Քիմիա 9

5.03.2026

Հարոգենները գտնվում են 7 խմբում, գլխավոր ենթակում:

Դրանք են ` F, Cl, Br, I

Առաջադրանք՝

Որոշել հալոգեն ատոմների բաղադրությունը

F = 19 — 9 = 10

Cl = 35 — 17 = 18

Br = 80 — 35 = 45

I = 127 — 53 = 74

Հալոգենների իզոտոպները՝

-17Cl35 (17 p, 18n)17e | 35 — 17 = 18

-17Cl37 (17 p, 20n)17e | 37 — 17 = 20

Թեման՝<<Հալոգեններ>>

Առաջադրանք 1. Ինչու°  են  7-րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին  անվանում <<հալոգեններ>>, որ° տարրերն են դրանք,ինչպիսի°  միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ։

Առաջադրանք 2. Գրեք հալոգենների ատոմների բաղադրությունը, ատոմների կառուցվածքը, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում, գրեք  նյութերի օրինակներ  և  անվանեք։

Առաջադրանք  3.  Գրեք աղաթթվի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ինչպե՞ս են ստանում աղաթթուն  լաբորատորիայում և արդյունաբերության մեջ, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները։

Առաջադրանք 4. Աղաթթվի ո°ր աղի 0,9 %֊անոց լուծույթն է կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>։ Կատարեք հաշվարկ.  500 գ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի° գրամ աղ և ջուր  պետք է վերցնել։

Առաջադրանք  5․ Ինչու° են հալոգենները համարվում կենսական տարրեր, որո°նք  են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում, պատասխանը հիմնավորեք։

Առաջադրանք  6․Ո՞ր բնագավառներում են կիրառում քլորը, աղաթթուն և կերակրի աղը։

Դասագրքից կատարել 46, 51,55,58 էջերի վարժությունները։

Անգլերեն 9

Your school trips. Speak about your last trip or about the trip you liked the most.

I have been on many trips, but my favorite one was going to Arates with my class. It was my first time going on a three-day trip, so I was both excited and nervous. Before leaving, I hugged my parents so tight and didn’t want to let them go because I knew I was going to be without them for three whole days! I was a little sad, but also very happy because I was going with my classmates, not with random students.

Before we left, we visited the Holy Trinity Church, and then we all jumped onto the bus and the adventure started. I already missed my parents, so I kept calling my mom every few minutes to say “I love you” and “I miss you.” I think she was getting a bit tired of my calls. The road was long, but the view kept getting more and more beautiful.

We passed through Yerevan, Artashat, Yeraskh, Areni, Getap, Yeghegis, and Hermon. On the way, we stopped at Zorats Church.

Finally, we arrived in Arates. We explored the area, saw the kitchen, the cute huts for girls and boys, and the place where we would have our campfire.

When we arrived, we explored everything. The kitchen, the small huts for girls and boys, and the place where we would later sit around the campfire. After resting a little, we had a first aid lesson near the campfire area. We learned how to help someone if they got hurt, how to bandage wounds, and how to stop bleeding. It felt serious but very useful.

We also spent a lot of time playing sports like volleyball, badminton, and football. In the mornings, we woke up early for exercise in the cool fresh air, then enjoyed breakfast together. Sometimes we hurried back to our cozy beds for a short rest before the next activity.

One of the most exciting parts was the shooting practice. We learned how to aim properly and hit the target. Everyone did well, and it was a very interesting experience. We also went hiking to the northern waterfall and walked through the Arates forest. There, we had a training activity with practice weapons. We worked in teams, walked carefully, listened for signals, and quickly lay down when we heard a “shot.” It felt like we were in a real adventure movie.

Later, we collected wood for the campfire and carried it back together. In the evening, we cooked and even made pancakes. I was so happy to help with baking. We ate, laughed, and enjoyed our sweet little party.

When it got dark, we sat around the warm campfire, listened to stories, talked, and shared our feelings. Those moments felt calm, cozy, and unforgettable.

During this trip, I learned many new things, including some military-style skills, but most importantly, I created beautiful memories with my friends.

Պատմություն 9, Էսսեներ

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ

Խոսքերը մեծ ուժ ունեն, հատկապես եթե դրանք ասվում են համառորեն ու անընդհատ: Այդպես մարդը կարող է ակամա հավատալ այդ խոսքերին և գնալ անսպասելի քայլերի: Այդպիսի ուժ ունեցավ Թըմկա տիրուհու վրա, աշուղի երգերը: Բայց նաև կան այնպիսի մարդիկ, ովքեր ավելի ուժեղ են և կայացած: Եվ նրանց իրենց ճանապարհից շեղելը անհնարին է: Նրանք պայքարող և դժվարություններից չվախեցող մարդիկ են: Այդպիսին էր Այծեմնիկը, որը անգամ կյանքի գնով պատրաստ էր պաշտպանել իր հայրենիքը: Իսկ Թըմկա տիրուհին թագի փայլից կուրացած գնաց դավաճանության:

Մինչև արարք կատարելը, յուրաքանչյուր մարդ պետք է մտածի, կշռադատի արարքի հետևանքների մասին, ապա նոր որոշում կայացնի: Իսկ եթե մարդ գործում է հիպնոսի ազդեցության տակ , ապա նրա սխալվելու հավանականությունը մեծանում է: բայց ամեն դեպքում, դա իրենց չի արդարացնում, քանի որ արարքը ունենում է դժվար հետևանքներ: Իմ կարծիքով, Թըմկա տիրուհին կարող էր չենթարկվեր Նադիր շահի խորամանկությանը: Եթե լիներ ավելի վստահ և ուժեղ, կկարողանար ոչ միայն չտրվեր խորամանկ խոսքերի ուժին, այլ նաև կօգներ քաջ ամուսնուն և կլիներ միշտ նրա կողքին: Բայց չնայած դրան, Թըմկա տիրուհին հավատաց, որ նա արժանի է ավելիին քան ունի: Դա բավական էր, որ նրա գնար և դավաճաներ իր սիրելիին, ընդհամենը գահի համար: Իսկ երբ հասկացավ իր գործած արարքի նողկանքը, սառը ցնցուխի դեր կատարեց, և չվախենալով շահից ասաց այն, որ նա զղջում է, բայց գահ ստանալու տեղը, ստացավ այն ինչի արժանացավ՝ այսինքն մահ: Եթե ես համեմատեմ Այծեմնիկին և Թըմկա տիրուհուն, կասեմ որ բոլորս պետք է լինենք ինչպես Այծեմնիկը, քանի որ գիտակցական մահը անմահություն է , իսկ անգիտակից մահը՝ ուղղակի մահ: Վատ արարք գործելով, դու արժանանում ես անեծքի, իսկ լավ արարքը միշտ գովասանքի և լավ հիշողության է արժանի:

Այսպիսով՝ կարելի է ասել, որ ոչ ոք պաշտպանված չէ վատ արարք գործելուց: Սակայն ուժեղ և իրենց անելիքը իմացող մարդիկ շատ քիչ են սխալվում և նրանց յուրաքանչյուր արարք մտածված և կանխատեսելի է: Յուրաքանչյուրս արդեն գիտենք և տարբերում ենք լավը վատից, և մեր արարքները հիմնված են մեր ընտրության վրա: Ընտրություն կատարելիս մարդ կարող է սխալվել, բայց կան սխալներ, որոնք կյանք են արժենում: Իսկ փոքր սխալները միշտ կարելի ուղղել և դրանցից դասեր քաղել: Օրինակ եթե ես հայտնվեի դժվար իրավիճակում, կփորձեի շարժվել լավի և վատի իմ պատկերացումներով, քանի որ ես արդեն կոնկրետ կարող եմ տարբերել , թե որ արարքն է լավ, և որը՝ վատ:

Հանրահաշիվ 9

Թվային հաջորդականություններ

ա) 11111

բ) 7

գ) 0

դ) 2

ե) 13

զ) 4

ա) a1 = 2 + 1 = 3

a2 = 4 + 1 = 5

a3 = 6 + 1 = 7

a4 = 8 + 1 = 9

a5 = 10 + 1 = 11

(3, 5, 7, 9, 11)

բ) a1 = 7(1 — 2) = -7

a2 = 7(2 — 2) = 0

a3 = 7(3 — 2) = 7

a4 = 7(4 — 2) = 14

a5 = 7(5 — 2) = 21

(-7, 0, 7, 14, 21)

գ) a1 = -4 + 2 = -2

a2 = -8 + 2 = -6

a3 = -12 + 2 = -10

a4 = -16 + 2 = -14

a5 = -20 + 2 = -18

(-2, -6, -10, -14, -18)

դ)a1 = 1.5 + 2 = 3.5

a2 = 3 + 2 = 5

a3 = 4.5 + 2 = 6.5

a4 = 6 + 2 = 8

a5 = 7.5 + 2 = 9.5

(3.5, 5, 6.5, 8, 9.5)

ե) a1 = 3

a2 = 9

a3 = 27

a4 = 81

a5 = 243

զ) x1 = 6 x 1 = 6

x2 = 6 x 2 = 12

x3 = 6 x 4 = 24

x4 = 6 x 8 = 48

x5 = 6 x 16 = 96

(6, 12, 24, 48, 96)

ա) a3 = (3 — 3)5 = 0

a4 = (4 — 3)5 = 1

(0, 1)

բ)b3 = (3 + 1)-1 = 1/4

b4 = (4 + 1)0 = 1

(1/4, 1)

գ) e3 = (-1)3 x 3 = -3

e4 = (-1)4 x 4 = 4

(-3, 4)

ա) n

բ) 1/n

գ) n!

դ) 10n

ե) n7

զ) n — 1/n

ա) n2

բ) (n — 1)3

գ) (-2)n

դ) nn+1

ե) (-n)n — 1

զ) (-1)n — 1

Հանրահաշիվ 9

ՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ա) 4x = 29 — 7y

x = 29 — 7y/4

(29 — 7y/4)2 + y2 = 13

(29 — 7y)2 + 16y2 — (13 x 16) = 0

65y2 — 406y + 633 = 0

D = 256 = 162

y1 = 211/65, y2 = 3

__

x1 = 102/65, x2 = 2

բ) 5x = 18 + 7y

x = 18 + 7y/5

24y2 + 252y — 276 = 0

6y2 + 63y — 69 = 0

D = 5625 = 752

y1 = 1, y2 = -23/2

x1 = 5, x2 = -25/2

գ) 5y = 5x — 15

y = x — 3

x2 + 10x + 21 — (x — 3)2 = 0

16x = -12

x = -3/4

y = -3/4 — 3 = -15/4

դ)

y = 9

3x2 — 6x — 9 = 0

x2 — 2x — 3 = 0

D = 16 = 42

x1 = 3, x2 = -1

x1 + x2 = -b/a

x1x2 = c/a

__

ա) x1 + x2 = -8

x1x2 = -1

x1 = -6, x2 = -2

__

x1 + x2 = 6

x1x2 = 8

x1 = 4, x2 = 2

Արամ — x | y — 1

Աննա — x + 1 | y — 7

(x + 1)(y — 7) = 660

x(y — 1) = 660

x = 660/y -1

(660/(y — 1) + 1) (y — 7) = 660

(660 + y — 1) (y — 7) = 660(y -1)

(659 + y)(y — 7) = 660y — 660

y2 — 8y — 3953 = 0

D = 64 + 15812 = 15876 = 1262

y = 8 + 126/2 = 134/2 = 67

x = 660/66 = 10

Պատ.՝ 10 Խնդիր:

Երկրաչափություն 9

Եռանկյան մակերեսի այլ բանաձևեր

a = 21x

b = 10x

c = 17x

S = 84 սմ2

P = 21x + 10x + 17x

p = 48x/2 = 24x

S2 = p(p — a)(p -b)(p — c)

S2 = 7056x4

S = 84x2 => 84

x2 = 1

x = 1

Պատ.՝ 21, 10, 17:

a = 10 դմ

b = 17 դմ

c = 21 դմ

__

h = ?

__

P = 10 + 17 + 21 = 48

p = 48/2 = 24

S2 = 24(24 — 10)(24 — 17)(24 — 21)

S2 = 7056

S = 84

_

S = 21 x h/2

h = 2 x S/21

h = 8

a = 9

b = 12

c = 15

__

S = ?

R = ?

__

P = 9 + 12 + 15 = 36

p = 36/2 = 18

S2 = 18(18 — 9)(18 — 12)(18 — 15)

S2 = 2916

S = 54 սմ2

R = abc/4S

R = 1620/216 = 7.5 սմ

——

Պատ.՝ 54 սմ2, 7.5 սմ:

a = 6 + 8 = 14

b = 6 + 7 = 13

c = 7 + 8 = 15

__

S = ?

__

P = 14 + 13 + 15 = 42

p = 42/2 = 21

S2 = 21(21 — 14)(21 — 13)(21 — 15)

S2 = 7056

S = 84 սմ2

P = x + 7 + x + 21 = 2x + 28

p = (2x + 28)/2 = x + 14

S2 = (x + 14)(x + 14 — x — 7)(x + 14 — x)(x + 14 — 21)

S2 = (x + 14) 7 • 14 (x — 7)

842 = 98 (x2 — 7x + 14x — 98)

x2 + 7x — 170 = 0

D = 729 = 272

x1 = 10

x2 = -17 (չի բավարարում)

__

P = 2 • 10 + 28 = 48

a = 7x

b = 15x

c = 20x

__

S = ?

__

P = 7x + 15x + 20x = 42x

p = 21x

S2 = 21x(21x — 7x)(21x — 15x)(21x — 20x)

S2 = 1764x4

S = 42x2

S = p • r = 21x • 10 = 210x

210x = 42x2

x = 5

S = 210 • 5 = 1050 սմ2

cos a = (-51 2 + 37 2 + 20 2)/2 • 37 •20

cos a = — 0.5622

arc cos (- 0.5622) = 124o

S = 1/2 • 40 • 74 • sin 56

S = 1226 սմ2

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դշխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։ 

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան — Մը — կան, 5, 4

գեղեցկություն — գե — ղեց — կու — թյուն , 11, 11

սաղավարտ — սա — ղա — վարդ, 8, 8

անարև — ան — ա — րև, 5, 6

վերջնագիր — վերջ — նա — գիր , 9, 9

խմբվել — խըմ — բվել , 7, 6

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ — պատում (ու — ն սղվեց)

հանրամատչելի — հանուր (ու — ն սղվեց)

ճտքակոշիկ — ճիտք (ի — ը)

խորհրդատվություն — խորհուրդ (ու — ը)

ծաղկեփունջ — ծաղիկ (ի — ն սղվեց)

տեսչական — տեսուչ (ու — ն սղվեց)

առվեզր — առու (ու — վ)

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Անձնական ՝ ես,

Ցուցական՝ սա, այստեղ

Փոխադարձ՝ իրար

Որոշյալ՝ ամենայն, ողջ, բոլորը, համայն

Անորոշ՝ որևէ

Հարցական՝ ինչքան

Ժխտական՝ ոչ ոք:

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ — գիր — ա — տախտակ

մտամոլոր — միտք — ա — մոլոր

անընդունակ — ան — ընդ — ունակ 

հազարավոր — հազար — ավոր

երգչախումբ — երգ — իչ — ա — խումբ

մարդամոտ — մարդ — ա — մոտ:

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։

պարզ

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։

բարդ համադասական

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։

բարդ ստորադասական

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։ 

բարդ ստորադասական

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է՝ ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը՝ իր շքեղությամբ։

Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։ 

3, 2, 1, 4

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր (պարտական) եմ իմ ծնողներին։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա (նկարներին) ։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը ․․․․ անչափ ․․․․․․․․ ․ չիմացավ՝ արդյոք սունկը ․․․․․ կրակի վրա և վազի մոր ․․․․․, թե սունկն էլ հետը տանի։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը տղային անչափ զարմացրեց. չիմացավ՝ արդյոք սունկը թողնի կրակի վրա և վազի մոր հետևից, թե սունկն էլ հետը տանի:

թողնել, տղա, հետև, զարմանալ

Պատմություն 9

Փետրվարի 22-28, հաշվետվություն, 9-րդ դաս.

Հունվարի 26-31-ը, 9-րդ դաս.

Փետրվարի 4-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Փետրվարի 10-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Փետրվարի 20-25, առաջադրանք,9-րդ դաս.

Հարցաթերթ

1. Բրեստ — Լիտովսկի հաշտության պայմանագիր

Կնքվեց Խորհրդային Ռուսաստան-ի և Քառյակ դաշինք-ի երկրների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան կայսրություն, Բուլղարիա) միջև։

Ռուսաստանը դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։

Ռուսական զորքերը հեռացան Կովկասից, ինչի պատճառով տարածաշրջանը մնաց անպաշտպան։

Օսմանյան կայսրություն-ը վերադարձրեց 1877–78 թթ. կորցրած Կարսի, Արդահանի և Բաթումի տարածքները։

Սա ծանր հետևանքներ ունեցավ հայերի համար, որովհետև թուրքական բանակը կարողացավ առաջ շարժվել դեպի Անդրկովկաս։

2. Բաթումի պայմանագիր:

Կնքվեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետություն-ի և Օսմանյան կայսրության միջև։

Հայաստանը միջազգային մակարդակով ճանաչվեց որպես անկախ պետություն։

Բայց տարածքը շատ փոքր էր՝ մոտ 12 հազար քառ. կմ (միայն Երևանի շրջակայքը)։

Հայաստանը պարտավորվում էր թույլ տալ թուրքական զորքերի տեղակայումը և տնտեսական վերահսկողությունը։

Փաստորեն, պետությունը գոյատևեց, բայց ծանր կախվածության մեջ հայտնվեց Թուրքիայից։

3. Մուդրոսի զինադադար:

Կնքվեց Անտանտ-ի և Օսմանյան կայսրության միջև։

Ավարտվեց Օսմանյան կայսրության մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։

Թուրքական զորքերը պետք է հեռանային Անդրկովկասից։

Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվեց՝ բացելով հնարավորություն հայկական պետության ամրապնդման համար։

Սակայն շուտով թուրքական ազգային շարժումը նորից սկսեց պայքարել։

4. Սևրի պայմանագիր:

Կնքվեց Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության միջև Ֆրանսիայի Սևր քաղաքում։

Նախատեսվում էր ստեղծել մեծ «Միացյալ և Անկախ Հայաստան»։

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն-ի որոշմամբ Հայաստանին պետք է տրվեին Վան, Բիթլիս, Էրզրում և Տրապիզոն նահանգները՝ ելքով դեպի Սև ծով։

Սա հայկական հարցի համար ամենաբարենպաստ միջազգային որոշումն էր։

Բայց պայմանագիրը չիրականացվեց, որովհետև Թուրքիայում իշխանության եկավ ազգային շարժումը և սկսվեց նոր պատերազմ։

5. Ալեքսանդրապոլի պայմանագիր:

Կնքվեց Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև Ալեքսանդրապոլում (Գյումրի)։

Հայաստանը ստիպված հրաժարվեց Սևրի պայմանագրից։

Կորցրեց մեծ տարածքներ և դարձավ թույլ պետություն։

Հայկական բանակը սահմանափակվեց։

Սա փաստորեն ծանր պարտություն էր Հայաստանի համար և նախանշեց խորհրդայնացման ճանապարհը։

6. Մոսկվայի պայմանագիր:

Կնքվեց Խորհրդային Ռուսաստան-ի և Քեմալական Թուրքիայի միջև։

Սահմանվեց նոր հայ-թուրքական սահմանը։

Կարսը և Սուրմալուն անցան Թուրքիային։

Նախիջևան-ը դարձավ ինքնավար տարածք Ադրբեջանի կազմում՝ Թուրքիայի հովանավորությամբ։

Հայաստանը պայմանագրին անմիջապես չի մասնակցել, բայց այն որոշեց նրա սահմանները։

7. Կարսի պայմանագիր:

Կնքվեց Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև Կարս քաղաքում։

Հաստատեց Մոսկվայի պայմանագրով որոշված սահմանները։

Վերջնականորեն ամրագրվեց ներկայիս հայ-թուրքական սահմանը։

Կարսը և Արդահանը մնացին Թուրքիայի կազմում։

Այս պայմանագիրը մինչ այսօր հիմք է տարածաշրջանի սահմանների համար։