Մայրենի

,,Ուզում եմ ասել,,

Ուզում եմ ասել, որ մարդիկ էլ կածանի նման են, որ մեր կյանքը ինչքան էլ տանջալի և հոգնեցնող լինի։ Մենք էլ կածանի նման նոր օր ենք երազում։ Մենք այդ օրից ունենք նոր սպասումներ և պատրաստ ենք նոր հոգնության, բացի ինձնից իհարկե։ Նաև պատրաստ ենք ուժ ու եռանդ հավագաց, աստղեր իջեցնել երկնքից, նոր հայտնագործություններ անել, հեշտացնել մեր կյանքը և ավելի լուսավոր և պայծառ դարձնել մեր առորյան։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 25.04.2023

1124. Կատարե՛ք հանում.

բ) 81,22 – 53,12 = 28,10

դ) 17,1 – 8,256 = 8,844

զ) 7,35 – 6,35 = 1,0

1126. Կատարե՛ք հանում.

բ) 5 – 2,63 = 2,37

դ) 1 – 0,047 = 0,953

զ) 102 – 96,24 = 5,76

1128. Կատարե՛ք հանում.

բ) 3,263 – 2 = 1,263

դ) 11,397 – 9 = 2,397

զ) 34,56 – 29 = 5,56

1135. Գտե՛ք 3,385 , 9,428 , 725,11 , 823,12 , 0,93 , 973,14 , 55,675 թվերից ամենամեծը։

Պատ․՝ 973,14 :

1136. Լուծե՛ք հավասարումը.

ա) 2x + 1 = 5

2x = 5 — 1

2x = 4

x = 4 : 2

x = 2

բ) 3x + 1 = 5

3x = 5 — 1

3x = 4

x = 4/3

x = 1 1/3

գ) 8x – 1 = 7

8x = 7 + 1

8x = 8

x = 1

դ) 4x – 2 = 9

4x = 9 + 2

4x = 11

x = 11/4

x = 2 3/4

ե) 3 + 2x = 18

2x = 18 — 3

2x = 15

x = 15/2

x = 7 1/2

զ) 8 = x + 4

x = 8 — 4

x = 4

1137. Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։

2 + 4 + 6 + 8 + 10 + 12 + 14 + 16 + 18 = 20 + 20 + 20 + 20 + 10 = 90

Պատմություն

Հայոց պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

• Համեմատեք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։


Տիգրանակերտի ճակատամարտի ժամանակ հայերը չկարողացան պահել հռոմեացիներին և նրանք մտան Տիգրանակերտ, իսկ Արածանիի ճակատամարտի ժամանակ հայերը ջախջախեցին հռոմեական զորքին։


• Ինչպե՞ս ավարտվեց Լուկուլոսի արշավանքը Հայաստան։


Լուկուլոսի արշավանքը ավարտվում է նրանով, որ հայոց զորքը դուրս է շպրտում գռոմեական զորքերին Հայաստանից։ Նաև հայոց զորքերի օգնությամբ Միհրդատ Եվպատորը ազատում է Պոնտոսը այնտեղի հռոմեացիներից։


• Ինչու՞ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ։


Տիգրան Մեծը մեծ զիջումների է գնում այդ պայմանագրով, որովհետև նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին և մենակ էր մնացել ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։ Այդ իսկ պատճառով Տիգռան ՄԵծը հրաժարվեց իր նվաճած տարածքներից։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 102-104

Այլ աղբյուրներ


Տեսաֆիլմ  1
https://youtu.be/2eIJowPYhOs
տեսաֆիլմ 2
https://youtu.be/Aog0Bm6orOU

Դաս 2

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ ll-ի օրոք

• Բնութագրեք Արտավազդ ll-ին։
• Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել։
• Ներկայացրեք Անտոնիոսի արշավանքի արդյունքները։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 105-107

Մայրենի

Գանձանակ։ Էտգար Կերետ

Կարդա՛ ,,Գանձանակ,, պատմվածքը։ 

Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ / 5-6  անախադասություն/։ 

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր և հուզից։ Այս պատմվածքի կարծիքն այն էր, որ հայրիկը ճիշտ արեց, երբ գնեց իր որդուն գանձանակ, բայց հետո, երբ ուզեց ջարդել այդ գանձանակը, նա տեսավ, որ երեխեն չէր համարձակվում այն անել և նա հասկացավ, որ գնահատում է այն և չի ուզում կորցնել այն։ Ես շատ եմ հավանել երեխու դերը, քանի որ նա պաշտպանում էր իր ընկերոջը հայրիկից։ Իսկ այն դերը, որը ես չեմ հավանալ՝ հայրիկն է, քանի որ նա չէր լսում իր որդուն և ուզում էր ջարդել գանձանակը։ Մայրիկի պահով ես բան չունեմ ասելու, նա սիրում ու հարգում էր իր երեխուն և ուզում էր, որպեսզի նա ուրախ և երջանիկ լիներ։ Այս պատմվածքը ինձ սովորեցրեց, որ պետք է գնահատել այն ինչ որ ունես, իսկ եթե չգնահատես՝ ամեն ինչ կկորցնես։ Այսքան էր, որ ես ուզում էի ձեզ համար ներկայացնել։

Վ Ե Ր Ջ

Մաթեմատիկա

Դասարանական — Տնային աշխատանք մաթեմ 21.04.2023

1105. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537

բ) 5,568 > 4,568

գ) 10,85 < 10,95

դ) 885,622 < 885,623

1106. Իրար հաջորդող ո՞ր երկու բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

ա) 3,2 — 3; 4;

բ) 8,93 — 8; 9;

գ) 75,32 — 75; 76;

դ) 29,66 — 29; 30;

ե) 5689,1 — 5689; 5690;

զ) 3284,9 — 3284; 3285;

1107. Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով.
60,325 , 11,2 , 28,43 , 60,32 , 11,56 , 3291,83 , 5,6։

5,6 ; 11,2 ; 11,52 ; 28,43 ; 60,32 ; 60,325 ; 3291,83 ;

1108. Կոտորակները դասավորե՛ք նվազման կարգով.
10,3 , 8,94 , –0,5 , –3,27 , 41,01 , 5,69 , –3,2։

41,01 ; 10,3 ; 8,94 ; 5,69 ; -0,5 ; -3,2 ; -3,27 ;

1109. Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.

ա) 6,37 < 6,375

բ) 0,893 > 0,8

գ) 293,4 < 294,3

դ) 783,5 < 783,6

ե) –31,72 < 18,6

զ) –11,25 > –11,257

1110. Գրե՛ք հինգ այնպիսի տասնորդական կոտորակներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ լինի 2,4-ից և փոքր լինի 2,5-ից։

2,4 < * < 2,5

* = 2,41 ; 2,42 ; 2,43 ; 2,44 ; 2,45

1114. Լուծե՛ք հավասարումը.

ա) 632 ⋅ 108 + 3999 = x

  1. 632 x 108 = 68256
  2. 68256 + 3999 = 72255

x = 72255

բ) 3 ⋅ (x + 4) = 18

3x + 12 = 18

3x = 18 — 12

3x = 6

x = 2

գ) 6 ⋅ x + 5 =29

6x + 5 = 29

6x = 29 — 5

6x = 24

x = 4

դ) 3 + 2 ⋅ x = 5

5x = 5

x = 1

1116. Չորս երեխաներ դեղձ էին քաղում։ Նրանցից առաջինը քաղեց բոլոր քաղված դեղձերի 0,2 մասը, երկրորդը՝ մնացածի 0,5 մասը, երրորդը՝ երկրորդի քաղածի 0,5 մասը, չորրորդը քաղեց 32 դեղձ։ Առաջին երեք երեխաներն իրենց քաղած դեղձերը լցնում էին արկղերի մեջ, չորրորդը՝ զամբյուղի մեջ։ Քանի՞ դեղձ դրվեց արկղերի մեջ։

Դեղձ – x

I — 0,2x

II — (x — 0,2x) : 0,5 = 0,4x

III — (x — 0,2x) x 0,5 x 0,5 = 0,2x

IV — 32

  1. 0,2x + 0,4x + 0,2x + 32 = x
  2. 0,8x + 32 = x
  3. x — 0,8x = 32
  4. 0,2x = 32
  5. 2/10 = 32
  6. x = 160
  7. 160 — 32 = 128

Պատ․՝ Եթե տղան պարագիծը ճիշտ չլուծի , պատասխանը կենտ թվով կվերջանա։

Պատ․՝ 1 2/5 կմ/ժ։

Մայրենի

Գործական քերականություններ

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է …ների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն …ները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու …ներ (անցնել):

Ըստ հունական … (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս … (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս …ը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

————————————————————

Продолжить чтение «Գործական քերականություններ»
Մայրենի

~Հավատա ինքդ քեզ~

Երբ մարդ հավատում է ինքն իրեն, սկսում է ուղիներ և լուծումներ փնտրել, իսկ հակառակ դեպքում՝ ոչինչ էլ չի փնտրում՝ ասելով «ինչ լինելու է, թող լինի»։ Բայց դա այդպես չէ։ Մենք պետք է մեզ հավատանք, որ ամեն ինչ ստացվի, իսկ եթե չփորձենք և ասենք, որ դժվար է, բան չի ստացվելու ,և մենք չենք կարողանալու արդյունքի հասնել։ Ես էլ եմ մեկ – մեկ կասկածում և ասում, որ դժվար է և այլն, բայց ես փուրձում եմ անել այն և ստացվում է։ Ես շատ քիջ մարդկանց եմ հանդիպել, ովքեր հավատում են իրենց։ Եթե դու հավատում ես ինքդ քեզ, ապա պետք է դա լինի հարյուր տոկոսով, իսկ եթե մեկ տոկոսով կասկածում ես, ուրեմն չի ստացվելու։ Պետք է չլինեն «բայց» – եր, «իսկ եթե․․» – ներ, քանի որ դա արդեն կասկածանք է։ Գուցե երկա՞ր է, լավ, ես կարող եմ այսպես ասել։ «Հավատացեք ինքներդ ձեզ, և աշխարհը կհավատա ձեզ»

Ռուսերեն

Урок 32 | Русский язык 19.04.2023

Читаем и обсуждаем рассказ Н.Носова «Метро» (1 часть стр. 62-63)

Задания для выполнения:

стр.63 , упр. 3,4,5,6,7;

3. Прочитайте текст в лицах.

4. Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. У кого гостили мальчики в Москве?
Мальчики были гости у тёти Оли.


2. Что делали мальчики дома, когда мама с тётей пошли в магазин?
Они рассматривали фотографии. 


3. Почему мальчики решили пойти в метро?
Потому что им было скучно.


4. Что мальчики делали в метро?
Они ездили в метро в какую — то станцию в другую.


5. Как они потерялись?
Они не знали в какую станцию они были.

5. Выпишите из текста синонимы данных слов и словосочетаний.

—————————

Гостили — в гостях

—————————
Весь (день) — целый день

—————————
Найдём — отыщем

—————————
Нам стало страшно — испугались

—————————
Плакать — реветь

—————————

6. Составьте и запишите предложения из данных слов.


1. в, день, мама, ушли, тётя, первый, и, магазин, в.


В первый день мама и тётя ушли в магазин.


2. пришли, на, станцию, мы, по, спустились, лестнице, и, под, землёй, поехали.


Мы пришли на станцию, спустились по лестнице и поехали под землёй.


3. стали, ездить, мы, станциям, по.


Мы стали ездить по станциям.

7. Прочитайте предложения. Выпишите выделенные слова. Определите вид глаголов, обратите внимание на форму глаголов в будущем времени.

Так мы и Москву не увидим, если будем сидеть дома.
Вечером я быстро сделаю уроки и буду читать книгу.


стр. 64 ,упр .9

9. Замените слово „вчера” словом „завтра”, соответственно измените форму глаголов.

1. Вчера мы играли в шахматы.

Завтра мы будем играть в шахматы.

——————————


2. Вчера ты отвечал урок.

Завтра ты будешь отвечать урок.

——————————

3. Вчера мы убрали наш класс.

Завтра мы будем убирать наш класс.

——————————


4. Вчера мама сварила обед.

Завтра моя мама будет варить обед.

——————————


5. Вчера Ашот дежурил.

Завтра Ашот будет дежурить.

——————————

6.Вчера бабушка рассказала внуку сказку.

Завтра бабушка будет рассказать внуку сказку.

——————————

7. Вчера мальчики катались на велосипеде.

Завтра мальчики будут катятся на велосипеде.

——————————

Մայրենի

Գործնական քերականություն

Կարդա՛ Հայերենում կա տասը խոսքի մաս՝գոյական, ածական, թվական, դերանուն; բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական (եղանակավորող բառեր):

Կապ կոչվում են այն բառերը, որոնք դրվում են առարկա ցույց տվող բառերի վրա (գոյական, դերանուն) և օգնում են, որ այդ բառը կապվի, հարաբերվի նախադասության մեկ այլ անդամի հետ:

Շաղկապ կոչվում են այն բառերը, որոնք կապում են նախադասության անդամները կամ բարդ նախադասության կազմի մեջ մտնող նախադասությունները:

Ձայնարկություններն ու վերաբերական բառերը ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը հաղորդվող մտքի նկատմամբ: Զգայական վերաբերմունք արտահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ: Ձայնարկությունների մեջ մտնում են նաև նմանաձայնությունները (օրինակ ծուղրուղո՜ւ, ճը՜ռռ):Դատողական վերաբերմունք արտահայտող բառերը կոչվում են վերաբերական կամ եղանակավորող բառեր:

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել …ին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի …ից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը … (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների … (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի …ը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց … (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց …ը (շրջապատել):

——————————————————————————

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին: Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից:

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչումը՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորը իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրջապատումը: