Հայոց լեզու

Հոլովներ

Հոլովել․

դուռ – դռան, դռանը, դուռը, դռնից, դռնով

եղբայր – եղբոր, եղբորը,եղբորից,եղբորով

գարուն – գարնան, գարունից, գարնանը, գարունը, գարնանից, գարունով

քաղաք – քաղաքի, քառաքին, քաղաքը, քաղաքից, քաղաքով, քաղաքում

սեղան – սեղանի, սեղանին, սեղանը, սեղանից, սեղանով, սեղանում

աշակերտ – աշակերի, աշակերտին, աշակերտին, աշակերտից, աշակերտով

Կենսաբանություն

Ծաղկավոր  բույսերի բազմացում․

Դեկտեմբերի 4-10

Ընկերեներ ջան, այս շաբաթվա աշխատանքներն են․

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի վազմացումը
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը
Գրականություն

Վ․ Սարոյանի  ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը

Կարդա՛ Վ․ Սարոյանի  ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը։ 

Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։ 

____

Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղրուծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:

_____

Ո՛չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա պետք է ստանա իր ուզածը:

_____

Հա՛, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է՝ մի հեծանիվ: Տուն ուզող փոքրիկ մի աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա իր ուզածը:

_____

Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մեկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան բաց թողնել:

_____

Չէ՛, հարուստ չեմ, բայց ավելին ունեմ, քան պետք է: Նրա՛նք են աղքատ: Դուք չեք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե մեկին տալ էն, ինչ ուզում է:

_____

Բեննե՞վընթ: Դա այն երկու տղաներից մեկի անունը չէ՞, ում երեք, թե չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար նստեցրել են:

____

Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու:

____

«Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:

____
Հիմա դառնամ ձեզ, երեխանե՛ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե՛ք, երեխանե՛ր: Արդեն գիտեք, որ մեզ պես դուք էլ եք մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տա և ստանա ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել լավ բաներ, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը մեծ անելիք ունի՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե՛ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է գիտակցեք դրա մասին էս պահից:

———————

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Վ․ Սարոյանը փորձում էր մեզ ասել, որ ընդհանրապես պետք չէ երեխաներին խաբել, քանի որ նրանց մանկությունը կարող է խեղաթյուրվել։ Այսինքն նրանք կդադարեն հավատալ հրաշքներին։ Նաև կդադարեն ձգտել ու չեն հավատա, որ կհասնեն իրենց ուզածին։ Իսկ երեխաների մանկությունը շատ կարևոր է կյանքում։ «Եթե դու ուզում ես, որ երեխաները ուրախ լինեն, ուրեմն մի փչացրու նրանց մանկությունը»․ ․ ․

Մաթեմատիկա

Հանրահաշիվ – դասարանական – տնային աշխատանք

157. Բազմանդամը բերե՛ք կատարյալ տեսքի.

ա) 2a + 3b + 5a = 7a + 3b

բ) 3a + 7b + 2a − b = 5a + 6b

գ) x + 2y + 3z + 4x + 5y + 6z = 5x + 7y + 9z

դ) 4a + b + 3a + 5b = 7a + 6b

ե) 12a + 5b − 4a = 8a + 5b

զ) 2k + 5n + 7k + n + 2 + 2n = 9k + 8n + 2

158. Բազմանդամը բերե՛ք կատարյալ տեսքի.

ա) 13a − 7a + 5b − 2b = 6a + 3b

բ) 3x + 7 − 2x − 3 ! = x + 1

գ) 2ab − 5y + 3ab + 6y + ba  = y + 6ab

դ) 32 mn − 23 mn + nm = 9mn — 8mn + mn = 2mn

ե) 14x + 3y − 7x − 12y = 7x — 9y

զ) ab2 + 3aba + 2abb + 2a2b = ab2 + 3a2b + 2ab2 + 2a2b = 3ab2 + 5a2b

159. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

x2 + 5x = 36 + 30 = 66

____

2 ⋅ 32 ⋅ 43 ⋅ 0 = 0

_____

a3 + 7a — a3 = 7a = 56

_____

2xy + 7xy + yx = 10yx = 100

____

(8 + 2)2 — (8 — 2)2 = 100 — 36 = 64

_____

73 — 73 = 0

_____

160. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

_____

50 ⋅ 1.44 + 6 ⋅ (-5) = 72 — 30 = 42

_____

_____

1 + 1 + 1 + . . . + 1 + 1 = 98

___

(x — 4) ⋅ 5 = (x — 8) ⋅ 7

5x — 20 = 7x — 56

2x = 36

x = 18

Պատ․՝ 18 գիրք։

(x + 0,3x) ⋅ 5/100 = 0.065x

12 ⋅ 7000 = 84000

12 ⋅ (x + 0,3x + 0,065x) + 84000 = 36400000

1,365x = 36316000/2

x = 2217054

12 ⋅ 0,3 ⋅ 2217054 = 7981394

Հայոց լեզու

Գործնական քերականություն – լրացուցիչ

1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:

Ա. Անտառի  թավուտում ցէ դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`

 անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:

Որոշյալ – ծուղակն, փիղն , զեբրերին, տուփը։

Անորոշ – ծուղակ, փիղ  զեբրեր, տուփ։

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):

Որոշյալի առումը նշանակում է, որ գոյականը որոշված է և ծանոթ։

2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված  բառերին  և  գրի՛ր,  թե  բառին  ե՛րբ  է  ավելանում  ը,  ե՛րբ` ն:  

Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:

Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:

Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:

Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:

Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:

Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:

Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:

Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:

 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:

Երբ հաջորդող բառը սկսվում է բաղաձայնով, ապա գրվում է ը, իսկ ձայնավորի դեպքում ՝ ն, ն – է գրվում նաև, երբ հաջորդող բառը բաղաձայնով սկսվող բայ է, բայց ունի օժանդակ բայ։

3. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

————

Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունակվում է: Դա կասեցնելը  շատ  դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ :  Մարդկանց  մեջ  հետզհետե  արթնանում է  այն միտքը, որ առանց կենդանիների իրենց  կյանքն անգույն   ու  անհրապույր  կլինի:  Այդ  մասին  խոսք  կարող  են  ասել այն  որսորդները,  որոնք  զենքը  փոխարինել են  լուսանկարչական ապարատով:  Նրանք ուժերն ու  ժամանակը չեն խնայում, ժամեր  շարունակ  դարանամուտ  են  լինում  կենդանիների  կյանքից  որևէ  դեպք  դիտելու համար:

Կարդա՛ 

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

Ֆիզիկա

Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Իրականացնել «Ֆիզիկական երևույթները կյանքում» նախագիծը։

3․12-8․12․;11․12-15․12

Թեման.Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Դասարանում քննարկվող հարցեր

Մի քանի փորձերով ներմուծել <<Նյութի խտություն>>մեծությունը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը, կոչվում է նյութի խտություն։

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը

Խտություն = Զանգված/ծավալ

3.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

4.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

Լրացուցիչ առաջադրանք

Սավորել Է.Ղազարյանի դասագրքից սովորել էջ49-ից- 52-ը 

Լուծել .Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մասI>>-ից էջ33 -37 առաջադրանքները

(100 — 50) : 5 = 10 (մլ)

1մլ = 1 սմ3

10մլ = 10սմ3

50 + (3 x 10) = 80 (սմ3)

90 — 80 = 10 (սմ3)

p = m/V = 7o/10 = 7 (գ/սմ3)

(200 — 100) : 5 = 20 (մլ) = 20սմ3

100 + 2 x 20 = 140 (սմ3)

160 — 140 = 20 (սմ3)

p = m/V = 170/20 = 8,5 (գ/սմ3)

(150 — 100) : 2 = 25 (սմ3)

100 + 1 x 25 = 125 (սմ3)

175 — 125 = 50 (սմ3)

(200 — 150) : 2 = 25 (սմ3)

150(սմ3)

200 — 150 = 50 (սմ3)

p = m/V = 445/50 = 8,9 (գ/սմ3):

Հայոց լեզու

Գործնական քերականություն – Դասարանական

1. Նախադասության միտքն այնպես արտահայի ´ր,  որ  ընդգծված  բառը  փակագծում  տրված  հոլովով  լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակները) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը)

___

Ստոկհոլմի թագավորական գրադարանում կա շախմատին նվիրված հիսուն հազար գիրք:

Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի մեջ ապրում են անթիվ, անհամար մանրէներ:

Նույնիսկ մանրէների անթիվ բանակները դժվարանում են կենդանի  օրգանիզմներին  հաղթել:

Անտեսանելի մանրէները ոչնչանում են հատուկ թունավոր նյութերից, որոնք մշակում են բույսերը։

Բույսերի հյութը ունի հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր:

2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Հոլով – Սեռական, արտաքին հոլովաձև, (ի)

———

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Հոլով – Սեռական, արտաքին հոլովաձև, (ոջ)

———

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Հոլով – Սեռական, ներքին հոլովաձև

———

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Հոլով – Սեռական, ներքին հոլովաձև

———

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոլով – Սեռական, արտաքին հոլովաձև, (ի)

———

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Հոլով – Սեռական, ներքին հոլովաձև։

Բոլորը սեռական հոլով են, պատասխանում են ու՞մ, կամ ինչի՞ հարցին։

3. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Հագուստ (անորոշ) – հագուստն (որոշյալ)

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

գիրք (անորոշ) – գիրքը (որոշյալ)

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

թռչուն (անորոշ) – թռչունը (որոշյալ)

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

որսորդի (անորոշ) – որսորդին (որոշյալ)

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

արջ (անորոշ) – արջն (որոշյալ)

Ա – անորոշ, Բ – որոշյալ։

4. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան  մեքսիկական  պրերիաներում,  երբ  հայտնագործեցին  Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան  մեքսիկական  պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական  պրերիաներում  առաջին անգամ  տեսան արևածաղիկ- , երբ հայտնագործեցին  Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական)  Միհր աստծո պատվին է ստեղծվել:  Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին:  Միհր  աստծո  պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):   Միհր  աստծո  պատվին  Գառնիի  սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

—————

Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են  ստեղծել:  Աստղադիտակն ստեղծել են  դանիացի ապակեգործները:

Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան  մեքսիկական  պրերիաներում,  երբ  հայտնագործեցին  Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացինեը տեսան  մեքսիկական  պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական  պրերիաներում  առաջին անգամ  տեսան արևածաղին , երբ հայտնագործեցին  Ամերիկան:

Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական)  Միհր աստծո պատվին է ստեղծվել:  Գառնիի սյունազարդ տաճարն ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին:  Միհր  աստծո  պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական):   Միհր  աստծո  պատվին  Գառնիի  սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Աշխարհագրություն

Աշխարհի պետությունների խմբավորումը

Դասի հղումը

  1. Նշել տարածքով ամենախոշոր 15 երկրները

  1. Նշեք 5 սահմանադրական և 5 բացարձակ միապետություններ
  2. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը բարենպաստ է, նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը անբարենպաստ է: