1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:
Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է): Նա դրանցով (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):
————
Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեցչմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:
—
Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվել են: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղել է: Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ էր նվագում:
Առաջինը՝ ներկա, երկրորդը ՝ անցյալ։
2. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):
——
ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ունի և մոտ երեսուներկու կիլոգրամ է կշռում : Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակում էին:
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:
——
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն նրանք էին թափառում/ել ծառանման պտերների հսկա անտառներում:
