Մայրենի

Ածանց և վերջավորություն 23.11.2020

  1. Հետևյալ արմատներին նոր արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր: 
    Փող, սև, ձեռք, փուշ, սիրտ, աչք, օր, հայր: 

Փող-փողատեր, փողամոլ,     սև-սևահող,  սևահեր,   ձեռք-ձեռագործ, ձեռնունայն,   փուշ-փշատերև, ուղտափուշ,  սիրտ-սրտատրոփ, սրտապատառ, աչք-աչքածակ, սևաչ,  օր-այսօր, կեսօր,  օրացույց, հայր-հորեղբայր, հորաքույր:

2.Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:          Մեքենայով-մեքենա-ով,   ավազից-ավազ-ից,   անտառում-անտառ-ում,   քաղաքից-քաղաք-ից, տառերին-տառ-եր-ին, սեղանի-սեղան-ի, լուսամուտից-լուսամուտ-ից,    մարդկանցով-մարդկանց-ով,    երեխաների-երեխա-ներ-ի,  գրչատուփին-գրչատուփ-ին, մատներով-մատ-ներ-ով,  ստեղնաշարին-ստեղնաշար-ին:

3.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց  ունեցող գոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Վերջավորություններով                                          Ածանցներով

գրքից ,   մեքենայով                                                   Գրքային,   անգլուխ, մսոտ

քաղաքից,   մսից                                                          քաղաքային,  յուղոտ,  անբախտ                             

բախտից,   մարմնին:                                                    գլխավոր, անմարմին:

4.Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
Լավանալ-լավություն, մեծանալ-մեծություն, թանկանալ-թանկություն, չորանալ-չորություն, բարձրանալ-բարձրություն, տաքանալ-տաքություն, գեղեցկանալ-գեղեցկություն, վատանալ-վատություն:

5.Բառերի առաջին արմատները գրեք չհնչյունափոխված  ձևով:

օրինակ՝գրչամանգիր:Սրամիտ-սուր,  մտազբաղ-միտ, գնացուցակ-գին, ծաղկավաճառ-ծաղիկ, շնագայլ-շուն, լուսատու-լույս, սիրառատ-սեր, գունազարդ-գույն, հունական-հույն, բնավեր-բույն:

Ռուսերեն

Петрик и ваза


Маленького Петрика мама оставила дома, а сама
пошла в булочную. Петрик подошёл к окну. На окне
стояла ваза. Большая разноцветная бабоч ка села на
край вазы. Петрику захотелось поймать бабочку.
Он размахнулся… и ударил по вазе. Ваза упала
и разбилась.
Петрик испугался: «Что теперь будет? Что скажет мама?» Мальчик собрал осколки, отнёс на огород
и закопал их в землю маленькой лопаточкой. Потом
сел у окна и стал ждать маму.
Только мама открыла дверь, Петрик подбежал
к ней и сказал:
— Мама, это ведь не я разбил вазу, не я отнёс
осколки на огород и зако пал их там маленькой лопаточкой.
В глазах мамы Петрик почувствовал тревогу.
— Кто же разбил вазу? — спросила мама.
— Бабочка… — тихо ответил Петрик.
Мама удивилась.
— Как бабочка разбила вазу — понятно… — сказала она. — Но как она отнесла осколки на огород
и там закопала — это я понять не могу!
Петрик посмотрел на маму и заплакал.

Задание 1.Подбери и напиши слова с противоположным
значением( 
հականիշ)
мокрый — сухой

сильный —слабый
маленький — большой

первый — последний
добрый — злой

весёлый — грустный

Задание 2.Подбери синонимы, (հոմանիշ) запиши их.
сторожить —охранять

неправда — ложь
скорей — быстрей

обманывать — лгать
лгун —лжец

 большой — огромный, гигантский

Մայրենի

Հացթուխի աղջիկը

Опубликовано 

4471_1852

Անգլիական հեքիաթ

Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։

Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։

Մի երկեկո, այդպիսի մի ամենակարող փերի գալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ  տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։

Փերին հիանում էր աղջկանով՝  տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում  վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։

— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։

Հացթուխի աղջիկը ,շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասալով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։

-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։

Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։

Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես սացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։

— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։

Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը աչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։

Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․

Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրերդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատերկ մուրացկանի զարմանալի փոփոխությունը։

Գերեզմանային պառավից նա վերածվեծ բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռննափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։

Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերինն և չարացած կակազելով բղավում․

-Հե՜հ, հե՜հ․․․

Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս ռռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․

Ահա, հիմա դուք արդեն գիտեքք, թե ինչու են բվերը չարացած կանում․ «Հե՜հ, հե՜հ»։

Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի

Առաջադրանքներ

  1. Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։

Օժտված-տաղանդավոր

զննել-ուշադիր նայել,  քննել, հետազոտել

քողտիկ-փոքրիկ տուն, խրճիթ

ցնցոտի-մաշված, պատառոտված հագուստ

թիկնոց-թիկունքի վրա գցելու զգեստ ՝ առանց թևերի

կակազել-կմկմալ, դժվարությամբ խոսել.

  1. Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։

Հացթուխի աղջիկը չար էր մեծամիտ էր և պատժվեց իր վատ արարքի համար:

  1. Ի՞նչպիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։

Կախարդուհին խորամանկ էր և չար: Նա բնությունից տրված իր շնորհը օգտագործեց ոչ թե բարության, այլ չար գործի համար:

  1. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Այս հեքիաթը ինձ սովորեցրեց, լինել բարի օգնել մեծերին, հարգանքով վերաբերվել նրանց: Իսկ մեծերն էլ պետք է օգնեն, խորհուրդներով սովորեցնեն փոքրերին, այլ ոչ թե պատժեն:

  1. Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։

Երբ հացթուխի աղջիկը հրեց պառավին, նա մոտեցավ աղջկան, բռնեց նրա ձեռքը և ասաց.

—Աղջիկս, նայի՛ր իմ աչքերին, ես քո տատիկի տարիքին եմ: Կուզեի՞ր, քո տատիկի հետ այդպես վարվեին: Ես ընդամենը մի կտոր հաց եմ խնդրել:

  • Աղջիկը մի պահ քարացավ, լռեց:  Նա հուզվեց, աչքերը լցվեցին և համբուրեց տատիկին: Ներողություն խնդրեց և խոստացավ, որ էլ երբեք այդպիսի բան չի անի:  
Մայրենի

«Մի մրահոն աղջիկ տեսա»

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:

Ծաղկանկար-ծաղիկ+ա+նկար

ծաղիկ-ծաղկեփունջ, ծաղկաման, ծաղկեպսակ

նկար-դիմանկար, գծանկար, ճեպանկար

Հավերժական-հավերժ+ական

Հավերժ-հավերժահարս

  1. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:

Մրահոն- սև հոնքերով, սևահոն

հորդ-առատ, վարար

հակինթներ-թանկարժեք քար

անշեջ-չմարող, անմար, անմոռաց

գալարվել-ոլորվել, պտույտներ գործել

պատանի-երիտասարդ, պարմանի

  1. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:

աչքերը սև— արևներ սև, արևների պես-աչքերը համեմատում է արևի հետ, որովետև նրանց մեջ տեսնում է լույս և ջերմություն


աչքս  դիպավ աչքի բոցին-տեսավ կրակոտ հայացքը, գեղեցիկ աչքերը

  1. Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:

Ռիալտոյի կամուրջը Վենետիկի ամենահայտնի կամուրջներից մեկն է:Այն համարվում է Վենետիկի խորհրդանիշը: Այս կամուրջը սկզբում եղել է փայտյա: Փլուզվելուց հետո վորոշեցին կառուցել քարից: Կամրջի երկարությունը 28 մետր    է, առավելագույն բարձրությունը 7,5  մետր   է:

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:

Այս գեղցիկ բանաստեղծությունը մի պատահական հադիպման մասին է: Ավետիք Իսահակյանը Վենետիկի Ռիալտո կամրջին հանդիպել է մ գեղեցիկ իտալուհու:

Ռուսերեն

Чья помощь лучше?

Жил-был король. И было у него три дочери —
Алина, Полина и Эвелина. Однажды король созвал
дочерей и сказал:
— Сегодня я прошёлся по дворцу. Книжки валяются на полу, а одежда на кроватях! И вот я решил
сегодня же заняться уборкой. А вас хочу спросить:
как вы мне будете помогать?
Старшая Алина сказала:
— Когда ты начнёшь уборку, я включу твою любимую песенку «Всё могут короли». С весёлой песней
ты быстро сделаешь уборку!
— А я лучше включу телевизор, — сказала средняя дочь Полина. — Я буду смотреть передачу «В гостях у сказки» и всё тебе пересказывать. И ты сказочно быстро уберёшь весь дворец!
— А ты что включишь? — спросил отец младшую
дочь.
— А я включу пылесос, — ответила Эвелина, —
но сначала разложу вещи по своим местам.
— Ну что же, — сказал король. — Теперь
я вижу, что у меня есть только одна настоящая помощница!
(Л. Каминский)

Ռուսերեն

Русский 19.11.2020

Спиши. Вставь нужные буквы.
Хорошо весной в лесу. А в горах ещё лучше. На
зелёных склонах цветут цветы. Птицы поют. Каждый цветок раскрывается навстречу солнцу. Каждая
птица поёт, подняв к солнцу раскрытый клювик!
Хорошо!

Անգլերեն

English 19.11.2020

3)

  1. I’m  reading a book.

I’m not reading book.

  • Bill is playing a computer game.

Bill is not playing computer game.

  • The boy is running.

The boy is not running.

  • Your dad is driving his car.

Your dad is not driving his car.

  • We’re watching TV.

We’re not watching TV.

  • The boys are writing in their notebooks.

The boys are not writing in their notebooks.

  • It’s  snowing now.

Itt’s not snowing now.

  • Helen is laughing at the moment.

Helen is not laughing at the moment.

5)

  1. He’s playing the violin.
  2. We’re going to school.
  3. They aren’t playing in the park.
  4. You aren’t listening to me.
  5. He is playing the guitar.
  6. He isn’t sleeping.

7)

Is he sleeping?

Yes, he is.

Is she driving?

Yes, she is.

Is it running?

No, it isn’t.

Are you sending an email?     

 Yes, I am .

Are they listening to music?

No, they aren’t.

Is he playing the piano?

No, he isn’t.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18.11.2020

314. ա Կատարիր բազմապատկումը և արդյունքը ստուգիր բաժանումով:

853×8=6824                   715×32=22880        

Ստ.՝  6824:8=853            Ստ.՝   22880:32=715

583×20=11660                642×210=134820

Ստ.՝  11660:20=583        Ստ.՝   134820:210=642

315. ա Բաժանումը ստուգիր՝ ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը:

555×9=4995  ճիշտ է

Ստ.՝  4995:9=555

525×70=36750  ճիշտ է

Ստ.՝  36750:70=525

815×37=30155 ճիշտ է

Ստ.՝  30155:37=815

Բնագիտություն

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

1.Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար , որովհետև   այն դեռ չէին հայտնաբերել։

2.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

3.Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն: