Արդեն դեկտեմբերի կեսերն են և ակամա սկսում եմ մտածել, թե ինչպիսին էր 2023 թվականը, որին շուտով պետք է ճանապարհենք։ Ընդհանրապես ես չեմ հավանել 2023 թիվը։ մարդիկ կհարձնեն ինչու՞։ Պատճառն այն է, որ շուրջ բոլորը պատերազմ է, գաղթականներ և այլն։ Ճիշտ է փողոցները ավելի գեղեցիկ են զարդարված, ավելի շքեղ տոնածառեր կան, բայց ուրախ դեմքեր չես տեսնի։ Վերջին մի քանի տարիները, հայ ազգի համար աղետաբեր տարիներ էին։ Ու դեռ չգիտենք, թե ինչ է բերելու մեզ Նոր տարին՝ խաղաղություն թե՞ պատերազմ։ Դա դեռ հայտնի չէ․ ․ ․ Յուրաքանչյուր հայ իր սրտի խորքում անկախ իր բնակության վայրից վախենում է իր երկրի ու մեր ժողովրդի համար։ Ճիշտ է կյանքը անկախ ամեն ինչից զարգանում է։ Բայց մեզանից յուրաքանչյուրը կնախնտրեր ավելի պակաս բարեկեցություն, բայց խաղաղություն։ «Խաղաղությունը, դա ապահովություն ու հանգստություն է վաղվա օրվա համար»
Իսկ դու ինչ կնախընտրեիր, խաղաղություն թե՞ պատերազմ․ ․ ․
հեղինակ՝ Կարոլինա Եսայան




