1.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից:
Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս պետք է հեռու գնալ կաղնուց:
Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:
Փայտի նյութից գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում:
——————
Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին այլ ծառերից ավելի հաճախ է կայծակահարվում:
Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելիս պետք է հեռանալ կաղնուց:
Կանաչապատելը փրկում է քաղաքացիներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:
Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:
2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:
———————
Վանա լճի մոտակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով, որոնք հաճախակի հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբաններն ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված հարատանցքեր ու մետաղաձուլարաններ:
3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեց – գահից գցել
իշխանազուն – իշխանի զավակ
արյունարբու – արյան հոտը սիրող
արքայանիստ – արքայի նստավայր
դյուրաբեկ – հեշտ կոտրվող
գավաթակից – խմելու ընկեր
դրկից – դռան կից


























