Պատմություն

Պատմություն 09.10.2023

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն): 

2.Տալ այս բառերի բացատրությունը :

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն — հավատք դեպի մոգություն

Կախարդություն — հավատք դեպի կախարդանք

Ոգեպաշտություն — ոգիների հանդեպ պաշտամունք

Բնապաշտություն — բնության հանդեպ պաշտամունք

Տոտեմիզմ — հավատք տոտեմների նկատմամբ

Ֆետշիզմ — հավատք տարբեր իրերի նկատմանբ

Անիմիզմ — հավատք տարբեր ոգիներին

3.Հիմնավորիր կրոնի առաջացման կարևորությունը:

Կրոնի պատմություն հարցաքննություն, հետազոտություն, «կրոն» , այս տերմինն օգտագործվում է որպես «ժամանակին տեղի ունեցող գործընթաց` կրոնների զարգացման և փոփոխման մեջ, և գիտելիքների այն ճյուղի անվանման համար, որը ուսումնասիրում է այդ գործընթացները»։ Գիտելիքների այս ճյուղի նպատակն է վերլուծել տարբեր կրոնների ծագման, զարգացման և գործունեության հիմնախնդիրները, ինչպես նաև գտնել դրանց տեղը մարդկային համընդհանուր պատմության մեջ։ Բացի այդ, կրոնների պատմության ուսումնասիրության առարկա են հավատքների և պաշտամունքների ձևերը, առկա և ժամանակակից կրոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու պահպանումը։ Հետազոտությունն իրականացվում է կրոնի ընդհանուր, տվյալ կրոնի կամ դավանանքի, կրոնների և խոստովանությունների տարածաշրջանային պատմությանը համահունչ։ Հատուկ տարածքներ կազմում են կրոնի հնագիտական ​​և ազգագրական ուսումնասիրությունը։

Առաջադրանք 2

Պետության առաջացումը

2.Ծանոթանալով այս հոդվածին՝ ընտրել մեկ հասկացություն, հիմնավորել ձեր տեսակետը , ներկայացնել ձեր առաջարկած տարբերակը՝ ի՞նչ է պետությունը:

 Ի՞նչ է պետությունը
Պետությունը քաղաքակրթության հնագույն ինստիտուտներից մեկն է։
Այն առաջացել է մոտ 10000 տարի առաջ՝ Միջագետքի առաջին
հողագործական համայնքներում։ Չինաստանում զարգացած
բյուրոկրատական պետություն է գոյություն ունեցել հազարամյակների
ընթացքում։ Եվրոպայում ժամանակակից պետությունը, որն ունի հսկայական
բանակ, ուժեղ հարկային մարմիններ, կենտրոնացված բյուրոկրատիա, և որը
գերագույն լիազորություններ է իրականացնում հսկայական տարածքներում,
ունի չորս կամ հինգ հարյուրամյակների պատմություն՝ ֆրանսիական,
իսպանական և շվեդական միապետությունների ձևավորման ժամանակներից
ի վեր։ 
Գրականության մեջ չկա պետության միասնական սահմանում։
Այսպես, «Իրավունքի և պետության ընդհանուր տեսություն»
դասագրքում առաջարկվում է պետության հետևյալ սահմանումը.
1.«…հասարակության քաղաքական իշխանության որոշակի կազմակերպական
ձև, որն ունի հարկադրանքի հատուկ՝ իշխող դասակարգի կամ ամբողջ
ժողովրդի կամքն ու շահերն արտահայտող ապարատ »։

Ներկայացնենք պետության մի քանի սահմանում ևս։
2.«Պետությունը կարգուկանոնի պահպանման մասնագիտացված և
կենտրոնացված ուժ է։ Պետությունը ինստիտուտ է կամ ինստիտուտների
խումբ, որոնց հիմնական խնդիրը (անկախ այլ խնդիրներից) կարգի
պահպանությունն է։ Պետությունը գոյություն ունի այնտեղ, որտեղ կարգի
պահպանման մասնագիտացված ինստիտուտները, օրինակ՝
ոստիկանությունը և դատարանը, անջատ են հասարակական կյանքի մյուս
ոլորտներից։ Հենց նրանք էլ պետությունն են»։

3.«Պետությունը սոցիալական հարաբերությունները կարգավորող
անկախ, կենտրոնացված սոցիալ-քաղաքական կազմակերպություն է։ Այն
գոյություն ունի բարդ, շերտավորված հասարակությունում, որը գտնվում է
որոշակի տարածքում և բաղկացած է երկու հիմնական շերտերից`
կառավարողներից և կառավարվողներից։ Այս երկու շերտերի
հարաբերությունները բնորոշվում են առաջինների քաղաքական
գերիշխանությամբ և երկրորդների հարկային պարտավորություններով։ Այդ
հարաբերությունները օրինականացված են հասարակության գոնե մի մասի
կողմից ընդունված գաղափարախոսությամբ, որի հիմքում փոխադարձության
սկզբունքն է»։

4.«Պետությունը մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու մեքենա է, մյուս
բոլոր դասակարգերը մի դասակարգի ենթարկելու մեքենա»։

5.«Պետությունը օրինական ուժ գործադրելու մենաշնորհ է»։

3.Համաձայն ես ներքոհիշյալ հատվածում ներկայացրած տեսակետի հետ, հիմնավորիր:

Վերոնշյալ սահմանումներից ելնելով՝ առանձնացնենք պետության
երեք հիմնական հատկանիշներ, որոնց բացակայության դեպքում, կարծում
ենք, այդ ինստիտուտն իմաստազրկվում է.
 առաջին՝ պետությունը որոշակի տարածքում բնակչության
կառավարման համար իշխանության կազմակերպական ձև է,


— երկրորդ՝ հարկադրանքը պետական իշխանության հիմնական
դրսևորումն է,
— երրորդ՝ պետությունը ինստիտուտ է, որը գաղափարախոսություն է
ձևավորում և սահմանում է տվյալ հասարակությունում վարքագծի
կանոնները։
Պետությունը հնարավոր չէ դիտարկել հասարակությունից անջատ,
որի կազմակերպման ձևն էլ հենց պետությունն է։ Տարբեր հասարակական
կարգերում փոխվում է իշխանության դրսևորման (լծակների)
հարաբերակցությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաղաքական
հասարակական կարգի էական փոփոխությունների։ Այդ լծակներն առավել
ակներև է ներկայացրել ամերիկացի սոցիոլոգ և ֆուտուրոլոգ Էլվին Տոֆլերը՝
իր «Իշխանության կերպափոխումները» գրքում։ Հեղինակը գրում է.
«Իշխանությունը ամենաանթաքույց տեսքով օգտագործում է բռնությունը,
հարստությունը և գիտելիքը (ամենալայն իմաստով)՝ մարդկանց ստիպելու
համար որոշակի գործելակերպ դրսևորել»։

Քաղաքական միտքը հին աշխարհում

Քաղաքական միտքը հին աշխարհում- Մարդկային քաղաքական միտքը ծնվել և ձևավորվել է անհիշելի հեռավոր անցյալում և իր զարգացման երկարատև հազարամյակներն է անցել ու հասել մեզ, հարուստ ժառանգության տեսքով: Մեզ հասած գրական ժառանգությունը ցույց է տալիս, որ արդեն մթա. IV հազարամյակում Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում և Չինաստանում ձևավորվում էր քաղաքական միտքը, նպատակ ունենալով համակարգել հասարակության կառավարումը:

Բաբելոնյան և Եգիպտական մեզ հասած արձանագրություններում նշված է, որ հասարակական անհավասարությունը անհրաժեշտ և նպատակահարմար է, և հասարակ մահկանացուները պետք է անվերապահորեն ենթարկվեն Իշխանավորին, իսկ տիրապետողներն էլ պետք է լավ վերաբերվեն ցածր դասի մարդկանց: Բաբելոնական թագավոր Համուրապիի օրենքներում նկարագրվում է, թե ինչպիսին պետք է լինի թագավորը, որպեսզի ճիշտ կառավարի հասարակությանը: Թագավորը պետք է լինի խիստ, բայց արդարացի հայր իր բոլոր հպատակների համար, որը պետք է հոգ տանի, որ ուժեղները չնեղացնեն թույլերին, պաշտպանի կարիքավորներին, որպեսզի հասարակության մեջ արդարություն լինի:

Հին Հնդկական քաղաքական միտքը իր արտացոլումն է գտել հնդկական գրականության հնագույն հուշարձանների` վեդաների մեջ: Վեդաները 4 մասից բաղկացած կրոնափիլիսոփայական և բարոյական պատկերացումների ամբողջություն է, որում մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՌԻԳՎԵԴԱՆ, որը կրոնական հիմների ժողովածու է /մ.թ,ա.1500թ./: Այդ աշխատությունում հին հնդկական հասարակությունը բաժանվում էր 4 վարնաների /խմբերի/, դրանք էին`

  1. Բրահմաներ /բարձրագույն կրոնական խավ/,
  2. Քշատրիներ`զինվորական արիստոկրատիայի վառնա,
  3. Վայշիներ` հողագործների, արհեստավորների և առևտրականների վառնա,
  4. Շուդրաներ` ստորին վառնա:

Այս խավերից յուրաքանչյուրն իր իրավունքներն ուներ և փոփոխման ենթակա չէր: ՌԻԳՎԵԴԱՅՈՒՄ արձանագրված օրենքները աստվածային էին համարվում և մարդիկ պարտավոր են անվերապահորեն ենթարկվել:

Մեզ է հասել հին չինական կոնֆուցիականության բարոյաքաղաքական ուսմունքը, որի հեղինակն է Կոնֆուցիոսը մ.թ.ա.551-479թթ.:  Կոնֆուցիոսի քաղաքական ուսմունքի հիմքում ընկած է բարեգործության, մարդկայնության սկզբունքը: Ըստ նրա, արդարացի հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է պաշտպանել որոշակի կանոններ և նորմաներ, որոնք վերաբերում են բոլորին և առաջին հերթին` կառավարողներին:

Կառավարման մտքի պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն հույն փիլիսոփաներ Պլատոնը և նրա աշակերտ` Արիստոտելը: Պլատոնը իր «Պետություն», «Օրենքներ» աշխատություններում մանրամասն քննարկման է ենթարկում պետության ծագման, դրսևորման ձևերի, նրա դերի և հիմնախնդիրների հետ կապված հարցերը: Պլատոնը փորձում էր ստեղծել իդեալական պետության մոդել, որը հիմնված է արդարության վրա: Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ փորձում է վերլուծել պետական կառուցվածքի իրական ձևերը, հիմք ընդունելով գոյություն ունեցող քաղաքապետությունների փաստական նյութը: Ըստ Արիստոտելի հասարակության զարգացումը սկսվել է ընտանիքից, որոնցից հետագայում ձևավորվել են հանրույթներ, իսկ դրանցից էլ առաջացել է պետությունը: Արիստոտելի քաղաքական իդեալն այնպիսի պետությունն էր, որում միայն օրենքն է ուժ, իսկ քիչ թե շատ ընդունելին` տարբեր պետական կարգերի խառնուրդն է, որը հենված է հարուստների և աղքատների շահերի միավորման վրա: Ըստ նրա առավել խելացի և արժանապատիվ անհատներին պետք է ներգրավել պետության կառավարման մեջ: Այդպիսի ճանապարհով կարելի է հասնել երջանիկ պետության ստեղծման:

Մեզ են հասել նաև հռոմեական հայտնի պետական և քաղաքական գործիչ Մարկ Ցիցերոնի
«Պետության մասին», «Օրենքների մասին» աշխատությունները: Ցիցերոնը պնդում էր, որ օրենքները ստեղծում են պետական գործիչները հանուն քաղաքացիների բարօրության, պետության ամբողջականության, մարդկանց հանգիստ ու երջանիկ կյանքի:

Ֆիզիկա

Ֆիզիկա 09.10.2023

2․10-6․10; 10․10-13․10

Կարդալ և ուսումնասիրել երկարությունների պրեզենտացիան ,և Մեծությունների չափում 

Թեման․Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների և միավորների հետ։Կարողանալ օգտվել այդ գործիքներից ։

Լաբորատոր աշխատանքներ․Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով։

Շատ լավ  սովորել.Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7)սովորել էջ13-ից,մինչև էջ 16-ը ․ինչպես նաև էջ17 <<Լաբորատոր աշխատանք1-ը>>

Կարդալ ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ18-ից,մինչև էջ 20։

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ29-ից մինչև էջ30-ը: 

I․ Նկարում պատկերված չափագլանով կարելի է չափել առավելագույնը 100մլ հեղուկի ծավալ։

Պատ․՝ 2) 100մլ։

II. Չափից սարքի սանդղակի ամենափոքր արժեքը կոչվում է սարքի չափման սահման։Չափից սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակաայ երկու գծիկները, որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ արժեքից հանել փոքր արժեքը, ապա ստացվածը բաժանել բաժանումների թվի վրա։

a = 20

b = 10

c = ?

Լուծում

n = (20 — 10) : 5 = 2մլ

c = 2մլ։

Պատ․՝ 2. 2մլ։

III. Չափագլամում եղած հեղուկի ծավալը 76 մլ է։

Պատ․՝ 4. 76մլ։

I․ Նկարում պատկերված չափագլանով կարելի է չափել առավելագույնը 250մլ հեղուկի ծավալ։

Պատ․՝ 3) 250մլ։

(100 — 50) : 10 = 5մլ

Չափագլամում եղած հեղուկի ծավալը 165մլ է։

Լուծում

150 + 3 x 5 = 165

I․ Նկարում պատկերված չափագլանով կարելի է չափել առավելագույնը 100մլ հեղուկի ծավալ։

Պատ․՝ 2. 100մլ։

a = 20

b = 10

c = ?

Լուծում

(20 — 10) : 2 = 5մլ

c = 5

Պատ․՝ 5մլ։

Չափագլանում գտնվող հեղուկի ծավալը 60մլ է։

I․ Նկարում պատկերված չափագլանով կարելի է չափել առավելագույնը 1000մլ հեղուկի ծավալ։

Պատ․՝ 1. 1000մլ։

a = 200

b = 100

c = ?

n = (200 — 100) : 10 = 1oմլ

c = 10մլ։

900 + 4 x 10 = 940մլ։

Մաթեմատիկա

Հանրահաշիվ – դասարանական – տնային աշխատանք մաթեմ 09.10.2023

Վլադիմիր Կրամնիկը եղել է շախմատի աշխարհի չեմխիոն։

Տիգրան Մեծը եղել է հայոց թագավոր։

Համազազ Բաբաջանյանը եղել է ԽՍՀՄ հայազգի մարշալ։

x = 0 — 14

x = 55 — 70

x = 12 — 14

x = 6 — 18:

Համարակալում են։

Համարակալում են։

Հաշվում են։

Վլադիմիր Ենգիբարյան Մելբուռնի հայ օլիմպիական չեմպիոն

 Վահե Յաղմուրյանը «Արարատ» ֆուտբոլային թիմի կաղմում եղել է ԽՍՀՄ չեմպիոն։

Դանիելը իմ ընտանիքի անդամն է։

Մայրիկը իմ ծնողն է։

x = 150 սմ։

x = 50 կգ։

x = 50000 հանդիսատես։

Ռուսերեն

«Красота вокруг нас»

Красота обычно описывается как особенность объектов, которая делает эти объекты приятными для восприятия. К таким объектам относятся пейзажи, закаты, люди и произведения искусства. Красота, наряду с искусством и вкусом, является основным предметом эстетики, одной из важнейших отраслей философии. Как положительная эстетическая ценность, она противопоставляется уродству как своему отрицательному аналогу. Одна из трудностей в понимании красоты заключается в том, что она имеет как объективные, так и субъективные аспекты: она рассматривается как свойство вещей, но также и как зависящая от эмоциональной реакции наблюдателей. Из-за своей субъективной стороны говорят, что красота находится «в глазах смотрящего». Утверждалось, что способность субъекта, необходимая для восприятия и суждения о красоте, иногда называемая «чувством вкуса», можно тренировать и что в долгосрочной перспективе вердикты экспертов совпадают. Это предполагает, что стандарты обоснованности суждений о красоте интерсубъективны, то есть зависят от группы судей, а не полностью субъективны или полностью объективны. Концепции красоты направлены на то, чтобы уловить то, что важно для всех красивых вещей. Классические концепции определяют красоту с точки зрения соотношения прекрасного объекта в целом и его частей: части должны находиться в правильных пропорциях друг к другу и, таким образом, составлять единое гармоничное целое. Гедонистические концепции видят необходимую связь между удовольствием и красотой, например. что для того, чтобы объект был красивым, он должен вызывать бескорыстное удовольствие. Другие концепции включают определение красивых объектов с точки зрения их ценности, любовного отношения к ним или их функции.

Ֆիզիկա

Հեղուկի ծավալի որոշումը չափագլանի միջոցով

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ29-ից մինչև էջ30-ը: 

Տարբերակ 1.

I․ Նկարում պատկերված չափագլանով կարելի է չափել առավելագույնը 100մլ հեղուկի ծավալ։

Պատ․՝ 2) 100մլ։

II. Չափից սարքի սանդղակի ամենափոքր արժեքը կոչվում է սարքի չափման սահման։Չափից սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակաայ երկու գծիկները, որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ արժեքից հանել

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են 

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

————

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Պարզապես ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման  գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլից անգամ հողի վրա վառվում են խոտի  զմրուխտ կայծերը:  Երբ  մի  տեղ  անձրև  է  գալիս,  ամբողջ  Սահարայից  մարդիկ  շտապում  են  տեսնելու  այդ  վայրը:   Բեդվինները  պատրաստ  են  հարյուրավոր  կիլոմետրեր  անցնել,  որպեսզի  տեսնեն,  թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

———

Հերիք է նայել գլոբուսին,  որ  տեսնեք,  թե  Հարավային  Ամերիկայի  արևելյան  ծովափը  ինչքա՛ն լավ է  համընկնում Աֆրիկայի  արևմտյան ափին: Ֆրենսիս  Բեկոնը դա  նկատել է  դեռևս  1620 թվին: 1912 թվին գերմանացի գիտնական  Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ որ  ժամանակ  ցամաքի   մի ամբողջական զանգված են կազմել:  Սակայն Վեգեների կենդանության  ժամանակ այդ վարկածը ճանաչում չգտավ:  Հիմա երկրաբանները հաստատում են,  որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի  արմատական ապարների  միջև նմանություններ  կան:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը….(մեղմ) անձրևի տակ ընկավ:…(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը …. (իջեցնել) գլխի վրա ու վազեց: …. (հաստատ) աշխարհում …. (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) «անձրևանոցով» չէր …. (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից … (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի … (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ … (կորչել) … (նույն) ժամանակներում …. (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի … (վատ) էր մինչև ոսկորներս …. (չորանալ),- … (ուրախություն) ասաց գողը, երբ նրան …. (բաց թողնել):

———

Փարիզում անցորդներից մեկը տեղատարափ անձրևի տակ ընկավ: Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: Պարզ չէ աշխարհում դեռ ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին «անձրևանոցով» չէր  պաշտպանվել: Տեսնելով  անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի  կամավոր վկան`գողը, զարմանքից բղավեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էին ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ այլ ժամանակներում ուրիշ տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվել- տխրությամբ ասաց գողը, երբ նրան բռնեցին:

Հայոց լեզու

Գրաբարյան օրեր — Դասարանական աշխատանք

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեց է´ք՝ եւ գտջիք, բախեց էք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որբախէ` բացցի նմա։

տացի               — տրվի, կտրվի, պիտիտրվի, տրվելուէ

հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել

զի                         — որովհետև, քանիոր, թե

բացցի              — բացվի, կբացվի, պիտիբացվի, բացվելուէ

գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտիգտնեք, գտնելուեք

առնու              — առնումէ, վերցնումէ

ՀԱՐՑԵՎԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշխարհաբա՛րդարձրու`

ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը

Հարցնել, խնդրել, գտնել

բ) բացցի նմա արտահայտությունը։

Կբացվի նրա առաջ։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Խնդրիր, և ես կտամ, խնդրիր և կգտնես։ Թակեք, և ես կբացեմ այն ​​ձեզ համար: Ինչ խնդրի՝ կստանա, ինչ էլ խնդրի՝ կստանա։ Եվ ով բախում է, բացվում է նրա առաջ։