Գրականություն, Էսսեներ

Ինչպե՞ս են Վասիլիկի և Պետրոս Գետադարձի արարքները փոխում Զաբուղոնի և Հայաստանի ճակատագիրը: Կարո՞ղ էր արդյոք նրանց ընտրությունը փոխել իրադարձությունների ընթացքը։

Գրական և պատմական հատվածները ունեն մեկ ընդհանրություն, որը դավաճանությունն է: Սակայն դավաճանությունը որքան էլ ինքնին զազրելի արարք է, այն նույնպես ունի աստիճաններ: Համեմատության մեջ Վասիլիկին անգամ կարելի է հասկանալ և փորձել արդարացնել, բայց Գետադարձի դավաճանությունը ուղղակի հարված է մի ամբողջ թագավորության և նրա ժողովրդին: Իսկ ճիշտ ընտրության դեմքում երկու դավաճանություններն էլ կփոխեին իրադարձությունների ընթացքը:

Ցանկացած դավաճանության հետևում է կործանված ճակատագիր՝ գոնե սկզբում: Սակայն համեմատության մեջ Պետրոս Գետադարձի դավաճանությունը կործանում է ոչ թե անհատի ճակատագիրը, այլ մի ամբողջ ժողովրդի, որը բնավ արդարացում չունի, և դարերով անեցքի ու անհամարանքի է արժանացել: Եթե Վասիլիկը սիրեր Զաբուղոին, ոչ թե նրանից ակնկալիք ունենար, ապա կփորձեր փոխել Զաբուղոի կյանքն ու ճակատագիրը դրական ուղղությամբ: Զաբուղոն բավականաչափ սիրում էր նրան և լուռ կհնազանդվեր նրա յուրաքանչյուր խնդրանքի: Բայց չնայած դրան, Վասիլիկը ընտրեց դավաճանության ուղին: Իսկ Պետրոս Գետադարձի դավաճանությունը մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, որտեղ հայոց կաթողիկոսը մեր թագավորությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը՝ Սմբատ Բ — ի մահից հետո, որը հայտնի է «ամոթալի կտակ» անվամբ: Նա իր դավաճանությունը հասցնում է մինչև վերջ և սկուտեղի վրա Անիի բանալիները վանձնում է Բյուզանդիային: Եթե չլինել Գետադարձի բյուզանդամետությունը և դավաճանությունը, ապա Անիի թագավորությունը կշարունակեր ծաղկել և հզորացնել երկիրը: Իսկ դրա փոխարեն, Գետադարձը ընտրեց այլ ճանապարհ, որը հետագայում բերեց Անիի թագավորության կործանմանը:

Այսպիսով՝ յուրաքանչյուր ընտրությունից առաջ, թե անհատը և թե առավել ևս պետական գործիչը պետք է երկար մտածեն, ծանր ու թեթև անեն կորցնելիքը և շահելիքը, ապա նոր գնան ճակատագրական քայլի:

Երկրաչափություն 9

Կանոնավոր բազմանկյան արտագծած և ներգծած շրջանագիծների շառավիղները: Կանոնավոր բազմանկյան մակերեսը:

an = 2R sin(180/n)

24 = 24√2 sin (180/n)

sin(180/n) = 24/24√2

sin(180/n) = 1/√2

sin(180/n) = √2/2

180/n = 45

n = 180/45 = 4

P = 24 x 4 = 96 սմ2

an(արտ.)/an(ներգ.) = 2R/R√2

2/√2 = √2

a6 = R

a3 = R√3

R√3/R = √3

S = 1/2 n R2 sin (360/n)

S = 1/2 8 x 36 sin (360/8)

S = 4 x 36 x √2/2

S = 72√2

S = 1/2 n R2 sin (360/n)

R2 = 2S/n sin (360/n)

R2 = 48√3 / 6 x √3/2

R2 = 16

R = 4

S = 1/2 P r

S = 1/2 6R r

r = R cos (180/n)

R = r/cos (180/n)

R = 5/√3/2 = 10/√3 = 10√3/3

S = 1/2 x 6 x 10√3/3 x 5

S = 50√3

S = 1/2 P r

S = 1/2 6R2 x cos(180/6)

S = 1/2 6R2 x √3/2

S = (2/√3)2 S = 4/3 S

S = 1/2 P r

P = 2S/r

a82 = 4S tg(180/8)

a82 = 4 x 32√2 x 0.4/8

a8 = 3

P = 3 x 8 = 24

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։

Փղձկալ, տաղտկալի, դժոխք, փայծաղ, դժխեմ, թուխս, ուխտատեղի, թուղթ, գաղտնիք, գաղթօջախ, մաղթանք, աղճատել, սանդուղք, հախճապակի, ցնցուղ, ողբ։ 

2.Գրել միասին, անջատ կամ գծիկով։ 

Թել-ասեղ, ներս գցել, տոհմից տոհմ, ազգանուն, մուգ կարմիր, ըստ ամենայնի, վեցից յոթ, հիսունհինգ, հնուց ի վեր, ըստ իս, զինծառայող, թույլ տալ, ի ծնե, առ աստված, բաց կանաչ, թև առնել։ 

3. Ըստ անհրաժեշտության գրե՛ք մեծատառով։ 

Պարսից ծոց, Տրդատ երկրորդ, Հյուսիսատլանտյան դաշինք, Աղբյուր Սերոբ, Բերմունդյան եռանկյունի, Հռոմեական կայսրություն, Հայկական Տավրոս, Հռոդոսի կոթող, Հաղթանակի կամուրջ, Քեոփսի բուրգ, Հայրենական մեծ պատերազմ, Հյուսիսային պողոտա, Հակոբ Մեղապարտ, Պետրոս Առաքյալ, Էջմիածնի մատենադարան, Արտեմիսի տաճար։ 

4. Նշի՛ր հնչյունափոխությունները։ 

Կապտաթույր — կապույտ (ույ — ը սղվեց)

աստղաբույլ — աստղ (ը — ն սղվեց)

ձանձրույթ — ձանձիր (ի — ն սղվեց)

պատմական — պատում (ու — ն սղվեց)

գործնական — գործուն (ու — ն սղվեց)

բուրավետ — բույր (ույ > ու)

վրեժխնդրություն — խնդիր (ի — ն սղվեց)

դեղնակտուց — դեղին (ի — ն սղվեց)

մարդկություն — մարդիկ (ի — ն սղվեց)