Առաջին ուսումնական շրջան
Այս 4 ամիսների ընթացքում սկսել ենք նոր առարկաներ սովորել՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն։ Իմ կարծիքով, բոլոր առարկաներն էլ մեզ շատ բաներ են սովորեցնում, բայց ինձ ավելի հոգեհարազատ է ընտրության գործունեությունը։ Դա Գրաֆիկ Դիզայնն է։ Իմ ընտրության գործունեության բաժինը՝ ~ ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆՆ է։Մենք ունենք նաև տարբեր մարզաձևեր ընտրելու հնարավորություն։ Ես ընտրել էի Վոլեյբոլը, քանի որ հեռվից հավանում էի այն։ Բայց պարզվեց, որ այդ մարզաձևը ինձ համար չէ, քանի որ ես խաղալ չգիտեի։ Մենք ունենք նաև ճամփորդելու հնարավորություն, որոնց ես չեմ մասնակցել։ Դպրոցը մեզ տալիս է նաև նախագծերի միջոցով, մասնակցել և ճանաչել հանրաճանաչ գործիչների և նրանց աշխատանքները։ Այստեղ ևս կա ընտրելու հնարավորություն։ Ամենաշատը ես հավանել եմ այն նախագիծը, որով գտնում էինք փաստեր հայաստանի մասին և թարգմանելով ռուսերեն, նորից ներբեռնում էինք համացանց, որպեսզի ռուսախոս մարդիկ ճանաչեին մեզ և մեր երկիրը։ Դա խթան կարող էր հանդիսանալ զբոսաշրջության համար։
Այս ամիսների ընթացքում , անցնելով գիտական առարկաներ, ավելի մոտիկից ծանոթացա բնության և նրանում ընթացող երևույթների հետ։ Ստացա այդ երևույթների գիտական մեկնաբանությունները։ Գրաֆիկ դիզայնը ինձ տվեց հնարավորություն իմ ամենախենթ մտքերն անգամ օգտագործել տարբեր պատկերների մեջ։ Դժվարությունները շատ էին, քանի որ միանգամից մի քանի նոր առարկաներ սկսեցինք սովորել։ Բայց ես արդեն հաղթահարել եմ այդ դժվարությունները և շարունակելու եմ լավ սովորել․․․․․