստեղծագործության վերաբերյալ։

Այս ստեղծագործությունը պատմում է երազանքի, համառության և իրականության բախման մասին։ Հեղինակը հորեղբոր կերպարի միջոցով ցույց է տալիս մի մարդու, ով ցանկանում էր անհնարին թվացող բան իրականություն դարձնել՝ անապատը վերածել ծաղկուն այգու։ Նրա մեջ կա մի յուրահատուկ գեղեցկասիրություն․ նա հողագործությանը վերաբերվում է ոչ թե որպես աշխատանքի, այլ որպես արվեստի։

Իմ կարծիքով՝ հորեղբայրը միաժամանակ և՛ ծիծաղելի է, և՛ հարգանքի արժանի։ Ծիծաղելի՝ որովհետև նա որոշ չափով կտրված է իրականությունից․ չի հաշվում հողի պայմանները, ջրի պակասը, շուկայի պահանջարկը։ Բայց մյուս կողմից՝ նա շատ մաքուր ու անկեղծ մարդ է, ով հավատում է իր երազանքին մինչև վերջ։

Ստեղծագործությունը սովորեցնում է, որ երազանք ունենալը կարևոր է, բայց նաև պետք է կարողանալ ճիշտ գնահատել իրականությունը։ Միաժամանակ այն հուշում է, որ նույնիսկ անհաջող փորձերը արժեք ունեն, որովհետև դրանք ձևավորում են մարդուն և նրա ներքին աշխարհը։

Գրականություն

Հրանտ Մաթևոսյան ,,Կանաչ դաշտը,,

1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։

Ստեղծագործությունը պատմում էր կանաչ հովտում ապրող պառավ կարմիր ձիու և նրա փոքրիկ քուռակի մասին։ Կայծակի ճայթյունից վախեցած քուռակը փախչեց, բայց շուտով հանգստացավ մոր կողքին։ Սակայն հովտում թաքուն վտանգ կար՝ գայլ, որը փորձում էր հարձակվել քուռակի վրա։ Մայրը, չնայած պարանի սահմանափակմանը և իր տարիքին, ազատվեց ու կատաղությամբ պաշտպանեց իր ձագին՝ կռվելով գայլի դեմ։ Երկար ու ծանր պայքարից հետո շները եկան օգնության, բայց մայր ձին ուժասպառ եղավ և մահացավ՝ փրկելով քուռակին։ Քուռակը մնաց որբ, բայց մեծացավ՝ իր մեջ կրելով մոր հիշատակը և նրա սիրո ուժը։

2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։

Հեղինակը ցանկացել էր ցույց տալ մայրական սիրո անսահման ուժը և զոհաբերությունը․ պառավ ձին մինչև վերջ պայքարեց, անգամ իր կյանքի գնով, միայն թե փրկեր իր քուռակին։ Միաժամանակ ցույց էր տալիս բնության դաժանությունը, որտեղ գոյատևումը հաճախ կախված է պայքարից ու ուժից։

Վերջաբանում զգացվում էր թե՛ ցավ, թե՛ հույս։ Չնայած մայրը մահացավ, կյանքը շարունակվեց․ քուռակը մեծացավ, իսկ հովիտը կրկին կանաչեց։ Դա կարծես հիշեցում էր, որ կյանքը երբեք չի կանգնում, և նույնիսկ կորստից հետո բնությունը վերականգնվում է։

3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշները:

Պայքար նշանակում էր դիմակայել դժվարություններին, չհանձնվել և ուժ գործադրել ինչ-որ նպատակի հասնելու կամ ինչ-որ մեկին պաշտպանելու համար։ Պայքարը կարող էր լինել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան՝ երբ մարդը ներսում է հաղթահարում վախը, ցավը կամ դժվարությունները։

Պայքար — կռիվ, մաքառում, դիմադրություն, հակամարտություն, պայքարում, պայքարել, ջանք, ճիգ։

Երկրաչափություն 9

Շրջանագծի երկարությունը,աղեղի երկարությունը:Շրջանի մակերեսը, շրջանի սեկտորի և սեգմենտի մակերեսները:

π (pi) = 3.14

Շրջանագծի երկարությունը՝

C = 2π x R

Շրջանի մակերես՝

S = π x R2

Սեկտորի մակերես՝

S = a/360 x π R2

Սեգմենտի մակերես՝

S = Sսեկտոր — Sեռանկյուն

Աղեղի երկարություն՝

l = a x π R/180

399;401;403;407;410

R = 12

C = ?

__

C = 2π x R = 26π

R = 15

a = 36

l = 36 x π15/180 = 540π/180 = 3π

a = 45

R = ?

l = 19

__

R = 180 l /πa = 3420/45 = 76/π

C = 32.5 — 1.1 = 31.4

2R = C/2π = 31.4/2π = 15.7/π = 5

d = 5 x 2 = 10

C = ?

R = a

r = √3/2 a

r = √3/2 x 8 = 4√3

C = 2πr

C = 2 x 4√3 = 8√3π

Հանրահաշիվ 9

Երկրաչափական պրոգրեսիայի առաջին N անդամների գումարը

ա) S2025 = 6 (-1 — 1)/(-1 -1) = 6

բ) S2026 = 6(1 — 1)/(-1 — 1) = 0

ա) q = 27/-81 = — 1/3

S8 = -81 ((-1/3)8 — 1)/(-1/3 — 1) = — 1640/27

բ) q = 1/2 : 1 = 1/2

S8 = 1 ((1/2)8 — 1)/(1/2 — 1) = 255/128

գ) q = 2/(-1) = -2

S8 = -1 (256 — 1)/(-2 — 1) = 85

դ) q = -25/-125 = 1/5

S8 = -125 (1/390625 — 1)/(1/5 — 1) = — 97656/625

a1 = 5000

5000 x 40/100 = 2000

a2 = 5000 + 2000 = 7000

q = 7000/5000 = 7/5

S6 = 5000 ((7/5)6 — 1)/(7/5 — 1)

S6 = 51002000/625 = 81619.2

a1 = 50000

a2 = 45000

q = 45000/50000 = 45/50 = 9/10 = 0.9

S4 = 50000 (0.94 — 1)/(0.9 — 1) = -17,195/-0.1 = 171,950

Վ — 1000000 x 10/100 = 100000

Լ — 1000000 x 20/100 = 200000

ա)

Վ — 100000 + 1000000 = 1100000

Լ — 200000 + 1000000 = 1200000

___

բ) 1100000 x 10/100 = 110000

1100000 + 110000 = 1,210,000

1210000 — 1200000 = 10000

Ալիկ՝

a1 = 5

5 x 10/100 = 0.5

a2 = 5 + 0.5 = 5.5

q = 5.5/5 = 1.1

Վիգեն՝

7 x 7 = 49

Ալիկ՝

S7 = 5 (1.17 — 1)/(1.1 — 1) = 4.75/0.1 = 47.5

49 — 47.5 = 1.5

Պատ.՝ Վիգեն, 1.5 կմ — ով:

Գրականություն, Էսսեներ

Ինչպե՞ս են Վասիլիկի և Պետրոս Գետադարձի արարքները փոխում Զաբուղոնի և Հայաստանի ճակատագիրը: Կարո՞ղ էր արդյոք նրանց ընտրությունը փոխել իրադարձությունների ընթացքը։

Գրական և պատմական հատվածները ունեն մեկ ընդհանրություն, որը դավաճանությունն է: Սակայն դավաճանությունը որքան էլ ինքնին զազրելի արարք է, այն նույնպես ունի աստիճաններ: Համեմատության մեջ Վասիլիկին անգամ կարելի է հասկանալ և փորձել արդարացնել, բայց Գետադարձի դավաճանությունը ուղղակի հարված է մի ամբողջ թագավորության և նրա ժողովրդին: Իսկ ճիշտ ընտրության դեմքում երկու դավաճանություններն էլ կփոխեին իրադարձությունների ընթացքը:

Ցանկացած դավաճանության հետևում է կործանված ճակատագիր՝ գոնե սկզբում: Սակայն համեմատության մեջ Պետրոս Գետադարձի դավաճանությունը կործանում է ոչ թե անհատի ճակատագիրը, այլ մի ամբողջ ժողովրդի, որը բնավ արդարացում չունի, և դարերով անեցքի ու անհամարանքի է արժանացել: Եթե Վասիլիկը սիրեր Զաբուղոին, ոչ թե նրանից ակնկալիք ունենար, ապա կփորձեր փոխել Զաբուղոի կյանքն ու ճակատագիրը դրական ուղղությամբ: Զաբուղոն բավականաչափ սիրում էր նրան և լուռ կհնազանդվեր նրա յուրաքանչյուր խնդրանքի: Բայց չնայած դրան, Վասիլիկը ընտրեց դավաճանության ուղին: Իսկ Պետրոս Գետադարձի դավաճանությունը մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, որտեղ հայոց կաթողիկոսը մեր թագավորությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը՝ Սմբատ Բ — ի մահից հետո, որը հայտնի է «ամոթալի կտակ» անվամբ: Նա իր դավաճանությունը հասցնում է մինչև վերջ և սկուտեղի վրա Անիի բանալիները վանձնում է Բյուզանդիային: Եթե չլինել Գետադարձի բյուզանդամետությունը և դավաճանությունը, ապա Անիի թագավորությունը կշարունակեր ծաղկել և հզորացնել երկիրը: Իսկ դրա փոխարեն, Գետադարձը ընտրեց այլ ճանապարհ, որը հետագայում բերեց Անիի թագավորության կործանմանը:

Այսպիսով՝ յուրաքանչյուր ընտրությունից առաջ, թե անհատը և թե առավել ևս պետական գործիչը պետք է երկար մտածեն, ծանր ու թեթև անեն կորցնելիքը և շահելիքը, ապա նոր գնան ճակատագրական քայլի:

Երկրաչափություն 9

Կանոնավոր բազմանկյան արտագծած և ներգծած շրջանագիծների շառավիղները: Կանոնավոր բազմանկյան մակերեսը:

an = 2R sin(180/n)

24 = 24√2 sin (180/n)

sin(180/n) = 24/24√2

sin(180/n) = 1/√2

sin(180/n) = √2/2

180/n = 45

n = 180/45 = 4

P = 24 x 4 = 96 սմ2

an(արտ.)/an(ներգ.) = 2R/R√2

2/√2 = √2

a6 = R

a3 = R√3

R√3/R = √3

S = 1/2 n R2 sin (360/n)

S = 1/2 8 x 36 sin (360/8)

S = 4 x 36 x √2/2

S = 72√2

S = 1/2 n R2 sin (360/n)

R2 = 2S/n sin (360/n)

R2 = 48√3 / 6 x √3/2

R2 = 16

R = 4

S = 1/2 P r

S = 1/2 6R r

r = R cos (180/n)

R = r/cos (180/n)

R = 5/√3/2 = 10/√3 = 10√3/3

S = 1/2 x 6 x 10√3/3 x 5

S = 50√3

S = 1/2 P r

S = 1/2 6R2 x cos(180/6)

S = 1/2 6R2 x √3/2

S = (2/√3)2 S = 4/3 S

S = 1/2 P r

P = 2S/r

a82 = 4S tg(180/8)

a82 = 4 x 32√2 x 0.4/8

a8 = 3

P = 3 x 8 = 24

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։

Փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ, դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ, գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել, սանդուղք, հախճապակի, ցնցուղ, ողբ։ 

2.Գրել միասին, անջատ կամ գծիկով։ 

Թել-ասեղ, ներս գցել, տոհմից տոհմ, ազգանուն, մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ, հնուց ի վեր, ըստ իս, զինծառայող, թույլ տալ, ի ծնե, առ աստված, բաց կանաչ, թև առնել։ 

3. Ըստ անհրաժեշտության գրե՛ք մեծատառով։ 

Պարսից ծոց, Տրդատ երկրորդ, Հյուսիսատլանտյան դաշինք, Աղբյուր Սերոբ, Բերմունդյան եռանկյունի, Հռոմեական կայսրություն, Հայկական Տավրոս, Հռոդոսի կոթող, Հաղթանակի կամուրջ, Քեոփսի բուրգ, Հայրենական մեծ պատերազմ, Հյուսիսային պողոտա, Հակոբ Մեղապարտ, Պետրոս Առաքյալ, Էջմիածնի մատենադարան, Արտեմիսի տաճար։ 

4. Նշի՛ր հնչյունափոխությունները։ 

Կապտաթույր — կապույտ (ույ — ը սղվեց)

աստղաբույլ — աստղ (ը — ն սղվեց)

ձանձրույթ — ձանձիր (ի — ն սղվեց)

պատմական — պատում (ու — ն սղվեց)

գործնական — գործուն (ու — ն սղվեց)

բուրավետ — բույր (ույ > ու)

վրեժխնդրություն — խնդիր (ի — ն սղվեց)

դեղնակտուց — դեղին (ի — ն սղվեց)

մարդկություն — մարդիկ (ի — ն սղվեց)

Կենսաբանություն 9

Դաս22(06․03-10․04)

Թեստ 

1. Ի՞նչ է ժառանգական հիվանդությունը։

A) Վարակիչ հիվանդություն
B) Գենետիկ փոփոխություններով պայմանավորված հիվանդություն
C) Վնասվածքից առաջացած հիվանդություն
D) Սննդակարգից կախված հիվանդություն


2. Ո՞րն է ժառանգական հիվանդության պատճառը։

A) Բակտերիաները
B) Վիրուսները
C) Գեների փոփոխությունները (մուտացիաները)
D) Ջերմաստիճանը


3. Ո՞ր հիվանդությունն է ժառանգական։

A) Գրիպ
B) Դաունի համախտանիշ
C) Անգինա
D) Թունավորում


4. Ի՞նչ է մուտացիան։

A) Օրգանիզմի աճ
B) Գենի կամ ԴՆԹ-ի փոփոխություն
C) Վիրուսի տարածում
D) Բջջի բաժանում


5. Ի՞նչ է չարորակ նորագոյացությունը։

A) Նորմալ բջիջների աճ
B) Բջիջների անկառավարելի բաժանում
C) Վարակիչ հիվանդություն
D) Վիտամինների պակաս


6. Ո՞րն է քաղցկեղի հիմնական առանձնահատկությունը։

A) Բջիջները չեն բաժանվում
B) Բջիջները շատ դանդաղ են աճում
C) Բջիջները անկառավարելի են բաժանվում
D) Բջիջները մահանում են անմիջապես


7. Ի՞նչ տարբերություն կա բարորակ և չարորակ ուռուցքների միջև։

A) Չկա տարբերություն
B) Բարորակը տարածվում է, չարորակը՝ ոչ
C) Չարորակը կարող է տարածվել ամբողջ մարմնով
D) Բարորակը վտանգավոր է միշտ


8. Ո՞ր գործոնը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը։

A) Առողջ սնունդ
B) Ֆիզիկական ակտիվություն
C) Ծխելը
D) Քունը


9. Կարո՞ղ են բոլոր քաղցկեղները ժառանգվել։

A) Այո, բոլորը
B) Ոչ, միայն որոշները
C) Ոչ մեկը
D) Չգիտեմ


10. Ի՞նչ կարելի է անել քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար։

A) Չծխել
B) Անառողջ սնվել
C) Չշարժվել
D) Քիչ քնել

Գրականություն

Գրիգոր Զոհրապ ,,Զաբուղոն,,

1. Ի՞նչ է նովելը։

Նովելը փոքրածավալ արձակ ստեղծագործություն է, որը սովորաբար ունի մեկ հիմնական սյուժե, քիչ թվով հերոսներ և կենտրոնանում է մի կարևոր իրադարձության կամ խնդրի վրա։ Այն հաճախ ավարտվում է անսպասելի կամ խորիմաստ եզրակացությամբ։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Այս նովելի հիմնական գաղափարը մարդու զգացմունքների և իրական կյանքի հակասությունների մասին է։ Ստեղծագործությունը ցույց է տալիս, որ միայն գաղտնի և երևակայական սերը չի կարող երկար ժամանակ մարդուն երջանկացնել, քանի որ մարդը նաև ունի հասարակության մեջ ընդունված լինելու և ուշադրություն ստանալու կարիք։

3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։

Զաբուղոն — նա գող է, բայց ոչ սովորական, այլ շատ ճարպիկ, խելացի և գրեթե անտեսանելի մարդ։ Նա կարողանում է անցնել ամենափակ տեղերով և միշտ խուսափում է բռնվելուց։ Չնայած իր այդ կյանքին՝ նա ունի մաքուր և անկեղծ սեր Վասիլիկի հանդեպ և ամբողջովին նվիրված է նրան։ Նույնիսկ բանտից փախչելու պատճառը սերն է։ Սակայն նա միամիտ է և չի հասկանում, որ սերը միայն գաղտնի հանդիպումներով չի կարող երկար շարունակվել։

Վասիլիկ — նա գեղեցիկ, հմայիչ, բայց նաև ինքնասիրահարված աղջիկ է։ Սկզբում նրան դուր է գալիս գաղտնի և խորհրդավոր սերը, սակայն ժամանակի ընթացքում նա սկսում է ցանկանալ ուշադրություն և ճանաչում մարդկանց կողմից։ Նա չի բավարարվում միայն զգացմունքներով և ուզում է իր երջանկությունը ցույց տալ ուրիշներին։ Այդ պատճառով նա հեռանում է Զաբուղոյից և վերջում մատնում նրան։