Без рубрики

Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս 20.10.2021

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչ­վում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Մաթեմատիկա

Մաթեմ դասարանական աշխատանք 20.10.2021

574. Հաշվել թվային արտահայտությունների արժեքները և համեմատեր դրանք.

Ա) 731952 : (1773 — 447) > 12892 : (577 + 9)

1) 1773 – 447=1326

2) 731952 : 1326=552

3) 577 + 9=586

4) 12892 : 586=22

Բ) 294000 : (2471 — 511) < 1508132 : (3178 + 555)

1) 2471 – 511=1960

2) 294000 : 1960=150

3) 3178 + 555=3733

4)  1508132 : 3733=404

Գ) 184640 : (2596 — 288) < 817020 : (373 + 161)

1) 2596 – 288=2308

2) 184640 : 2308=80

3) 373 + 161=534

4) 817020 : 534=1530

Բնագիտություն

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ 19.10.2021

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջրը պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով:

4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսնի վրաԼուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Ես չեմ կարող տեսնել լուսնին, քանի որ այն կորել է ամպերի մեջ: 😦

Մայրենի

Առաջադրանքների փաթեթ հոկտեմբերի 18-22

Տրված բառերից նորերը կազմիր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով):
Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա. Աստղ-Աստղիկ, արկղ-արկղիկ, թիթեռ-թիթեռնիկ, թերթ-թերթիկ, գետ-գետակ, նավ-նավակ, դուռ-դռնակ, թռչուն-թռչնակ, խոզ-խոզուկ, գառ-գառնուկ:


Բ. Հայր-հայրիկ, մայր-մայրիկ, տատ-տատիկ, պապ-պապիկ, քաղցր-քաղցրիկ, անուշ-անուշիկ, որդի-որդյակ, տաք-տաքուկ, հարս-հարսիկ:

Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր:
Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն-Հունաստան:

Հիվանդ-հիվանդանոց,ծաղիկ-ծաղկանոց, մուկ-մկնանոց, հայ-Հայաստան, նիստ-նիստարան, այբուբեն-այբբենարան, դաս-դասարան, դպիր-դպրոց, դարբին-դարբնոց, հյուր-հյուրանոց, զորք-գորքանոց, ռուս-Ռուսաստան, գործ-գործարան, բրուտ-բրուտանոց, կույս-կուսանոց, ուզբեկ-Ուզբեկստան, հնդիկ-Հնդկաստան, թուփ-թփանոց, ծիրանի-ծիրանանոց:

Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակչի իմաստն արտահայտի:

Օրինակ՝
լեռն-լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-Մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի, Դվին-դվինեցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու Յորք-նյու յորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ:-գյուղացի:

Տվյալ բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի՛ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ-բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրհարս, ծովանկար, — ջրանկար, ծովահարս
բ) ժանգապատ, արծաթագույն, — ժանգագույն, արծաթապատ
գ) հողածին, ջրաղաց, — հողմաղաց, ջրածին
դ) զորամաս, երկրագունդ: — զորագունդ, երկրամաս:

Տրված բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ- գր(գիր)+ա+տախտակ:


Ձեռագիր-ձեռ — ա — գիր, գեղանկար-գեղ — ա — նկար, շրջազգեստ-շրջ (շուրջ)- ա — զգեստ, սիրահոժար-սիր (սեր)- ա — հոժար, դեղնակտուց- դեղն (դեղին)- ա -կտուց, հոդակապ-հոդ — ա — կապ:

Մասնիկները կապվում են ա հոդակապով:

Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):
Օրինակ՝
Փալաս-փուլուս:


Աման — չամամ, մարդ — մուրդ, պարապ — սարապ, պակաս — մակաս, մանր — մունր, փոքր — մոքր, ոլոր — մոլոր, սուս — փուս:

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:

Պատմվածքը կրկեսում ապրող մի փղի մասին է։


Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:

Այս ստեղծագործությունը ինձ սովորեցնում է, որ երբեք ոչ մի դեպքում պետք չէ հանձնվել:

Նմա՞ն ես այդ փղիկին:՛

Այո և կարծում եմ որ բոլորն էլ ինչ որ բանով նման են այդ ձղին։Իմ կարծիքով որ փղիկին նման չեն այն մարդկանց, ովքեր նպատակ չունեն այդ փղին։


Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական — մեծ, ամուր — Ամրակուռ, ակնհայտ — թաքուն, անասելի — Անպատմելի, խելացի — ուշիմ, ջանք — փույթ, բազում — սակավ:

Աղբյուրը՝ Երանուհի Խլղաթյանի բլոգ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.10.2021

551. Կատարել գործողությունները. 

Ա) 1794 : (115 : 5)=78

1) 115 : 5=23

2) 1794 : 23=78

Բ) 2064 : (408 : 17)=86

1) 408 : 17=24

2) 2064 : 24=86

Գ) 62640 : (1551 : 19)=773

1) 1551 : 19=81

2) 62640 : 81=773

Դ) 37504 : (269 : 13)=1875

1) 269 : 13=20

2) 37504 : 20=1875

Ե) (9768 : 24) : 37=11

1) 9768 : 24=407

2)  407 : 37=11

Զ) (149736 : 24) : 367=17

1) 149736 : 24=6239

2) 6239 : 367=17

է) (263424 : 168) : 7=224

1) 263424 : 168=1568

2) 1568  : 7=224

Ը)  (183260 : 77) : 5=476

1) 183260 : 77=2380

2) 2380 : 5=476

Թ) (705222 : 63) : 58=193

1) 705222 : 63=11194

2) 11194 : 58=193:

560. Ստուգել անհավասարությունները.

Ա) 20 x 3 – 120 : 2 < 5 ճիշտ է

1) 20 x 3=60

2) 120 : 2=60

3) 60 – 60=0

Բ) 5 x 0 – 17 x 0 < 17 ճիշտ է

1) 5 x 0=0

2) 17 x 0=0

3) 0 – 0=0

Գ) 3 x 24 – 56 > 6 x 0 – 13 x (12 – 24 : 2) ճիշտ է

1) 3 x 24=72

2) 72 – 56=16

3) 24 : 2=12

4) 12 – 12=0

5) 13 x 0=0

6) 6 x 0 = 0

7) 0 – 0=0 – II

Դ) 1 + 0 – 0 + 1 – 0 x 0 + 2 : 2 > 1 – 1 ճիշտ է:

561. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ: Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96 մ է:

Լուծում

1) 96 : 4=24

2) 24 x 6=144

3) 94 + 24=120

4) 144 + 120=264 մ

Պատ.՝ 264 մ:

562. Ձեթը պահվում էր 2լ, 3 լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներիննը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը: Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48 լ էր:

Լուծում

1) 48 : 6=8-հատ

2) 8 : 4=2 (2լ)

3) 8 : 2=4 (3լ)

4) 2 x 2=4

5) 4 x 3=12

6) 12 + 4 + 48=64 լ

Պատ.՝ 64 լ:

Մաթեմատիկա

Մաթեմ դասարանական աշխատանք 19.10.2021

551. Կատարել գործողությունները.  (ե — թ)

Ե) (9768 : 24) : 37=11

1) 9768 : 24=407

2)  407 : 37=11

Զ) (149736 : 24) : 367=17

1) 149736 : 24=6239

2) 6239 : 367=17

է) (263424 : 168) : 7=224

1) 263424 : 168=1568

2) 1568  : 7=224

Ը)  (183260 : 77) : 5=476

1) 183260 : 77=2380

2) 2380 : 5=476

Թ) (705222 : 63) : 58=193

1) 705222 : 63=11194

2) 11194 : 58=193:

Մայրենի

Համո Սահյան «Ախր ես ինչպե՛ս վեր կենամ գնամ»

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Անգլերեն

English 17.10.2021

5. Yesterday my sister and i helped our mum in the house. First, we cleaned our rooms and then we washed our clothes. After that, we cooked some pasta. The paste wasn’t very good, Harris, but our mum was happy to eat it. She didn’t want to shot that the food was awful! Our mum is so kind.

6. 1. Mum usually cleans the house. Yesterday, dad cleaned the house.

2. Mum usually washes the dishes. Yesterday, dad washed the dishes.

3. Mum usually cooks dinner. Yesterday, dad cooked dinner.

4. Mum usually irons the clothes. Yesterday, dad ironed the clothes.

5. Mum usually walks the dog. Yesterday, dad walked the dog.

7. 1. We studied in the library yesterday.

We didn’t study in the library yesterday.

2. Pedro played football last Sunday.

Pedro didn’t play football last Sunday.

3. I watched TV last night.

I didn’t watch TV last night.

4. Aya listened to music yesterday evening.

Aya didn’t listen to music yesterday evening.

5. The cat climbed a tree yesterday morning.

The cat didn’t climbed a tree yesterday morning.

6. It rained last week.

It didn’t rain last week.

7. He smiled at me.

He didn’t smile at me.

8. George tidied his room an hour ago.

George didn’t tidy his room an hour ago.

Անգլերեն

«Elephant’s ear mouse» 17.10.2021

Կար — չկար մի մուկ կար, որն ապրում էր կախարդի տնակում։ Մի օր մուկը որոշում է թաքուն պանիր ուտել։ Պանիրն ուտելուց հետո մկան ականջները մեծանում են․ կախարդը պանիրը կախարդել էր։   Այդ օրվանից մկանն անվանում են փղի ականջներով մուկ:

There was a mouse that lived in witch’s house. One day, mouse decides to eat hidden cheese. After eating the cheese, the mouse’s ears grow. The cheese was witched.

From that day, the mouse is called an elephant’s ear mouse. (Hahaha funny)